Եգիպտական շուկա
Եգիպտական շուկա (թուրքերեն՝ Mısır Çarşısı, թարգմանվում է որպես Եգիպտական շուկա), շուկա Ստամբուլում։ Համարվում է Ստամբուլի ամենամեծ շուկաներից մեկը։ Գտնվում է Ֆաթիհ շրջանի Էմինյոնյու թաղամասում։ Այն քաղաքի ամենաբազմամարդ հատվածն է՝ Գրանդ բազարից հետո։ Կառույցը ունի լատինական L տառի տեսք և վեց դարպասներ։ Շուկայի գմբեթները պատված են կապարով։
![]() | |
Տեսակ | շուկա և տեսարժան վայր |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Ֆաթիհ |
Վայր | Էմինյոնյու |
Ճարտարապետական ոճ | օսմանյան ճարտարապետական ոճ |
![]() | |
![]() | |
Պատմություն
խմբագրելԿան մի շարք փաստաթղթեր, որոնք վկայում են, որ շուկայի առաջին անվանումը եղել է "Նոր շուկա կամ Նոր բազար": Շուկայի կառույցը տրամադրվեց Նոր մզկիթի կազմից և ստացավ "Եգիպտական շուկա" (թուրքերեն՝ Mısır Çarşısı) անվանումը, քանի որ այն կառուցվել էր Օսմանյան կայսրության մաս կազմող Եգիպտոսի էյալեթից գանձվող հարկերից 1660 թվականի[1]։ Mısır բառը ժամանակակից թուրքերենում ունի երկու նշանակություն՝ "Եգիպտոս" և "եգիպտացորեն": Սա է պատճառը, որ շատ հաճախ շուկայի անվանումը սխալմամբ թարգմանվում է որպես "Եգիպտացորենի շուկա": Շուկան եղել է (և ներկայումս էլ հանդիսանում է) Ստամբուլում համեմունքների վաճառքի գլխավոր կենտրոնը, սակայն վերջին տարիներին այստեղ բացվում են նաև այլ ապրանքների վաճառքով զբաղվող խանութներ[1]։
Շուկան իրենով հանդիսանում է Նոր մզկիթի համալիրի մի մասը։ Հարկերը, որոնք ստացվում են խանութների վարձակալությունից, հատկացվում է մզկիթի պահպանմանը։
Կառույցը նախագծվել և ձևավորվել է պալատական ճարտարապետ Խոջա Քասըմ աղայի կողմից, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են մեկ այլ պալատական ճարտարապետ Մուստաֆա Աղայի կողմից 1660 թվականի վերջին ամսին։ Այն հաջորդել է Ստամբուլի մեծ հրդեհին, որը սկսվել էր 1660 թվականի հուլիսի 24-ին և տևել ավելի քան երկու օր (տևել է 49 ժամ, համաձայն Աբդի փաշայի հուշերի)[2]։ Հրդեհի արդյունքում մեծապես տուժել են քաղաքի արվարձանների մեծ մասը[2][3][4]։ Քաղաքի խոշորամասշտաբ վերակառուցումը և վերազարգացումը սկսվեց հրդեհից անմիջապես հետո, որը ներառում էր նաև Նոր մզկիթի կառուցումը 1660 թվականին (ընդհատվել էր 1603- 1660 թվականներին և վերջնականապես կառուցվել՝ 1665 թվականի)։ Նույն տարվա մեջ սկսվեց նաև Եգիպտական շուկայի կառուցումը։ Շուկայի շինարարությանը անմիջականորեն հետևել է Թուրհան Հատիջե սուլթանը օսմանյան սուլթան Մեհմեդ IV-ի մայրը[2][4]։
Եգիպտական շուկան այսօր
խմբագրելԵգիպտական շուկայում առկան է համեմունքների ավելի քան 85 խանութ։ Վաճառվում են նաև թուրքական քաղցրավենիք, ոսկեղեն, հուշանվերներ, չորացրած մրգեր և ընկուզեղեն։
Շուկան բաց է երկուշաբթիից շաբաթ առավոտյան 08:00-ից մինչև 19:00, իսկ կիրակի օրերին՝ 10:00- 20:00: Շուկան փակ է կրոնական և պետական տոների օրերին[5]։
Պատկերասրահ
խմբագրել-
Եգիպտական շուկայի շենքը
-
Եգիպտական շուկայի ներքին տեսքը
-
Շուկայի գլխավոր վաճառուղին
-
Վաճառքի դրված համեմունքներ
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 John Freely: "The Companion Guide to Istanbul" (2000)
- ↑ 2,0 2,1 2,2 M. D. Baer: "The Great Fire of 1660 in Istanbul" International Journal of Middle East Studies, Vol. 36, No. 2, (May 2004), pp. 159-181.
- ↑ «Istanbul Fire Brigade: A chronological list of major fires in the history of Istanbul». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ 4,0 4,1 «Walkingistanbul.com: Fountain of Sultana Turhan Hatice». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
- ↑ «Egyptian Bazaar or Spice Market». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 16-ին.
Աղբյուրներ
խմբագրել- Freely, John (2000). Blue Guide Istanbul. W. W. Norton & Company. ISBN 0-393-32014-6.
{{cite book}}
: External link in
(օգնություն)|title=
Արտաքին հղումներ
խմբագրել- Egyptian Bazaar Photos with information Արխիվացված 2007-09-28 Wayback Machine
- Buying Spices in Istanbul's Egyptian Bazaar - illustrated article in English
- Points From Turkey, Istanbul - Egyptian Spice Bazaar Արխիվացված 2007-05-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եգիպտական շուկա» հոդվածին։ |