Գայ Ֆրեդերիկ Էքեր (փետրվարի 9, 1959(1959-02-09), Սան Պաուլո, Բրազիլիա), բրազիլաամերիկացի դերասան, ով ավելի հայտնի է հեռուստասերիալներից։

Գայ Էքեր
Ծնվել էփետրվարի 9, 1959(1959-02-09) (65 տարեկան)
ԾննդավայրՍան Պաուլո, Բրազիլիա
ԿրթությունՕսթինի տեխասյան համալսարան
Քաղաքացիություն Բրազիլիա և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասան և հեռուստատեսային դերասան
Ամուսին(ներ)Nia Peeples?
Երեխա(ներ)Jon Ecker?

Էքերը Լատինական Ամերիկայում հայտնի դարձավ այն ժամանակ, երբ մարմնավորեց Սեբաստիան Վալեխոյին կոլումբիական Café, con aroma de mujer հեռուստանովելում։ Կոլումբիական երկրորդ հեռուստասերիալը՝ Guajira-ն, նույնպես հաջողության հասավ։ 1998 թվականին նա տեղափոխվեց Մեքսիկա և ստացավ իր առաջին դերը մեքսիկական հեռուստանովելում, մարմնավորելով՝ Քեյթ դել Կաստիլոյին La Mentira հեռուստանովելում, որը նույնպես մեծ հաջողություն գրանցեց։ Գլխավոր դերակատար է եղել Salomé և Heridas de Amor հեռուստանովելներում։ Ամերիկացի հեռուստադիտողներին հայտնի է Լաս Վեգասի հեռուստատեսային շոուից՝ որպես դետեկտիվ Լուիս Պերեզ (որը զոհվում է Իրաքյան պատերազմում

Կենսագրություն

խմբագրել

Գայ Էքերը ծնվել է Սան Պաուլոյում, նա ամերիկացիներ Մարիոն և Բոբ Էքերների ընտանիքի երրորդ երեխան է (3 աղջիկ, 2 տղա)։ Նրա հայրը գործարար է, որը դեռ մանկության տարիներից աշխատել է մի քանի բազմազգ ընկերությունների համար։ Էքերը նաև ապրել է Կոլումբիայում, Վենեսուելայում և Մեքսիկայում[1]։

Փոքրիկ Էքերը մասնակցել է տարբեր թատերական ներկայացումներում և շոուներում։ Աուստինում գտնվող Տեխասի համալսարան ընդունվելու համար տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ավարտել է միջազգային բիզնեսի ֆակուլտետը։ Մի քանի ամիս անց գիտակցել է, որ իր իրական կոչումը դերասանությունն է։ Գայ Էքերի ամենաառաջին աշխատանքը եղել է ՄաքԴոնլադսի գովազդը։

2013 թվականի հունիսի 24-ին հաստատվել է, որ Գայ Էքերը Սուսաննա Գոնսալեսի հետ միասին կնկարահանվի մեքսիկական Por siempre mi amor հեռուստանովելում, որպես գլխավոր դերակատար[2]։

2015 թ.-ին նա Ջուլիան Գիլի հետ սկսեց Միլլեր Լայթի գովազդային քարոզարշավը։

Անձնական կյանք

խմբագրել

1984-1986 թվականներին ամուսնացած է եղել դերասանուհի Նիա Պիպլեսի հետ։ 2000-2015 թվականներին ամուսնացած է եղել մեքսիկա-ամերիակացի դերասանուհի Էսթելա Սեինզի հետ, որից ունի 3 երեխա՝ Լիամը (ծնված՝ 2001 թ), Սոֆիան (ծնված՝ 2003 թ) և Կաելան (ծնված՝ 2005 թ)[1]։

Նա տիրապետում է պորտուգալերենին, անգլերենին և իսպաներենին։

Ֆիլմագրություն

խմբագրել

Մեքսիկա

խմբագրել

Հեռուստաընկերության հեռուստասերիալները

խմբագրել
  • 1998՝ Խաբկանք ֊ Դեմետրիո Ասունսոլո։
  • 2001 ֊ 2002՝ Սալոմեի կիրքը ֊ Խուլիո Մոնտեսինո։
  • 2006՝ Սիրո վերքերը ֊ Ալեքսանդրո Լուկե Բուենավենտուրա։
  • 2013 ֊ 2014՝ Իմ սերը հավիտյան է («Իմ երկրորդ մայր» հանրահայտ հեռուստածրագրի վերափոխումը) ֊ Արտուրո դե լա Ռիվա (Խուան Անտոնիո Մենդես Դաիլան հին տարբերակում Էնրիկե Նովի կատարմամբ)։

Կոլումբիա

խմբագրել

Հեռուստասերիալներ

խմբագրել
  • 1993՝ Սուրճ՝ կնոջ բուրմունքով ֊ Սեբաստիան Վալեխո Կորտես։
  • 1996՝ Գեղջկուհի ֊ Գելմուտ Գեյդենբերգ։

Վենեսուելա

խմբագրել

Հեռուստաընկերության հեռուստասերիալները

խմբագրել
  • 2010 ֊ 2011՝ Եվա Լունա (ԱՄՆ-ի հետ) ֊ Դանիել Վիլյանուեվա։
  • 2011 ֊ 2012՝ Կրքոտ սիրտը (ԱՄՆ-ի հետ) ֊ Արմանդո Մարկանո։
  • 2012 ֊ Ռոսարիո (ԱՄՆ-ի հետ) ֊ Ալեխանդրո Մոնտալբան։

2 սեզոնից ավելի հեռուստասերիալներ

խմբագրել
  • 2003 ֊ 2008 ֊ Լաս Վեգաս (5 սեզոն) ֊ քննիչ Լուիս Պերես։

Ֆիլմեր

խմբագրել
  • 1986՝ Սատանան կրում է սպիտակ ֊ Կոլյե Առչեր։
  • 1989՝ Գիշերային ահաբեկչություն ֊ Ռիկ։
  • 1990՝ Ծնվել է սպանելու համար ֊ Գայ #1։
  • 2002՝ Անխոհեմ ֊ Վոսս։
  • 2006՝ Քաջությունը ֊ Ռոբերտ Կինգ։

Վիդեոֆիլմեր

խմբագրել
  • 1986 ֊ Արյունոտ փողեր ֊ Կոլեման Առչեր։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. 1,0 1,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Susana González confirmada como protagonista de 'Mi Segunda Madre' con Guy Ecker

Արտաքին հղումներ

խմբագրել