Էկզիստենցիալ կոմիքս
Էքզիստենցիալ կոմիքս (անգլ.՝ Existential Comics), փիլիսոփայության մասին ցանցային կոմիքս, որը ստեղծվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ծրագրային ապահովման ինժեներ Քորի Մոհլերի կողմից[6]։ Մոհլերը ստեղծեց կոմիքսը 2013 թվականի դեկտեմբերին[7]` փորձելով օգնել հանրահռչակել փիլիսոփայությունը կատակերգության միջոցով[8]։
Էկզիստենցիալ կոմիքս | |
---|---|
Կոմիքսներում բազմիցս ներկայացված Էքզիստենցիալ մտածողներից[1] Սյորեն Կիրկեգորը, Ֆյոդոր Դոստոևսկին, Սիմոնա դե Բովուարը և Ժան-Պոլ Սարտրը[2][3][4][5] | |
տեսակ | Վեբկոմիքս |
տարի | դեկտեմբեր 2013 |
ստեղծման երկիր | ԱՄՆ |
հիմնական թեմա | փիլիսոփայություն |
պատկերված են
| |
կայք | |
Ծանոթագրություններ |
Կոմիքսը հակված է պատկերելու տարբեր ծագում ունեցող փիլիսոփաներին և հաճախ ստիպում է նրանց շփվել և վիճել միմյանց հետ[9]։ Մոհլերը նկարում և տալիս է կատակների տեքստային նկարագրություններ և դրանց հետ կապված փիլիսոփայությունը՝ օգնելով ընթերցողներին հասկանալ փիլիսոփաների մտքերը[10]։
2018 թվականի մայիսին Մոհլերը մի անգամ Իլոն Մասկին անվանել է «չարագործ Ատլանտը թոթվեց ուսերը» վեպից ( հակաուտոպիստական վեպ)։ Մասկը պատասխանել է SpaceX «Falcon 9» հրթիռի արձակման ժամանակ[11][12]։ Ավելի ուշ Մոհլերը միջադեպի մասին կոմիքս է հրապարակել[13]։
Փիլիսոփաներ
խմբագրելԻնչպես ենթադրում կոմիքների վերնագիրը`«Էքզիստենցիալ կոմիք», կոմիքներում հիմնականում էքզիստենցիալ փիլիսոփաներն են ներկայացված։ Փիլիսոփաների և մտածողների պատմություններով հեղինակը ցանկանում է ընթերցողին պատմել, թե ինչ են նրանք անում և ինչու են անում այն, ինչ անում են։
Որոշ մարդիկ` վերլուծական փիլիսոփաներ, սիրում են ձևացնել, որ փիլիսոփայությունը նման է մաթեմատիկայի, որտեղ փիլիսոփայությունը լիովին բաժանված է մարդկանցից, և պետք է կարողանա կարդալ՝ առանց որևէ կենսագրական տեղեկություն իմանալու։ Ես ոչ միայն կարծում եմ, որ սա ճիշտ չէ, այլև, ընդհանուր առմամբ, շատ ավելի ձանձրալի է։ Մտածողության հիմքում ընկած պատմությունը հասկանալը հիանալի միջոց է փիլիսոփայությանը ծանոթանալու համար։ Եթե ես երբևէ փոդքասթ անեի կամ գիրք գրեի (ինչը չի լինելու, ես ժամանակ չունեմ), դա ավելի շատ կլիներ, կես կենսագրություն, կես փիլիսոփայություն[14]։ - Քորի Մոհլեր
|
2023 թվականի ապրիլի դրությամբ կոմիքսն անդրադարձել է ավելի քան 200 փիլիսոփաների[15]՝ ուսումնասիրելով մտքի լայն շրջանակ՝ նախասոկրատական փիլիսոփայությունից մինչև ժամանակակից փիլիսոփայություն[9]։ Մոհլերը նկարագրել է և՛ Սարտրին, և՛ Սիմոնա դը Բովուարին որպես իր սիրելի փիլիսոփաներին[10]։ Էքզիստենցիալիզմի հետ մեկտեղ Մոհլերը կոմիքսներ է գրել նաև ստոիկների[14] և կոմունիստների մասին։
Ինչո՞ւ էքզիստենցիալ
խմբագրելՔորի Մոհլերն ամենաազդեցիկ փիլիսոփա է համարում Ժան Պոլ Սարտրին։ Եվ դա գլխավոր պատճառն է, որով պայմանավորված է «Էկզիստենցիալ կոմիքս» անվանումը։
Մոհլերի կոմիքսներում հաճախ կարելի է տեսնել Վիտգենշտեյնին, Ռասելին, Կանտին և Հոբսին։ «Էկզիստենցիալ կոմիքս»-ում ընդհանուր առմամբ 46 փիլիսոփաների են կերպավորված, որոնցից ընդամենը 37 կոմիքս է հրատարակվել[14]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Blumenfeld, Zach (2016 թ․ հունվարի 18). «Existential Comics: The Best And Funniest Way To Learn Philosophy On The Internet». Paste. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ «Soren Kierkegaard». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Fyodor Dostoyevsky». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Simone de Beauvoir». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Jean Paul Sartre». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Middleton, Zach. «In May, A Portland Comic Creator Got In A Twitter Beef With Elon Musk». Willamette Week կայքում. Վերցված է 2018 թ․ հուլիսի 24-ին.
- ↑ «How to Make a Philosophy Comic: An Interview with the Existential Comics Guy». Critical-Theory (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2018 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ García, Déborah (2017 թ․ նոյեմբերի 24). «La filosofía explicada por Teminator: llega el cómic que arrasa en Internet». El País (իսպաներեն). ISSN 1134-6582. Վերցված է 2018 թ․ հունիսի 30-ին.
- ↑ 9,0 9,1 Cleary, Skye (December 2016). «Existential Comics: Interview with Corey Mohler». American Philosophical Association - APA բլոգ. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 10,0 10,1 Rothfeld, Becca (2015 թ․ ապրիլի 3). «A Webcomic for Your Existential Angst». Hyperallergic կայք. Վերցված է 2018 թ․ հունիսի 23-ին.
- ↑ Spencer, Keith (2018 թ․ հունիսի 3). «Why is Elon Musk so bad at Twitter?». Salon (website). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Handlin, Taia. «Existential Comics on Elon Musk, Ayn Rand Villain». BTRtoday. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Mohler, Corey. «Elon Musk: Greatest Man Alive». Existential Comics. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 «Existentialism & Stoicism: An Interview With Comic Artist Corey Mohler». Daily Stoic. 2017 թ․ հուլիսի 9. Վերցված է 2018 թ․ հուլիսի 6-ին.
- ↑ «Archive - Existential Comics». Վերցված է 2023 թ․ ապրիլի 24-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Philosophy Cop» existentialcomics.com պաշտոնական կայք (անգլ.)