Թոմաս Հոբս

անգլիացի ականավոր փիլիսոփա և գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ
(Վերահղված է Հոբսից)

Թոմաս Հոբս[7] (անգլ.՝ Thomas Hobbes, ապրիլի 5, 1588(1588-04-05)[1][2][3][…], Westport, Անգլիայի թագավորություն[4] - դեկտեմբերի 4, 1679(1679-12-04)[1][2][3][…], Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա[4]), անգլիացի ականավոր փիլիսոփա և գրող, հասարակական դաշինքի տեսության հեղինակ։ Առավելապես հայտնի է պետության մասին իր «Լևիաթան» (Leviathan or The Matter, Forme and Power of a Common Wealth Ecclesiasticall and Civil, 1651) երկասիրությամբ։

Թոմաս Հոբս
Thomas Hobbes
Ծնվել էապրիլի 5, 1588(1588-04-05)[1][2][3][…] Westport, Անգլիայի թագավորություն[4]
Մահացել էդեկտեմբերի 4, 1679(1679-12-04)[1][2][3][…] (91 տարեկան) Hardwick Hall, Ault Hucknall, Բոլսովեր, Դերբիշիր, Դերբիշիր, Անգլիա[4]
ԳերեզմանChurch of St John the Baptist, Ault Hucknall
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն[5]
Ուղղությունքաղաքական փիլիսոփայություն, քաղաքագիտություն և պետության և իրավունքի տեսություն
Մասնագիտությունքաղաքագետ, մաթեմատիկոս, փիլիսոփա, տնտեսագետ, քաղաքական գործիչ, պատմաբան, թարգմանիչ, գրող, in-home tutor և philosopher of law
Գործունեության ոլորտփիլիսոփայություն, պետության և իրավունքի տեսություն, պատմություն, բարոյագիտություն և երկրաչափություն
Ալմա մատերՄագդալեն քոլիջ (1608) և Օքսֆորդի համալսարան (1608)
Տիրապետում է լեզուներինլատիներեն և անգլերեն[1][6]
Ազդվել էՊլատոն, Արիստոտել, Հուգո Գրոտիոս և Ֆրենսիս Բեկոն
ԱշակերտներWilliam Cavendish, 2nd Earl of Devonshire?
Ստորագրություն
Изображение автографа
 Thomas Hobbes Վիքիպահեստում

«Քաղաքացիական հասարակություն» հասկացություն խմբագրել

Հոբսի քաղաքական փիլիսոփայության խնդիրը գոյություն ունեցող հասարակությանը հակադիր քաղաքացիական հասարակության (կամ «պետության») ռացիոնալ կառուցումն է։ Առկա հասարակությունը բնութագրվում է քաղաքական և կրոնական խռովությամբ, անհնազանդությամբ, անվտանգության, ազատության, սեփականության երաշխիքների բացակայությամբ։ Նա քաղաքացիական հասարոկությունը բնորոշում է որպես արհեստական, կոնվենցիոնալ գոյացություն, որի ուսումնասիրման ու բնույթի հասկացման համար կարևոր է մարդկային բնության ուսումնասիրություն։ Նա մարդուն համարում է եսասեր էակ՝ մերժելով մարդու՝ հասարակական էակի դասական բնորոշումը։ Ուստի քաղաքացիական հասարակությունը նա համարում է եսասիրական շահերի հիմքի վրա ստեղծված միավորում, որն անկայուն է և ստեղծված է հանուն իր և ոչ ուրիշների սիրո։

Ինչպես պայմանագրային տեսության մյուս ներկայացուցիչները, Հոբսը նույնպես գտնում էր, որ մինչ քաղաքական իշխանության ի հայտ գալը մարդիկ եղել են բնական ազատության և բնական հավասարության վիճակում։

  Մարդկային ցեղի բնական վիճակում յուրաքանչյուր անհատ ալեկոծված է ագահությամբ, սարսափով (նաև բռնի մահվան սարսափով), փառասիրությամբ և այլ կրքերով․ շրջապատված է նախանձ մարդկանցով, թշնամիներով։ Մինչքաղաքացիական, մինչպետական այդ վիճակում չկան բարոյական սկզբունքներ և հաստատումներ։

Ճշմարիտի և ոչ ճշմարիտի, արդարի և ոչ արդարի հասկացություններն այստեղ տեղ չունեն։ Այնտեղ, ուր չկա ընդհանուր իշխանություն, չկա օրենք, իսկ այնտեղ, ուր չկա օրենք, չկա անարդարություն։

 

Բնական վիճակում չկա նաև մասնավոր սեփականության հարց, չկա «իմի և քոնի» որևէ խնդիր, քանի որ մարդն իրենն է համարում այն ամենը, ինչ տեսնում է, և ձեռք է բերում այնքան, որքան կարող է պահել։ Սակայն բնական վիճակում յուրաքանչյուր մարդու գործողությունների բացարձակ ազատությունը հղի է բազում վտանգներով։ Մասնագիտական գրականության մեջ հայտնի է «մարդը մարդու դեմ գայլ է » (Homos Homunus Lupus Est) բնորոշումը։ Նման վիճակի շարունակականությունը սպառնում է մարդկանց ինքնաոչնչացմամբ, ուստի կարիք է զգացվում փոխելու բնական վիճակը քաղաքացիականին։

Կառավարման ձևերն ըստ Հոբսի խմբագրել

Հասարակական դաշինք կնքելու ժամանակ իշխանությունը հանձնվում է կամ ողջ ժողովրդին կամ մեկ անձի։ Հետևաբար, առանձնացվում է կառավարման երեք ձև՝ ժողովրդավարություն, երբ իշխանությունը գտնվում է ողջ ժողովրդի ձեռքում, ազնվապետություն, երբ իշխանությունը պատկանում է ժողովրդի մեծ մասին, և միապետություն, երբ իշխանությունը գտնվում է մեկ անձի ձեռքում։ Սրանց հակադրվում են խեղաթյուրված տարբերակները՝ անիշխանություն, օլիգարխիա և տիրանիա։ Սրանք կառավարման առանձին ձևեր չեն դիտվում։ Հոբսը հավասարապես ընդունում է երեքի գոյությունը միաժամանակ, սակայն գերապատվությունը տալիս է միապետությանը։ Միապետն առավել ունակ է իրականցնել իշխանությունը, քանի որ թագավորը մարմնավորում է պետությանը։ Հետագայում այս միտքը կրկնում է Սպինոզան։

Ծանոթագրություններ խմբագրել

 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թոմաս Հոբս հոդվածին
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Մակտյուտոր մաթեմատիկայի պատմության արխիվ — 1994.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sorell T. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  5. LIBRIS — 2012.
  6. CONOR.Sl
  7. Հովհաննես Բարսեղյան (2006). «Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում». Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու. Երևան: 9-րդ հրաշալիք. էջ 59. ISBN 99941-56-03-9.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 499