Էլսա Բյորկման-Գոլդշմիդտ

շվեդ գրող

Էլսա Անդրեա Էլիսաբետ Բյորկման-Գոլդշմիդտ (շվեդ.՝ Elsa Andrea Elisabeth Björkman-Goldschmidt, ապրիլի 16, 1888(1888-04-16)[1][2][3], Linköping Cathedral Congregation, Շվեդիա[1][2] - ապրիլի 6, 1982(1982-04-06)[1][2], Էնգելբրեքտ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2]), շվեդ գրող, լրագրող և նկարիչ։

Էլսա Բյորկման-Գոլդշմիդտ
Ծնվել էապրիլի 16, 1888(1888-04-16)[1][2][3]
ԾննդավայրLinköping Cathedral Congregation, Շվեդիա[1][2]
Վախճանվել էապրիլի 6, 1982(1982-04-06)[1][2] (93 տարեկան)
Վախճանի վայրԷնգելբրեքտ, Ստոկհոլմ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][2]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[4][5]
Մասնագիտությունգրող և օֆորտանկարիչ
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա
ԿրթությունՇվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
ԱնդամակցությունԻննի ընկերություն[2] և Nya Idun?
ԱմուսինWaldemar Goldschmidt?
 Elsa Björkman-Goldschmidt Վիքիպահեստում

Երեխաների իրավունքների պաշտպան։

Կենսագրություն

խմբագրել

Էլսա Բյորկմանը ծնվել է 1888 թվականին, Լինչոպինգում։ Նրա մանկության ընկերներն են եղել Էլզա Բրենդստրյոմը, Հոնորին Հերմելինը և Հարրիետ Լյովենհելմը։ Էլսան Ստոկհոլմում հաճախել է Աննա Սանդրստրյոմի ուսուցչական դասընթացներին, որից հետո սովորել է Ակսել Տալբերգի փորագրության դպրոցում և Շվեդիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայում։ 1910-ականների սկզբին նա սովորել է արտերկրում, այդ թվում` Բրյուգգեում, Իտալիայում և Գերմանիայում։ Նա հիմնականում զբաղվում էր փայտափորագրությամբ և վիմագրությամբ` իր գործերը ցուցադրելով ինչպես Շվեդիայում, այնպես էլ արտասահմանում՝ Օսլոյում, Լայպցիգում, Վիեննայում, Փարիզում, Հռոմում, Սան Ֆրանցիսկոյում։ Ներկայումս դրանք ընդգրկված են Շվեդիայի և արտասահմանյան մի շարք թանգարանների հավաքածուներում, այդ թվում Շվեդիայի ազգային թանգարանում, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում, Գյոթեբորգի գեղարվեստի թանգարանում, Մալմյոյի արվեստի թանգարանում և Վիեննայի Ալբերտինա պատկերասրահում[6]։

Հետպատերազմյան տարիներին Էլզա Բյորկմանը դադարել է արվեստով զբաղվել հանուն միջազգային կամավորների, գրականության և լրագրության։ Շատ առումներով նրա վրա ազդեցություն է թողել Էլսա Բրենդստրյոմի հետ վաղեմի բարեկամությունը։ 1916 թվականին Բյորկմանը մեկնել է Ռուսաստան` Սիբիրյան ռազմական ճամբարներում որպես բուժքույր աշխատելու։ Հետագայում նա բազմիցս գրել է իր տեսածի և վերապրածի մասին։ Այնուհետև Էլսան մի քանի անգամ այցելել է Ռուսաստան՝ որպես Կարմիր խաչի Շվեդիայի ներկայացուցիչ։ Մոսկվայի հոսպիտալում նա հանդիպել է ավստրիացի վիրաբույժ և ռազմագերի Վալդեմար Գոլդշմիդտին։ Պատերազմն ավարտվելուց հետո նրանք նորից հանդիպել և 1921 թվականին ամուսնացել են Վիեննայում, որտեղ նրանք հետագայում բնակվել են մինչև 1938 թվականը։ Այդ տարիների ընթացքում Էլսա Բյորկման-Գոլդշմիդտը հոդվածներ է գրել Dagens Nyheter–ի համար «Mélange» կեղծանունով, ինչպես նաև զբաղվել է Ավստրիայում հիվանդ և սովահար երեխաների խնամքի կազմակերպման հարցերով[6]։

1938 թվականին, նացիստական Գերմանիայի կողմից Ավստրիայի գրավումից հետո, Էլսան և նրա ամուսինը ստիպված էին փախչել Ստոկհոլմ։ Այնտեղ Էլսան դարձել է շվեդական Rädda Barnen կազմակերպության (Save the Children) անդամ, որը մարդասիրական օգնություն է ցուցաբերել ավստրիացի երեխաներին։ 1940 թվականին նա միացել է նաև հականացիստական «Երեքշաբթի ակումբին» (Tisdagsklubben), որը ղեկավարում էր Ամելիա Պոսսեն։ Հետագայում նա վերադարձել է Վիեննա, որտեղ շարունակել է իր հումանիտար գործունեությունը «Rädda Barnen»-ի շրջանակներում, ինչպես նաև մասնակցել է մի շարք վավերագրական ֆիլմերի ստեղծմանը։ 1940-ականներին նա նաև շատ է գրել, այդ թվում մասամբ ինքնակենսագրական գրքեր (օրինակ՝ «Det var i Wien») և կենսագրություններ (Էլսա Բրենդստրյոմ և Հարրիետ Լյովենհելմ)[6]։

1950-1978 թվականներին Էլզա Բյորկման-Գոլդշմիդտը «Ինյակի ընկերություն» Nine (De Nio) գրական ընկերության անդամ էր։ 1957-1960 թվականներին եղել է Svensk litteraturtidskrift ամսագրի խմբագիրը։ 1960-ականներին նա սկսեց գրել հուշեր, որոնք այնուհետև հրատարակվեցին չորս հատորներով՝ 1962 թվականից մինչև 1976 թվականներին[6]։

Էլսա Բյորկման-Գոլդշմիդտը մահացել է 1982 թվականին Ստոկհոլմում և թաղված է Սոլնայի Հյուսիսային գերեզմանատանը[6]։

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլսա Բյորկման-Գոլդշմիդտ» հոդվածին։