Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան

արվեստի թանգարան Գյոթեբորգում, Շվեդիա

Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան (շվեդերեն՝ Göteborgs konstmuseum), արվեստի թանգարան Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի Գյոտապլացեն հրապարակում։

Գյոթեբորգի գեղարվեստի թանգարան
KonstmuseetGbg.jpg
Տեսակպատկերասրահ
ԵրկիրFlag of Sweden.svg Շվեդիա
ՏեղագրությունԳյոթեբորգ համայնք
ՎայրԳյոթեբորգ
ՀասցեGötaplatsen 6, 412 56 Göteborg
Հիմնադրվել է1923
Կայքgoteborgskonstmuseum.se

ՀավաքածուԽմբագրել

Թանգարանի հավաքածուն ներառում է 19-րդ դարավերջի Հյուսիսային Եվրոպայի երկրների արվեստի աշխարհի լավագույն նմուշները։ Նշանակալի է շռայլորեն զարդարված Ֆյորսբերգ պատկերասրահը, որն անվանվել է Գյոթեբորգի արվեստի առաջատար հովանավոր Պոնտուս Ֆյորսբերգի և նրա կնոջ Գյոտիլդայի պատվին[1]։ Պատկերասրահում ներկայացված են այնպիսի արվեստագետներ, ինչպիսիք են Պեդեր Կրեյերը, Կառլ Լարսենը, Բրունո Լիլյեֆոշը, Էդվարդ Մունկը, Անդերս Լեոնարդ Ցորնը։

Հավաքածուն ներառում է նաև ավելի հին և ժամանակակից արվեստի նմուշներ, ինչպես Սկանդինավյան, այնպես էլ միջազգային՝ Կլոդ Մոնե, Պաբլո Պիկասո և Ռեմբրանդ վան Ռեյն։ Michelin Green Guide-ում թանգարանն արժանացել է երեք աստղի[2][3]։

ՃարտարապետությունԽմբագրել

Թանգարանի շենքը ստեղծվել է Գյոթեբորգի 1923 թվականի միջազգային ցուցահանդեսի համար ճարտարապետ Սիգֆրիդ Էրիկսոնի կողմից՝ նշելու քաղաքի 300-ամյակը և ներկայացնում է սկանդինավյան նեոդասական մոնումենտալ ճարտարապետության ոճը։ Այն կառուցվել է Գյոթեբորգյան դեղին աղյուսով։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «English – Göteborgs konstmuseum»։ goteborgskonstmuseum.se։ Արխիվացված է օրիգինալից 2016-10-27-ին։ Վերցված է 2016-12-20 
  2. «Gothenburg Museum of Art»։ Goteborg.com։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-16-ին։ Վերցված է 2016-12-20 
  3. «Gothenburg Museum of Art in Gothenburg, | Expedia»։ www.expedia.com։ Վերցված է 2016-12-20 

Արտաքին հղումներԽմբագրել