Աննա Սանդրստրյոմ

շվեդ ֆեմինիստներ

Աննա Սանդստրյոմ (շվեդ.՝ Anna Sandström, լրիվ անունը՝ Anna Maria Carolina Sandström, սեպտեմբերի 3, 1854(1854-09-03)[2][3], Կունգսհոլմ, Շվեդիա[2] - մայիսի 26, 1931(1931-05-26)[2], Կունգսհոլմ, Շվեդիա[2]), շվեդ ֆեմինիստուհի, մանկավարժ-բարեփոխիչ, Շվեդիայի կրթության համակարգի ռահվիրա։

Աննա Սանդրստրյոմ
շվեդ.՝ Anna Sandström[1]
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1854(1854-09-03)[2][3]
ԾննդավայրԿունգսհոլմ, Շվեդիա[2]
Մահացել էմայիսի 26, 1931(1931-05-26)[2] (76 տարեկան)
Մահվան վայրԿունգսհոլմ, Շվեդիա[2]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունմանկավարժ, School Founder և women's rights woman
Ծնողներհայր՝ Carl Eric Sandström?
 Anna Sandström Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1854 թվականի սեպտեմբերի 3-ին Ստոկհոլմում, Գեոդեզիական խորհրդի քարտուղար Կարլ-Էրիկ Սանդստրյոմի (Carl Erik Sandström'') և նրա կնոջ Աննա Հալլստրյոմի (Anna Hallström) ընտանիքում։ Ծնողների վաղաժամ մահից հետո, աղջիկը որպես որդեգրված երեխա դաստիարակվել է գնդապետ Հյալմար Հագբերգի (Hjalmar Hagberg) ընտանիքում։ Նա կրթություն է ստացել Ստոկհոլմում աղջիկների Թագավորական նորմալ դպրոցում (Statens normalskola för flickor) և Թագավորական ճեմարանում (Högre lärarinneseminariet) և սկսեց աշխատել որպես ուսուցիչ։ Այդ պահին Շվեդիայի կանայք իրավունք ստացան սովորելու երկրի համալսարաններում, բայց Աննան չշարունակեց ուսումը։ 1874 թվականից մինչև 1882 թվականը նա աշխատել է Ստոկհոլմում՝ որպես ուսուցիչ Åhlinska skolan կանանց դպրոցում, այնուհետև 1881 թվականից մինչև 1883 թվականը՝ Södermalms högre läroanstalt för flickor-ում։

Նա քննադատության ենթարկեց ժամանակակից դպրոցական կրթությունը և շարունակեց զբաղվել ինքնակրթությամբ, ուսումնասիրելով պատմություն, լատիներեն, շվեդական և ֆրանսիական գրականություն։ Նա կարդում էր մանկավարժական գործունեության բարեփոխումների վերաբերյալ հրապարակումները։ Աննա Սանդստրյոմը հրապարակեց մի շարք աշխատանքներ կրթության թեմայով։ Նրա ստեղծագործությունները մեծ ուշադրություն գրավեցին և քննարկվում էին երկրի մանկավարժական հասարակայնության կողմից ։ Սանդստրյոմը մասնակցել է Flickskolemöte-ի չորս հանձնաժողովների, 1886, 1893, 1897 և 1901 թվականներին, որտեղ ներկայացնում էր իր գաղափարները կրթական բարեփոխումների վերաբերյալ։ Նրան հաճախ էին հրավիրում բանավեճերի և հավաքների, որպես հեղինակավոր մանկավարժ-բարեփոխիչ։

1883 թվականին Աննա Սանդստրյոմը իր գործընկեր Ֆրեդերիկ Ռանկվիստի հետ համատեղ Ստոկհոլմում կազմակերպեցին Nya skolan դպրոցը (1886 թվականից այն կոչվում էր Anna Sandströms skola): 1883 թվականից մինչև 1926 թվականը նա եղել է այդ դպրոցի տնօրենը։ 1900 թվականին նա Ստոկհոլմում կին ուսուցիչների համար կազմակերպեց կանանց ճեմարան (Anna Sandströms högre lärarinneseminarium), որը ղեկավարեց 1900-1926 թվականներին։ Նրա ճեմարանը այլընտրանք դարձավ Թագավորական ուսուցչական ճեմարանին (Kungliga Högre Lärarinneseminariet): Երիտասարդ կանանց դաստիարակության աշխատանքները հաջող կազմակերպելու համար 1904 թվականին շվեդ մանկավարժ - բարեփոխիչը ստացավ Իլլիս Կվորում մեդալ։

 
Մարմնամարզության դասեր Աննա Սանդրստրյոմի դպրոցում

1883 թվականին Ֆրեդերիկ Լարս Հոկերբերգի (Fredrik Lars Hökerberg, 1851-1924)[5] հետ միասին Աննա Սանդստրյոմը դարձավ Verdandi արմատական թերթի համահիմնադիր, որը նա խմբագրեց 1883-1929 թվականներին։ Թերթը, որ ղեկավարում էր Աննան Uffe կեղծանունով, եղել է Շվեդիայի առաջատար կրթական թերթը մինչև 1920-ական թվականները։

Աննա Սանդրստրյոմը մահացել է 1931 թվականի մայիսի 26-ին, Ստոկհոլմում։ Թաղված է Հյուսիսային գերեզմանատանը (Նորրա Բեգրավինգսպլատսեն )[6]։ Ստոկհոլմի փողոցներից մեկը կոչվում է նրա անունով։

Աննա Սանդստրյոմը շվեդ բժիշկ և գիտնական Իվար Սանդստրյոմի քույրն էր, որը հանդիսանում էր վահանաձև գեղձի առաջին հայտնագործողը։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • Erik Wellander. Anna Sandström som pedagogisk nydanare. Nordisk tidskrift 1933.
  • Gunhild Kyle. Svensk flickskola under 1800-talet. Göteborg: Kvinnohistoriskt arkiv.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Սանդրստրյոմ» հոդվածին։