Ամելիա Պոսսե (շվեդ.՝ Amelie Posse, փետրվարի 11, 1884(1884-02-11)[1][2][3][…], Jakob and Johannes parish, Շվեդիա[1][2] - մարտի 3, 1957(1957-03-03)[1][2][3], Օսկար, Շվեդիա[1][2]), շվեդ գրող, ինքնակենսագրական գրքերի հեղինակ։

Ամելիա Պոսսե
Ծնվել էփետրվարի 11, 1884(1884-02-11)[1][2][3][…]
ԾննդավայրJakob and Johannes parish, Շվեդիա[1][2]
Վախճանվել էմարտի 3, 1957(1957-03-03)[1][2][3] (73 տարեկան)
Վախճանի վայրՕսկար, Շվեդիա[1][2]
ԳերեզմանOdensvi Church[4]
Մասնագիտությունգրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա[5]
ԱմուսինAndreas Bjerre?[1][6] և Օսկար Բրազդա[1]
ԶավակներՅան Բրազդա[7]
 Amelie Posse Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ամելիա Պոսսեն ծնվել է 1884 թվականին, Ստոկհոլմում, բայց նրա մանկությունն անցել է Սկոնեում[8]։ Նրա հայրը՝ Ֆրեդրիկ Արվիդսոն Պոսսեն, քաղաքացիական ինժեներ էր, մայրը՝ Աուդա Գունհիլդա Վեններբերգը, սիրողական երգիչ[8][9]։ 1897 թվականին մահացել է Ամելիայի հայրը, և ընտանիքը տեղափոխվել է Լունդ։ Ամելիան հաճախել է դպրոց և մասնավոր պարապել գերմաներեն և իտալերեն, իսկ ավելի ուշ Կոպենհագենում սովորել դաշնամուր նվագել և նկարել։ 1904 թվականին նա ամուսնացել է ուսուցիչ Անդրեաս Բիերի հետ։ 1912 թվականին նրանք ամուսնալուծվել են և Ամելիան մեկնել է Իտալիա, ինչի մասին երկար ժամանակ երազել էր։ Այնտեղ ամուսնացել է չեխ նկարիչ Օսկար Բրազդովի հետ և նրա հետ մի քանի տարի բնակվել Հռոմում, իսկ 1925 թվականին ամուսինները տեղափոխվել են Չեխոսլովակիա[9]։

Ամելիա Պոսսեն որպես գրող առաջին անգամ հանրությանն է ներկայացել 1931 թվականին։ Նա հրատարակել է Իտալիայում իր կյանքի մասին երեք գիրք՝ Den oförlikneliga fångenskapen (1931), Den brokiga friheten (1932) և Vidare (1936): Երբ 1938 թվականին Գերմանիան գրավել է Սուդետները, Ամելիան տեղափոխվել է Պրահա։ 1939 թվականին ամուսնալուծվելուց հետո նա վերադարձել է Շվեդիա, որտեղ 1940 թվականին ստեղծել է այսպես կոչված «Երեքշաբթի ակումբ» (Tisdagsklubben) միջազգային հականացիստական կազմակերպություն։ Պատերազմի տարիների իր փորձը նա նկարագրել է Åtskilligt kan nu sägas (1949) գրքում։ Բնակվելով Ստոկհոլմում՝ նա զբաղվել է Չեխոսլովակիայից փախստականների օգնության կազմակերպման հարցերով[9]։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին Ամելիա Պոսսեն շարունակել է գրել և 1940-1946 թվականներին հրատարակել հինգ գիրք։ Առավելապես մեծ հաջողություն են ունեցել նրա մանկության մասին հիշողությունները՝ «I begynnelsen var ljuset» (1940), որին հաջորդել են՝ «Kring kunskapens träd» (1946) և «Kunskapens träd i blom» (1946) գրքերը։ 1946 թվականին Ամելիա Պոսսեն կրկին ուղևորվել է Չեխոսլովակիա, որտեղ նա միացել է հակակոմունիստական շարժմանը։

1948 թվականին նա ստիպված լքել է երկիրը։ Նրա կյանքի այս շրջանի մասին «När järnridån föll över Prag» գիրքը հրատարակվել է հետմահու։ 1951-1952 թվականներին Ամելիան բնակվել է Հռոմում և ճանապարհորդել, ինչը դարձել է նրա վերջին՝ Minnenas park գրքի թեման (1954)[9]։

Ամելիա Պոսսեն մահացել է 1957 թվականին և թաղված է Սմոլանդում[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Amelie Posse (շվեդերեն) — 1917.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. Amelie Posse 1884-02-11 — 1957-03-03
  5. LIBRIS — 2018.
  6. Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  7. Svenskt kvinnobiografiskt lexikon (շվեդերեն)Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  8. 8,0 8,1 Svenskt biografiskt lexikon
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 Svenskt kvinnobiografiskt lexikon

Արտաքին հղումներ խմբագրել

  • Eva Strömberg Krantz. «Amelie Posse». Svenskt kvinnobiografiskt lexikon (անգլերեն).
  • Eva Strömberg Krantz. «Amelie Posse». Svenskt biografiskt lexikon (շվեդերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամելիա Պոսսե» հոդվածին։