Էլինոր Մարգրետ Բրբիջ (ծնված՝ Փիչի (անգլ.՝ Eleanor Margaret Burbidge, օգոստոսի 12, 1919(1919-08-12)[1], Davenport, Սթոքպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - ապրիլի 5, 2020(2020-04-05)[2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլո-ամերիկյան աստղագետ[23]։

Էլինոր Մարգրետ Բրբիջ
անգլ.՝ Margaret Burbidge
Ծնվել էօգոստոսի 12, 1919(1919-08-12)[1]
Davenport, Սթոքպորտ, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Մահացել էապրիլի 5, 2020(2020-04-05)[2] (100 տարեկան)
Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն[3][4][5] և  ԱՄՆ[6][7][8]
Մասնագիտությունաստղագետ, աստղաֆիզիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Կալիֆոռնիայի համալսարան[9], Չիկագոյի համալսարան, Երկեսի աստղադիտարան[10] և Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ[11]
Գործունեության ոլորտաստղաֆիզիկա և աստղագիտություն
Պաշտոն(ներ)պրոֆեսոր
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[12], Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա[13], Ամերիկյան աստղագիտական միություն[14], Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցացիա[14] և Միջազգային աստղագիտական միություն[15]
Ալմա մատերԼոնդոնի համալսարանի քոլեջ և Լոնդոնի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն
Ազդվել էԺերար Անրի դը Վոքուլեր[16] և Սեսիլիա Հելենա Փեյն-Գապոշկինա[17]
Պարգևներ
Ամուսին(ներ)Ջեֆրի Բյորբեջ[22]
 Margaret Burbidge Վիքիպահեստում

Լոնդոնի թագավորական ընկերության (1964)[24] և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի անդամ (1978), արժանացել է ԱՄՆ Ազգային գիտական շքանշանի (1983)։

Կենսագրություն խմբագրել

Ավարտել է Լոնդոնի համալսարանական քոլեջը (1939) և 1943 թվականին այնտեղ էլ ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1943-1951 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանի աստղադիտարանի տնօրեն։ 1951—1953 և 1957—1959 թվականներին աշխատել է Յորքյան աստղադիտարանում, 1955—1957 թվականներին՝ Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտում, 1959—1962 թվականներին՝ Չիկագոյի համալսարանում։ 1962 թվականից աշխատել է Կալիֆոռնիայի Սան Դիեգոյի համալսարանում(1964-ից՝ պրոֆեսոր, 1979-ից՝ Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների կենտրոնի տնօրեն)։ 1972—1973 թվականներին եղել է Գրինվիչի աստղադիտարանի տնօրեն։

1976—1978 թվականներին եղել է Ամերիկյան աստղագիտական ընկերության (առաջին կինն այդ պաշտոնում), իսկ 1982 թվականին՝ Գիտության զարգացման աջակցության ամերիկյան ասոցիացիայի նախագահ։ Արվեստների և գիտության ամերիկյան ակադեմիայի և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի (1978) անդամ։

1948 թվականին ամուսնացել է աստղաքետ Ջեֆրի Բյորբեջի հետ, այդ միությունից ծնվել է դուստրը՝ Սարան (ծնվ. 1956 թվականին)։ Հետագայում աշխատել է ամուսնու հետ։ 1977 թվականից ԱՄՆ քաղաքացի է։

Բյորբեջ ամուսինների հիմնական գիտական աշխատանքները վերաբերվում են միջուկային Աստղաֆիզիկային, ներքին կառուցվածքի և Աստղերի էվոլյուցիայի, Գալակտիկաների ֆիզիկայի և Քվազարրի տեսություններին։ Ուիլյամ Ալֆրեդ Ֆաուլերի և Ֆրեդ Հոյլի հետ 1955—1957 թվականներին կատարել են աստղերի ընդերքում միջուկային ռեակցիաների ժամանակ ծանր էլեմենտների գոյացման հիմնադիր հետազոտություններ[25]։ Գալակտիկաներին նվիրված աշխատանքների մեծ ցիկլում ուսումնասիրել են դրանց քիմիական և աստղային կազմը, պտույտը, առաջին անգամ որոշել են շատ Գալակտիկաների զանգվածները, հետազոտել են ոչ սովորական գալակտիկաներ, որորնցում տեղի են ունենում պայթյունային երևույթներ։ 1960-ական թվականներին առաջիններից մեկը սկսեցին քվազարների ուսումնասիրությունները, ստացել են շատ քվազարների սպեկտրեր և չափել են դրանցում Սպեկտրալ գծերի Կարմիր շեղումը։ Մի շարք աշխատանքներ վերաբերվում են Ռադիոգալակտիկարի, քվազարների, Պուլսարներրի ճառագայթման տեսությանը։ Է. Մ. Բյորբեջը հանդիսացել է տիեզերական Աստղադիտակի ստեղծման նախաձեռնողներից մեկը, ղեկավարել է աստղագիտությունում հետազոտությունների համալսարանների Ասոցիացիային կից տիեզերական աստղադիտակի Կոմիտեն։

Պարգևներ և ճանաչում խմբագրել

Նրա պատվին անվանակոչվել է № 5490 աստղակերպը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 https://www.nytimes.com/2020/04/06/science/space/e-margaret-burbidge-dead.html
  3. http://www.gettyimages.com/detail/news-photo/professor-e-margaret-burbidge-smiles-with-her-15-year-old-news-photo/3303003
  4. http://www.sciencephoto.com/media/223629/view
  5. http://www.nndb.com/people/692/000168188/
  6. https://www.britannica.com/women/article-9018118
  7. http://www.sciencedirect.com/science/article/pii/016890029090235X
  8. http://www.sciencedirect.com/science/article/pii/0375947469902693
  9. https://profiles.ucsd.edu/margaret.burbidge
  10. Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. BlandfordAnnual Reviews, 1994. — Vol. 32. — P. 14. — ISSN 0066-4146; 1545-4282doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
  11. Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. BlandfordAnnual Reviews, 1994. — Vol. 32. — P. 17. — ISSN 0066-4146; 1545-4282doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
  12. http://www.nasonline.org/member-directory/members/57234.html
  13. https://www.amacad.org/person/eleanor-margaret-burbidge
  14. 14,0 14,1 Notable Names Database — 2002.
  15. Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. BlandfordAnnual Reviews, 1994. — Vol. 32. — P. 9. — ISSN 0066-4146; 1545-4282doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
  16. Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. BlandfordAnnual Reviews, 1994. — Vol. 32. — P. 11. — ISSN 0066-4146; 1545-4282doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
  17. Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. BlandfordAnnual Reviews, 1994. — Vol. 32. — P. 13. — ISSN 0066-4146; 1545-4282doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
  18. https://aas.org/grants-and-prizes/helen-b-warner-prize-astronomy
  19. https://aas.org/grants-and-prizes/henry-norris-russell-lectureship
  20. https://www.nsf.gov/od/nms/recip_details.jsp?recip_id=62
  21. http://www.phys-astro.sonoma.edu/brucemedalists/burbidgem/
  22. Burbidge E. M. Watcher of the skies // Annu. Rev. Astron. Astrophys. / S. Faber, E. v. Dishoeck, R. Kennicutt, L. Goldberg, G. Burbidge, R. BlandfordAnnual Reviews, 1994. — Vol. 32. — P. 8. — ISSN 0066-4146; 1545-4282doi:10.1146/ANNUREV.AA.32.090194.000245
  23. Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986. — С. 29.
  24. From the Archives: 1964: Margaret Burbidge elected a Fellow of the Royal Society of London(անգլ.)
  25. B2FH paper: Burbidge, E. Margaret; Burbidge, G. R.; Fowler, William A.; Hoyle, F. (1957). «Synthesis of the Elements in Stars». Reviews of Modern Physics. 29 (4): 547—650. Bibcode:1957RvMP…29..547B. doi:10.1103/RevModPhys.29.547 Freely accessible.

Գրականություն խմբագրել

  • Колчинский И. Г., Корсунь А. А., Родригес М. Г. Астрономы. Биографический справочник. — Киев: Наукова думка, 1986.
  • Boksenberg A. Eleanor Margaret Burbidge (1919–2020)(անգլ.) // Science. — 2020. — Vol. 368. — P. 947. — doi:10.1126/science.abc6555
  • Trimble V. E. Margaret Burbidge (1919–2020)(անգլ.) // Nature. — 2020. — Vol. 580. — P. 586. — doi:10.1038/d41586-020-01224-9