Պուլսարներ
Պուլսարներ (ռադիոճառագայթման բաբախող աղբյուրներ), արտահայտության կրճատ ձևը, բաբախիչներ, իմպուլսային էլեկտրամագնիսական ճառագայթման տիեզերական աղբյուրներ։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/3e/Pulsar_schematic.svg/250px-Pulsar_schematic.svg.png)
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/c/c9/Chandra-crab.jpg/250px-Chandra-crab.jpg)
Պատմություն
խմբագրելՀայտնաբերվել են 1967 թվականին։ Ըստ ռադիոճառագայթման տիպի պուլսարները խիստ տարբերվում են տիեզերական ռադիոճառագայթման բոլոր աղբյուրներից։ Հայտնի պուլսարների թիվը արդեն 1982 թվականին անցնում էր 300-ից։
Արժեքներ
խմբագրելԴրանց իմպուլսների պարբերության արժեքները գտնվում են 0,033-3,75 վրկ տիրույթում։ Առավել հաճախ հանդիպող պարբերությունն է 0,6 վրկ։ Պուլսարների առաջին դիտումները վկայում էին դրանց պարբերությունների հաստատուն լինելու մասին։ Հետագայում պարզվեց, որ որոշ Պուլսարներ պարբերությունները շատ դանդաղ (վրկում 10−13-ից 10−18 վրկ) աճում են։ Երբեմն տեղի է ունենում նաե պարբերության անակնկալ փոփոխություն։
Համաստեղություններում
խմբագրելՊուլսարներից երկուսը նույնացվել են Ցուլ և Առագաստ համաստեղություններում գտնվող հայտնի գերնոր աստղերի մնացուկների հետ։ Դրանցից մեկի՝ Խեցգետնաձև միգամածությունում գտնվող պուլսարի իմպուլսային ճառագայթումը դիտվել է նաև տեսանելի, ռենտգենյան և գամմա տիրույթներում։
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Малов И. Ф., Малофеев В. М. Пульсары: 20 лет исследований // Земля и Вселенная. — 1991. — № 1. — С. 16—22.
Արտաքին հղումներ
խմբագրել- Пущинская радиоастрономическая обсерватория
- Пульсары — эталоны времени Телестудия Роскосмоса
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 460)։ |