Էլիզաբեթ Վիժե լը Բրոն
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Մարի Էլիզաբեթ Լուիզա Վիժե լը Բրոն (ֆր.՝ Élisabeth-Louise Vigée-Le Brun, ապրիլի 16, 1755[1][2][3][…], Փարիզ[4][5] - մարտի 30, 1842[2][3][6][…], Փարիզ[4]), ֆրանսիացի գեղանկարչուհի, մեմուարների և թագուհի Մարի Անտուանետայի նկարների հեղինակ:
Էլիզաբեթ Վիժե լը Բրոն ֆր.՝ Élisabeth Vigée Le Brun | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 16, 1755[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ[4][5] |
Վախճանվել է | մարտի 30, 1842[2][3][6][…] (86 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Քաղաքացիություն | ![]() |
Դավանանք | կաթոլիկություն |
Մասնագիտություն | նկարչուհի, գրական սալոնի տեր և գրող |
Ոճ | ռոկոկկո և նեոդասականություն |
Ժանր | դիմանկար |
Թեմաներ | գեղանկարչություն |
Ուշագրավ աշխատանքներ | Marie Antoinette with a Rose?, Marie Antoinette and Her Children? և Baronne de Crussol? |
Ուսուցիչ | Louis Vigée? և Gabriel Briard? |
Աշակերտներ | Մարի–Գիեմին Բենուա և Hortense Haudebourt-Lescot? |
Պաշտոն | պալատական նկարիչ |
Անդամակցություն | Գեղանկարի և քանդակի ակադեմիա |
Հայր | Louis Vigée? |
Ամուսին | Ժան Բատիստ Լը Բրյուն |
Զավակներ | Julie Le Brun? |
Ազգականներ | Eugénie Tripier-Le Franc? |
ստորագրություն![]() | |
Elisabeth Vigée-Lebrun Վիքիպահեստում |
ԿենսագրությունԽմբագրել
Էլիզաբեթ Վիժե լը Բրոնի գեղանկարչության առաջին ուսուցիչը եղել է նրա հայրը: Ապագա նկարչուհու խորհրդատուներն են եղել՝ Ժան-Բատիստ Գրյոզը, Ժոզեֆ Վերնեն, Գաբրիել Ֆրանսուա Դուայենը և այլ վարպետներ: Արդեն 1765 թ. 11-ամյա պատանի նկարչուհու արվեստանոցը ի պաշտոնե փակվել է՝ արտոնագրի բացակայության պատճառով:
1770-ական թվականներին Վիժեների ընտանիքը տեղափոխվեց Փարիզի Սենտ Օնորե փողոցի իրենց բնակարանը, որը գտնվում էր Պալե Ռուայալ պալատի հարևանությամբ և շուտով 15-ամյա արդեն պրոֆեսիոնալ նկարչուհուհին ունեցավ պատվիրատուների մի հսկա բանակ: Այդ շրջանում նրա աջակիցներն ու հովանավորներն էին Փարիզի մեծահարուստ կանայք, այդ թվում՝ տիկին դը Վերդենը և Մարիա Ադելաիդա դը Բուրբոն-Պենտևրը՝ Շարտրի դքսի կինը:
Փարիզում մեծ համբավ վայելող երիտասարդ նկարչուհին շատ հաճախ հրաժարվում էր երկրպագուների պատվերներից, ովքեր իրականում նրբագեղ օրիորդի հետ հանդիպելու պատրվակ էին փնտրում:
Սերվելով փոքր բուրժուական ընտանիքից Վիժեն շուտով իր ուրույն տեղն ունեցավ ֆրանսիական արքունական ազդեցիկ արիստոկրատիայում:
1776 թվականին Վիժեն ամուսանցավ գեղանկարիչ և արվեստի գործերի հայտնի վաճառական Ժան-Բատիստ Պիեռ լը Բրոնի հետ: Ամուսնու կապերի շնորհիվ երիատասարդ դիմանկարչուհին էլ ավելի հայտնի դարձավ ֆրանսիական ազնվազարմ միջավայրում և վերջապես Վիժեն ստացավ թագուհի Մարիա Անտուանետային նկարելու հրավեր: Վերջինս, բարձր գնահատելով նկարչուհու տաղանդը, հանդես եկավ նորանոր պատվերիների առաջարկով. ավելին՝ 1783 թվականին նրա անմիջական միջնորդությամբ Վիժե լը Բրոնը դարձավ Ֆրանսիայի Գեղանկարչության և քանդակագործության թագավորական ակադեմիայի անդամ:
ԱրվեստԽմբագրել
1780-ական թվականներին Վիժեն ճանապարհորդում է Եվրոպայում՝ աշխատելով տարբեր երկրներում: Այն ճանապարհորդության ընթացքում նա նկարում է Եվրոպայի թագավորական ընտանիքների, քաղաքական գործիչների և հայտնի մարդկանց նկարներ: Այդպիսով, այդ ընթացքում Վիժե լը Բրոնը նկարեց Հոլանդիայի ապագա թագավոր՝ Վիլհելմ 1-ի, Ռուսաստանում (1795-1799)` վերջին լեհական թագավոր՝ Ստանիսլավ Պոնյատովսկու, իշխան Կոնստանտին Պավլովիչի տիկնոջ՝ իշխանուհի Մարիա Ֆյոդորովնայի և կայսրական ընտանիքի մյուս անդամների դիմանկարները: Ճանապարհորդության ընթացքում նա զուգահեռաբար ընտրվում էր որպես տեղի Գեղարվեստի ակադեմիաների անդամ:
Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո Վիժե լը Բրոնը Նոպոլեոնի հրավերով վերադառնում է Փարիզ և մինչև 1814 թվականը ապրում է Լուվեսիենի իր կալվածքում: 1814 թվականին, երբ դաշնակից զորքերի կազմում ռուսակական զորքերը մտնելով Փարիզ տեղեկայվեցին Վիժեի Լավուսիենի կալվածքում՝ նկարչուհին տեղափոխվեց Փարիզ:
1835-1837 թվականներին Փարիզում հրատարակվում են Մարի Վիժե լը Բերնի մեմուարները:
Էլիզաբեթ Մարի Լուիզա Վիժե լը Բրոնը մահացել է 1842 թվականի մարտի 30-ին՝ Փարիզում: Նրա ստեղծագործական ժառանգությունն ամփոփում են շուրջ 660 դիմանկարներ և 200 բնանակարներ:
ՊատկերասրահԽմբագրել
Դիմանկար.Էթիեն Վիժե (նկարչուհու եղբայրը), 1773, Գեղանկարչության թանգարան, Սենտ Լուիս
Դիմանկար.Եկատերինա Նիկոլաևնա Մենշիկովա, 1795, Հայաստանի ազգային պատկերասրահ
Դիմանկար. Ստանիսլավ Պոնտյակովսկի, 1797 Բոգդան և Վարվարա Խանենկոների արվեստի ազգային թանգարան
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Elisabeth Vigée-Le Brun
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Elisabeth Louise Vigée-Lebrun — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118768417 // Общий нормативный контроль (GND) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 http://arts-graphiques.louvre.fr/detail/artistes/1/2669-VIGEE-LEBRUN-Elisabeth
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ http://kulturnav.org/95b2b02a-f3a0-4838-a6ca-9d6adc6eb772 — 2016.
- ↑ «Փարիզ»։ Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան (հայերեն)։ 2016-10-24