Էլեոնորա (Լեոնորա) Աբրամովնա Բլոխ (ուկրաիներեն՝ Леонора Абрамівна Блох, ապրիլի 12 (24), 1881, Կրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հունվարի 17, 1943(1943-01-17), Ալմաթի, ԽՍՀՄ[1]), ուկրաինացի խորհրդային քանդակագործ, նկարիչ, մանկավարժ։

Էլեոնորա Բլոխ
Ծնվել էապրիլի 12 (24), 1881
ԾննդավայրԿրեմենչուգ, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էհունվարի 17, 1943(1943-01-17) (61 տարեկան)
Վախճանի վայրըԱլմաթի, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  Ուկրաինական ԽՍՀ և  ԽՍՀՄ
ԿրթությունMariinskaya Gymnasium?
ՈւսուցիչՌոբերտ Բախ և Օգյուստ Ռոդեն
Մասնագիտությունքանդակագործ և դասախոս
ԱշխատավայրԽարկովի պետական ​​գեղարվեստի ուսումնարան և Խարկովի գեղարվեստի ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Էլեոնորա Բլոխը սովորել է «Արվեստների խրախուսման ընկերության» Սանկտ Պետերբուրգի նկարչական դպրոցում՝ Ռոբերտ Բախի մոտ, ապա, 1898-1905 թվականներին՝ Փարիզում, Օգյուստ Ռոդենի արվեստանոցում։ 1912 թվականից աշխատել է Սանկտ Պետերբուրգում, որտեղ կատարել է մեծ թվով դիմանկարներ՝ իմպրեսիոնիզմին մոտ ոճով։ 1917 թվականից ապրել և աշխատել է Խարկովում։ Դասավանդել է Խարկովի արվեստի տեխնիկումում, այնուհետև Խարկովի արվեստի ինստիտուտում (այժմ՝ Խարկովի դիզայնի և արվեստի պետական ակադեմիա)։ 1935 թվականին արժանացել է պրոֆեսորի կոչման։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարհանվել է Ղազախստան, որտեղ մահացել է 1943 թվականին։

Լեոնորա Բլոխը եղել է Ուկրաինայի հեղափոխական արվեստի ասոցիացիայի և Գեղարվեստի արրտադրամասի (միավորման), Արվեստների խրախուսման հրեական ընկերության, Քանդակագործ-նկարիչների միության անդամ և մասնակից։ 1910 թվականից մասնակցել է տարբեր ցուցահանդեսների։ 1927 թվականին մասնակցել է Ուկրաինայի հեղափոխական արվեստի ասոցիացիայի (ՈՒՀԱԱ) առաջին համաուկրաինական ցուցահանդեսին։

Ստեղծագործություն խմբագրել

Բլոխի վաղ շրջանի ստեղծագործությունները վկայում են ֆրանսիական իմպրեսիոնիզմի ազդեցության մասին։ Ժամանակի ընթացքում նրա ստեղծագործությունները նշանավորվել են իմպրեսիոնիզմից աստիճանական հեռացումով և դեպի ռեալիզմ մերձեցմամբ։ Նա սկսել է ավելի հաճախակի դիմել սոցիալական նշանակալի թեմաների։

Մասնակցել է մոնումենտալ քարոզչության ծրագրի իրականացմանը։ Էլեոնորա Բլոխի ստեղծագործությունները՝

Բլոխը 1967 թվականին Կիևում ուկրաիներեն լույս տեսած «Այսպես էր սովորեցնում Ռոդենը» հուշագրությունների գրքի հեղինակն է[2]։

Մանկավարժական գործունեություն խմբագրել

Խարկովի գեղարվեստի ուսումնական հաստատություններում որպես մանկավարժ աշխատելու ընթացքում Բլոխը դաստիարակել է բազմաթիվ տաղանդավոր նկարիչների և քանդակագործների, որոնց թվում են՝ Վասիլի Ահիբալովը, Ֆ.Մ.Բոնդարը, Օլգա Կուդրյավցևան և ուրիշներ։

Գրականություն խմբագրել

  • Блох, Элеонора Абрамовна // Березна — Ботокуды. — М. : Советская энциклопедия, 1950. — С. 312. — (Большая советская энциклопедия : [в 51 т.] / гл. ред. С. И. Вавилов ; 1949—1958, т. 5).
  • Блох, Леонора Абрамiвна // Украинская советская энциклопедия: в 12 томах = Українська радянська енциклопедія (укр.) / За ред. М. Бажана. — 2-ге вид. — К.: Гол. редакція УРЕ, 1974—1985. — Т. 1. — С. 494—495.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. По другим источникам умерла в Талгаре, (Казахстан)
  2. Блох Леонора. «Як учів Роден». Киев, 1967.