Ժան Ժորես
Ժան Ժորես (ֆր.՝ Jean Jaurès, 1859 թ. սեպտեմբերի 3, Կաստր - 1914 թ. հուլիսի 31, Փարիզ), ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, սոցիալիստ, «Յումանիտե» թերթի հիմնադիրը։ Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում բազմիցս բողոքել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ սուլթանական կառավարության բիրտ կամայականությունների և դաժանությունների դեմ։
Ժան Ժորես ֆր.՝ Jean Jaurès | |
---|---|
![]() | |
Ծնվել է | սեպտեմբերի 3, 1859[1][2][3][…] |
Ծննդավայր | Կաստր[4] |
Մահացել է | հուլիսի 31, 1914[1][2][3][…] (54 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ[4] |
Գերեզման | Պանթեոն (Փարիզ) և Շոդյոն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բարձրագույն նորմալ դպրոց և Լյուդովիկոս Մեծի լիցեյ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, պրոֆեսոր, լրագրող, գրող, պատմաբան և լրագրող |
Աշխատավայր | Լ'Յումանիտե, La Dépêche du Midi? և Թուլուզի համալսարան |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և նախագահ |
Կուսակցություն | Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
Պարգևներ և մրցանակներ | Concours général և փիլիսոփայության դասավանդման իրավունք (agrégation) |
Jean Jaurès Վիքիպահեստում |
1903 թ. փետրվարին Փարիզում արտասանած ճառում Ժորեսը քննադատել է 1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից... Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը... Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր... Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականու թյունները. որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում»[5]։
Ժորեսն արձագանքել է Կիլիկիայի 1909 թ. ապրիլյան դեպքերին և, նկատի ունենալով երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեին, «Յումանիտեում» (1909, ապրիլի 4) գրել է. «Լիբերալները ներգրավվել են հետադիմության բանսարկությունների մեջ, և հայերը կոտորվեցին, ինչպես կարմիր սուլթանի լավագույն օրերին»։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 3,0 3,1 Comité des travaux historiques et scientifiques — 1834.
- ↑ 4,0 4,1 Жорес Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1991, Էջ 206։
ԳրականությունԽմբագրել
- Молчанов H. Н., Жорес, Ж., 1909, Jauids, Р., 1937.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |