Օլգա Կուդրյավցևա

ուկրաինացի քանդակագործ

Օլգա Նիկոլաևնա Կուդրյավցևա  (ուկրաիներեն՝ Ольга Миколаївна Кудрявцева, փետրվարի 8 (20), 1896, Նիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - հունիսի 16, 1964(1964-06-16)[2] կամ հունիսի 15, 1964(1964-06-15)[1], Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային ուկրաինացի քանդակագործ և մանկավարժ։ Աստղագետ Բորիս Օստաշենկո-Կուդրյավցևի կինը։ Եղել է քանդակագործ Խակիմժան Նաուրիզբաևի դաստիարակը։ Ստալինգրադի «Բարմալեյ» («Շուրջպար») շատրվանի հեղինակն է։ Աշխատել է հիմնականում հաստոցային և մոնումենտալ քանդակագործության բնագավառում։

Օլգա Կուդրյավցևա
Ծնվել էփետրվարի 8 (20), 1896
ԾննդավայրՆիկոլաև, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էհունիսի 16, 1964(1964-06-16)[2] (68 տարեկան) կամ հունիսի 15, 1964(1964-06-15)[1] (68 տարեկան)
Վախճանի վայրըԽարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԽարկովի գեղարվեստի ինստիտուտ (1929)[1]
ՈւսուցիչԷլեոնորա Բլոխ[1]
Մասնագիտությունքանդակագործ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԽարկովի գեղարվեստի ինստիտուտ[1][3]
ԱմուսինԲորիս Օստաշենկո-Կուդրյավցև
ԱնդամությունՈւկրաինայի նկարիչների ազգային միություն[1][3]

Կենսագրություն խմբագրել

Օլգա Կուդրյավցևան ծնվել է 1896 թվականի փետրվարի 8-ին (20) Նիկոլաևում։ Սովորել է Նիկոլաևի Վ․ Վերեշչագինի անվան գեղարվեստի թանգարանին կից նկարչության, գծագրության և ծեփագործության դպրոցում, որտեղ էլ սկսել է հհրապուրվել քանդակագործությամբ[4]։ 1924 թվականին տեղափոխվել է Խարկով և ընդունվել Խարկովի գեղարվեստի ինստիտուտի քանդակագործության ֆակուլտետ, որտեղ սովորել է Էլեոնորա Բլոխի մոտ։ 1929 թվականին ինստիտուտն ավարտելուց հետո ապրել և աշխատել է Խարկովում։ 1930 թվականից մասնակցել է գեղարվեստական ցուցահանդեսների[5]։ 1938 թվականին անդամագրվել է Ուկրաինայի խորհրդային նկարիչների միությանը[6]։

Հայրենական մեծ պատերազմի տարիներին տարհանվել է Ղազախստան։ 1943 թվականին, երբ Օլգա Կուդրյավցևան գլխավորել է Ալմա-Աթայի գեղարվեստի ուսումնարանի ընդունելության հանձնաժողովը, նա հանդիպել է ապագա քանդակագործ Խակիմժան Նաուրիզբաևին և հրավիրել նրան Մոսկվա սովորելու[7]։

1945-1956 թվականներին եղել է Խարկովի գեղարվեստի ինստիտուտի դոցենտ։ Նրա ուսանողներից են եղել Միխայիլ Ֆեոդորովիչ Օվսյանկինը, Բ. Պ. Կորոլկովը, Իգոր Պավլովիչ Յաստրեբովը[5]։

1958 թվականին Խարկովում տեղի է ունենում Օլգա Կուդրյավցևայի անհատական ցուցահանդեսը[6]։ 1964 թվականին նա իր մի շարք ստեղծագործություններ նվիրել է Նիկոլաևի գեղարվեստի թանգարանին[4]։ Մահացել է 1964 թվականի հունիսի 15-ին Խարկովում[6]։

Ստեղծագործություն խմբագրել

 
«Շուրջպար» շատրվանը 1943 թվականին

Օլգա Կուդրյավցևայի ստեղծագործության գլխավոր թեմաներից մեկը եղել է Շևչենկոն։ 1934 թվականին քանդակագործ Ս.Դավիդովիչի և նկարիչ Վասիլի Կասիյանի հետ մասնակցել է Խարկովի համար Տարաս Շևչենկոյի հուշարձանի նախագծերի Համամիութենական մրցույթի առաջին փուլին։ Հետագայում ստեղծել է Տարաս Շևչենկոյի ստեղծագործությունների թեմատիկայով աշխատանքներ՝ «Кріпачка» (1935), «Կոբզար» (1938), «Сліпа» (1939), «Мені тринадцятий ми­­нало» (1951), «Տարաս Շևչենկո-փոքրիկ տղան» (1951), «Տարասիկը և Կատրուսյան» (1961), «Տարասիկը և Յարինկան» (1964), «Ես... ես... քո մայրը» (1964)[6]։

1935 թվականին ավարտել է «Շուրջպար» շատրվանի քանդակագործական կոմպոզիցիան, որը տեղադրվել է Խարկովի Պիոներ պալատի դիմաց[5]։ Կոմպոզիցիան ներառում է երեխաների պատկերաքանդակներ, որոնք պարում են կոկորդիլոսի շուրջը, որը կուլ է տվել Բարմալեին։ Հետագայում պատրաստվել են այդ շատրվանի կրկնօրինակները Դնեպրոպետրովսկի, Արտեմովսկի, Գոռլովկայի, Ստալինգրադի, Վորոնեժի, Մակեևկայի համար[5]։ Շատրվանի Ստալինգրադյան կրկնօրինակը հայտնի է դարձել 1942 թվականին Էմմանուիլ Եվզերիխինի արված լուսանկարների շնորհիվ, որտեղ պատկերված է անհոգ ցնծացող երեխաների և Ստալինգրադի ճակատամարտի ժամանակ քաղաքի կործանման սարսափելի տեսարանների հակադրությունը[8][9]։

Օլգա Կուդրյավցևան ստեղծել է ԽՍՀՄ ժողովրդական նկարիչ Մարյան Կրուշելնիցկու, Ուկրաինական ԽՍՀ ժողովրդական նկարիչ Սոֆյա Ֆեդորցևայի, ակադեմիկոս Արիստարխ Բելոպոլսկու, նկարիչ Սերգեյ Վասիլկովսկու և այլոց դիմանկարները[4]։ 1952 թվականին նա պատրաստել է նկարիչ Նիկոլայ Բուրաչեկի տապանաքարը[5]։

Ընտանիք խմբագրել

Ամուսին՝ աստղագետ Բորիս Պավլովիչ Օստաշենկո-Կուդրյավցև (1877-1956)[9]։

Գրականություն խմբագրել

  • Виставка скульптури О. М. Куд­­рявцевої і графіки Г. С. Космачова: Каталог. Х., 1958․
  • Художня виставка, присвячена 100-річчю з дня смерті Т. Г. Шевченка. К., 1961․

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Кудрявцева Ольга Николаевна
  2. 2,0 2,1 2,2 різні автори Енциклопедія сучасної України (укр.)Інститут енциклопедичних досліджень НАН України, 2001. — ISBN 966-02-2075-8
  3. 3,0 3,1 Соловьев В. О., Раенко Л. В. Кудрявцева Ольга Николаевна // Харьков. Энциклопедический словарь (ռուս.)Харьков: 2014. — 1021 с.
  4. 4,0 4,1 4,2 Н. В. Санак. «Кудрявцева Ольга Николаевна». sundry.wmsite.ru. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 25-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Соловьев В.О. Кудрявцева Ольга Николаевна // Харьков. Энциклопедический словарь : [арх. 13 Ապրիլի 2019] / Соловьев В.О., Раенко Л.В.. — Харьков : [Б.и.], 2014. — 1021 с.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Л. М. Гутник. Кудрявцева Ольга Миколаївна // Енциклопедія сучасної України : [укр.] : у 30 т. / НАН України, Наукове товариство ім. Шевченка, Институт энциклопедических исследований НАН Украины. — К., 2001—…. — ISBN 944-02-3354-X.
  7. Георгий Хинич. Наурызбаев – первый и забытый. Памяти скульптора и нашей беспамятности // Свобода слова. — № 46 (292). — С. 22.
  8. «Монографическая выставка Э. Евзерихина в Мраморном дворце Русского музея». Արխիվացված օրիգինալից 2007 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 4-ին.
  9. 9,0 9,1 Толченова Н. Садовники талантов // Огонёк. — 1960. — № 42. — С. 23.