Զոուի Դեշանել
Զոուի Քլեր Դեշանել (անգլ.՝ Zooey Claire Deschanel, հունվարի 17, 1980[1][2], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Դեշանելը կինոյում դեբյուտ է ունեցել 1999 թվականին «Բժիշկ Մամֆորդ» ֆիլմում խաղացած դերով, որին հաջորդել է Քեմերոն Քրոուի «Գրեթե հայտնի» (2000) կիսաինքնակենսագրական երաժշտական դրամայում խաղացած Անիտա Միլերի դերը։ Շուտով Զոուին հայտնի է դարձել իր երկրորդական պլանի դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Լավ աղջիկ» (2002), «Էլֆ» (2003), «Սեր և այլ անախորժություններ» (2006), «Կամուրջ դեպի Տերաբիթիա»(2007), «Երևույթ» (2008) ֆիլմերը։ Այս ֆիլմերից հետո նա սկսել է ստանալ գլխավոր դերեր, այդ թվում «Միշտ ասա «Այո»» (2008) և «Ամռան 500 օր» (2009) ֆիլմերում[3][4][5]։ 2011-2015 թվականներին Fox հեռուստաալիքի «Նորեկ» հեռուստասերիալում Դեշանելը խաղացել է Ջեսիկա Դեյի դերը։
Զոուի Դեշանել | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հունվարի 17, 1980[1][2] (44 տարեկան) |
Ծննդավայր՝ | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | դերասանուհի, հեղինակ-կատարող, երաժիշտ, ձայնային դերասանուհի, երգչուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, ստուդիական երաժիշտ, մոդել և ֆոտոմոդել |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0221046 |
2001 թվականից սկսած մի քանի տարի Դեշանելը իր դերասանուհի ընկերուհու՝ Սամանտա Շելթոնի հետ կատարել է ջազ-կաբարեի «If All the Stars Were Pretty Babies» համարը[6]։ Նա նվագում է ստեղնաշարային և հարվածային գործիքներ, բանջո և ուկուլելե[7]։ 2006 թվականին She & Him կեղծանվամբ Դեշանելն ու Մեթ Ուորդը դուետով ձայնագրել են իրենց դեբյուտային Volume One ալբոմը, որը թողարկվել է 2008 թվականի մարտին։ Նրանց երկրորդ Volume Two ալբոմը թողարկվել է 2010 թվականի մարտին։ 2011 թվականին նրանք թողարկել են A Very She & Him Christmas ամանորյա ալբոմը, իսկ 2013 թվականին՝ Volume 3 ալբոմը։ Բացի դրանից, Դեշանելը հաճախ է երգում իր ֆիլմերում։
Վաղ տարիներ
խմբագրելԶոուի Դեշանելը ծնվել է 1980 թվականին Լոս Անջելեսում՝ «Օսկար» մրցանակի առաջադրված օպերատոր և ռեժիսոր Քալեբ Դեշանելի և դերասանուհի Մերի Ջո Դեշանելի ընտանիքում (նկարահանվել է «Թվին Փիքս» հեռուստասերիալում)։ Նրա հորական պապը եղել է Ուլենի ֆրանսիացի․ նա ունի նաև շվեցարական, հոլանդական, անգլիական, իռլանդական և այլ արմատներ[8][9]։ Զոուին դաստիարակվել է որպես կաթոլիկ[10]։ Նրան անվանել են ի պատիվ Ջերոմ Դեյվիդ Սելինջերի «Ֆրենի և Զոուի» (1961) պատմվածքի հերոսուհու[11]։ Զոուիի ավագ քույրը՝ Էմիլի Դեշանելը, նույնպես դերասանուհի է և նկարահանվել է «Ոսկորներ» հեռուստասերիալում։
Դեշանելն ապրել է Լոս Անջելեսում, բայց մանկության մեծ մասն անցկացրել է ուղևորությունների մեջ, քանի որ նրա հայրը ֆիլմեր էր նկարահանում բնության գրկում։ Ավելի ուշ նա ասել է, որ «ատել է բոլոր ուղևորությունները․․․ Ես հիմա շատ ուրախ եմ, որ ունեմ փորձ, բայց այդ ժամանակ ես ինձ դժբախտ էի զգում Լոս Անջելեսի ընկերների հետ բաժանման և այնպիսի վայրեր տեղափոխվելու համար, որտեղ չկար իմ սիրած սնունդը և սովորական իրեր»[12]։ Նա սովորել է Սանտա Մոնիկայի (Կալիֆոռնիա) մասնավոր նախապատրաստական դպրոցում, որտեղ ծաոթացել է ապագա գործընկերների՝ Ջեյք Ջիլենհոլի և Քեյթ Հադսոնի հետ[11][13]։ Դպրոցում զբաղվել է երգեցողությամբ՝ պլանավորելով շաունակել կարիերան երաժշտական թատրոնում[9]։ Զոուին ընդունվել է Հյուսիսարևմտյան համալսարան, բայց ինը ամիս անց լքել է այն հանուն կինոկարիերայի[12]։
Կարիերա
խմբագրելԿինո
խմբագրելԴեշանելը հյուրային դեր է խաղացել «Վերոնիկայի սալոնը» (1998) հեռուստասերիալում, ինչից հետո 1999 թվականին դեբյուտ է ունեցել կինոյում՝ Լոուրենս Կեզդանի «Բժիշկ Մամֆորդ» կատակերգությունում։ Ավելի ուշ միևնույն տարում նա նկարահանվել է (չի երգել) The Offspring խմբի «She’s Got Issues» տեսահոլովակում։ Իր երկրորդ ֆիլմում՝ Քեմերոն Քրոուի «Գրեթե հայտնի» (2000) կիսաինքնակենսագրական երաժշտական դրամայում, Դեշանելը խաղացել է Անիտա Միլերի՝ գլխավոր հերոսի պրոբլեմատիկ ավագ քրոջ դերը։ Ֆիլմն արժանացել է քննադատների հավանությանը[14], բայց չի ունեցել դրամարկղային հաջողություն։ Նա նաև կատարել է Ջիմի Ֆելոնի ընկերուհու դերը վերջինիս «Idiot Boyfriend» տեսահոլովակում։
Դեշանելը խաղացել է երկրորդական դերեր այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Մոլագար» (2001) (Դոն Չիդլի և Ջոզեֆ Գորդոն-Լևիթի հետ), «Լավ աղջիկ» (2002) (Ջենիֆեր Էնիսթոնի և Ջեյք Ջիլենհոլի հետ), «Լքվածը» (2002) (Քեյթի Հոլմսի և Բենջամին Բրեթի հետ), «Մեծ անախորժություններ» (2002) (Թիմ Ալենի և Ռենե Ռուսսոյի հետ) ֆիլմերը։ 2002 թվականին վերջին The New York Times հրատարակչությունը գրել է Դեշանելի մասին որպես «ամենապահանջված երիտասարդ հոլիվուդյան աստղերից մեկի»[11], իսկ Los Angeles Times հրատարակչությունը 2003 թվականի սկզբին գրել է, որ Դեշանելը հայտնի է դարձել գլխավոր հերոսի լավագույն ընկերուհու իր «անվրդով, խոցող և առանձնացող խաղի» շնորհիվ[9]։
2002 թվականին Դեշանելը նկարահանվել է «Ֆրեյզեր» սիթքոմում՝ խաղալով Ջենի՝ Ռոզի անենթակա զարմուհու դերը 10-րդ եթերաշրջանի «Kissing Cousin» էպիզոդում։ Միևնույն տարում հայտնվել է «Նոր տղա» ֆիլմում՝ խաղալով գլխավոր հերոսի խմբի կիթառահարի՝ Նորայի դերը։
Մի քանի երկրորդական դերերից հրաժարվելուց հետո Դեշանելը խաղացել է իր առաջին գլխավոր դերը «Բոլոր իսկական աղջիկները» ֆիլմում (2003)։ Սեքսուալ 18-ամյա կույսի՝ Նոելի դերի կատարումն արժանացել է քննադատների հավանությանը[9], և նա առաջադրվել է «Անկախ ոգի» մրցանակին լավագույն կանացի դերի համար[15]։ Ավելի ուշ՝ 2003 թվականին, Դեշանելը նկարահանվել է «Էլֆ» կատակերգությունում՝ խաղալով ունիվերմագի անվրդով աշխատակցուհու դերը[16]։
2004 թվականին Դեշանելը նկարահանվել է «Խելագար հուղարկավորություն» ֆիլմում, իսկ 2005 թվականին խաղացել է Թրիլանի դերը Դուգլաս Ադամսի գիտաֆանտաստիկ վեպի էկրանավորման մեջ։ Նաև 2005 թվականին «Ապրելով ձմեռ» ֆիլմում խաղացել է գլխավոր հերոսուհու՝ Ռիզ Հոլդենի դերը։ 2006 թվականին Դեշանելը «Սեր և այլ անախորժություններ» ֆիլմում (2006) խաղացել է նևրոզային հարևանուհու՝ Սառա Ջեսիկա Փարքերի դերը։ 2006-2007 թվականներին նա հայտնվել է «Հաշիշ» հեռուստասերիալի չորս էպիզոդներում՝ կատարելով Քեթի՝ Էնդի Բոտվինայի նախկին ընկերուհու դերը։ 2006 թվականի սեպտեմբերին հայտնի է դարձել, որ Դեշանելը Պենելոպա Սֆիրսի «Ջուլիսի ավետարանը» ֆիլմում խաղալու է 1960-ական թվականների երգչուհի Ջենիս Ջոպլինի դերը[17]։ Ֆիլմի նկարահանումների սկիզբը նշանակված էր 2006 թվականին, բայց այն անորոշ ժամանակով հետաձգվել է[18]․ ավելի ուշ ֆիլմի թողարկումը նշանակվել է 2012 թվականին[19], սակայն 2011 թվականին հրաժարվել են նախագծից։ Դեշանելն արտահայտել է իր հիասթափությունն այդ առիթով՝ նշելով, որ երեք տարի աշխատել է Ջոպլինի երգեցողական ձայնի նմանակման վրա[20]։
2007 թվականին Դեշանելը հայտնվել է երկու մանկական ֆիլմերում՝ «Կամուրջ դեպի Տերաբիթիա», որում խաղացել է Ջեսիի՝ արտասովոր երաժշտության ուսուցչուհու դերը և «Բռնիր ալիքը» անիմացիոն ֆիլմում, որում հնչյունավորել է պինգվին Լենի Ալիկաիին։ Միևնույն տարում խաղացել է Դի Ջիի «Կախարդված թագավորություն» մինի սերիալի գլխավոր հերոսուհու դերը։ Դեշանելը նաև հնչյունավորել է «Players in Pigtails» մանկական գիրքը[21]։ 2008 թվականի ապրիլին նա հնչյունավորել է «Սիմփսոնները» մուլտսերիալի Կլետուսի դստեր՝ Մերիի կերպարը[22], իսկ հունիսին Մարկ Ուոլբերգի հետ նկարահանվել է Մ․ Նայթա Շյամալանի «Երևույթ» էկոլոգիական թրիլերում։ 2008 թվականին նկարահանվել է «Գիգանտիկ» և «Միշտ ասա «Այո»» (Ջիմ Քերրիի հետ) ֆիլմերում[23]։
2009 թվականին Դեշանելը Ջոզեֆ Գորդոն-Լևիթի հետ միասին նկարահանվել է «Ամռան 500 օր» կատակերգական մելոդրամայում։ Հարաբերությունների զարգացման ու ավարտի մասին այս ֆիլմն արժանացել է լայն գովասանքի[24] և առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի որպես լավագույն ֆիլմ[25]։ Միևնույն թվականին Դեշանելը կատարել է հյուրային խաղ «Ոսկորներ» սերիալի ամանորյա էպիզոդում[26]։ Առաջին անգամ քրոջ՝ Էմիլիի հետ նկարահանվելով, Զոուին կատարել է Մարգարետ Ուայթսելի՝ բժիշկ Թեմպերանս Բրենանի (Էմիլի) հեռավոր բարեկամուհու դերը։
2011 թվականին Դեշանելը կատարել է Բելլադոննայի դերը «Ձերդ մեծություն» ֆանտաստիկ կատակերգությունում՝ նկարահանվելով Նատալի Փորտմանի և Ջեյմս Ֆրանկոյի հետ[27]։ 2011 թվականի սեպտեմբերից սկսած նկարահանվել է «Նորեկ» սերիալում, որում խաղացած դերի համար առաջադրվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների։ 2012 թվականի փետրվարի 11-ին եղել է «Շաբաթ երեկոյան ուղիղ եթերում» հեռուստաշոուի հաղորդավարը[28]։
Ֆիլմերի երաժշտություն
խմբագրել«Նոր տղա» ֆիլմն առաջինն էր, որում Դեշանելը երգ է կատարել։ «Էլֆ» ֆիլմում նա Ուիլ Ֆերրելի հետ միասին ցնցուղի տակ երգել է «Baby, It’s Cold Outside» երգը, ինչպես նաև Լեն Ռեդբոունի հետ երգել է ֆիլմի սաունդթրեքը։ Նրա դաշնամուրային «Bittersuite» ստեղծագործությունը օգտագործվել է «Ապրելով ձմեռ» (2004) ֆիլմում, որում նկարահանվել է Ուիլ Ֆերրելի և Էդ Հարիսի հետ միասին։ Ֆիլմում Դեշանելը նաև կատարել է «My Bonnie Lies over the Ocean» երգը։
«Մի անգամ ներքնակի վրա» (2005) հեռուստամյուզիքլում Դեշանելը կատարել է «An Opening for a Princess», «In a Little While», «Normandy» և «Yesterday I Loved You» երգերը, «Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին» (2007) ֆիլմում՝ «A Bird in a Gilded Cage» հին կաբարե երգը։ «Կամուրջ դեպի Տերաբիթիա» ֆիլմում (2007) Դեշանելը դպրոցականների հետ միասին կատարել է «Someday» և «Why Can’t We Be Friends?» երգերը։
«Միշտ ասա «Այո»» ֆիլմում (2008) Դեշանելը ֆիլմում և ֆիլմի սաունդթրեքում կատարել է մի քանի երգ, ինչպես նաև «Munchausen by Proxy» հորինված երաժշտական խմբի երգչուհու դերում Von Iva էլեկտրո-սոուլ-փանկ խմբի հետ միասին կատարել է «Uh-Huh» և «Sweet Ballad» երգերը։
«Ամռան 500 օր» ֆիլմում (2009) Դեշանելը She & Him դուետով երգել է The Smiths խմբի «Please, Please, Please Let Me Get What I Want» երգի քավեր տարբերակը, որը նաև ներառվել է ֆիլմի սաունդթրեքի մեջ։ Նաև կատարել է Նենսի Սինատրայի «Sugar Town» երգի քավեր տարբերակը։ Բացի այդ, «Ամռան 500 օր» ֆիլմի ռեժիսոր Մարկ Ուեբը զբաղվել է She & Him դուետի «Why Do You Let Me Stay Here?» երգի տեսահոլովակի ռեժիսորությամբ։
Դեշանելը Ջեյմս Ֆրանկոյի հետ միասին «Ձերդ մեծություն» ֆիլմում (2011) երգել է «The Greatest Most Beautiful Love Song in All the Land» երգը։ Նա նաև կատարել է մի շարք երգեր Մեթ Ուորդի հետ միասին «Վինի Թուխը և իր ընկերները» մուլտֆիլմի (2011) սաունդթրեքի համար[29]։
Առանձին երաժշտություն
խմբագրել2001 թվականին Դեշանելը դերասանուհի Սամանտա Շելթոնի հետ միասին կազմակերպել է «If All the Stars Were Pretty Babies» ջազ-կաբարե համարը[11]։ Զույգը հանդես է եկել Լոս Անջելեսում[30]։ 2007 թվականի մարտին Դեշանելը մասնակցել է Ջեյսոն Շվարցմանայի Coconut Records խմբի Nighttiming ալբոմի «Slowly» և «Ask Her to Dance» երգերի ձայնագրմանը։ 2007 թվականի մայիսին Մեթ Ուորդը, որն ավելի վաղ բեմում հանդես էր գալիս Դեշանելի հետ, հայտնել է, որ արդեն ավարտում է աշխատանքը նրա դեբյուտային ալբոմի վրա[31], որում ներկայացվելու էին Դեշանելի կողմից գրված երգերը և որտեղ նա հանդես էր գալու որպես համապրոդյուսեր[32]։ Fox-ը հայտնել է, որ Դեշանելը և Ուորդը ձայնագրվում են «She & Him» կեղծանվան տակ։ Նրանց առաջին ալբոմը, որը կոչվում է Volume One, թողարկվել է Merge Records-ում 2008 թվականի մարտի 18-ին[33][34]։
2010 թվականի մարտի 23-ին թողարկվել է նրանց Volume Two երկրորդ ալբոմը[35]։ 2010 թվականի գարնանը She & Him դուետը շրջագայել է ԱՄՆ-ով և Եվրոպայով մեկ[36]։ Դեշանելը մասնակցել է «Get On the Road» և «Point Me at Lost Islands» երգերի ձայնագրմանը, իսկ Ուորդը՝ «Held in the Arms of Your Words» և «That Silver Necklace»։
2009 թվականին Դեշանելը ձայնագրել է «The Fabric of My Life» երգը Cotton Incorporated գովազդային գործակալության համար[37]։ Նաև ձայնագրել է Բադդի Հոլլիի «It’s So Easy» երգի քավեր տարբերակը Listen to Me: Buddy Holly ալբոմի համար, որը թողարկվել է 2011 թվականի սեպտեմբերի 6-ին։ Մինչ այդ She & Him դուետը ձայնագրել է «Oh Boy» երգը Rave On Buddy Holly ալբոմ-հավաքածուի համար, որը թողարկվել է 2011 թվականի հունիսին։
2011 թվականի հոկտեմբերի 25-ին Merge Records-ը թողարկել է She & Him դուետի 12 երգից կազմված ամանորյա A Very She & Him Christmas ալբոմը[38]։
Անձնական կյանք
խմբագրել2009-2012 թվականներին Դեշանելն ամուսնացած է եղել երաժիշտ, «Death Cab for Cutie» և «The Postal Service» խմբերի վոկալիստ Բեն Հիբարդի հետ[39]։
2015 թվականի հունիսի 21-ից Դեշանելն ամուսնացած է պրոդյուսեր Ջեյքոբ Պեչենիկի հետ[40], որի հետ ամուսնությունից առաջ հանդիպել է 10 ամիս[41]։ Ամուսիններն ունեն երկու երեխա՝ Էլսի Օտտեր Պեչենիկն[42] ու Չարլի Վուլֆ Պեչենիկը։ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին հայտնի է դարձել, որ Դեշանելն ու Պեչենիկը չորս տարվա ամուսնական կյանքից հետո բաժանվել են[43]։ 2019 թվականի հոկտեմբերի 15-ին նրանք բաժանման հայտ են ներկայացրել դատարան՝ բաժանման պատճառ նշելով «անհաշտելի տարաձայնությունները»։ Բաժանման տարեթիվը 2019 թվականի հունվարի 9-ն է[44]։
Դեշանելն ալերգիա ունի ձվից, կաթնամթերքից և ցորենի սնձանից[45] և նախկինում հետևել է վեգանական դիետայի[46]։ Սակայն 2010 թվականին «Health» ամսագրին տված հարցազրույցում նա ասել է, որ ստիպված է եղել հրաժարվել դիետայից բժշկական ցուցումների պատճառով[47]։ Վեգանական դիետայից հրաժարվելուց մեկ տարի առաջ Զոուին մասնակցել է «Top Chef Masters» հեռուստաշոուի առաջին եթերաշրջանի ութերորդ էպիզոդին, որում շեֆ խորահարները մրցում էին նրա ընտանիքի և ընկերների համար առանց ձվի, կաթնամթերքի, սոյայի և սնձանի օգտագործման վեգանական լանչի պատրաստման մեջ[48]։
Ֆիլմագրություն
խմբագրելՏարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
1998 | ս | Վերոնիկայի սալոնը | Veronica's Closet | Ելենա |
1999 | ֆ | Բժիշկ Մամֆորդ | Mumford | Նեսա Ուոթկինս |
2000 | ֆ | Գրեթե հայտնի | Almost Famous | Անիտա Միլեր |
2001 | ֆ | Մոլագար | Manic | Թրեյսի |
2002 | ֆ | Լավ աղջիկ | The Good Girl | Շերիլ |
2002 | ֆ | Լքվածը | Abandon | Սամանտա Հարփեր |
2002 | ֆ | Մեծ անախորժություններ | Big Trouble | Ջենի Հերկ |
2002 | ֆ | Նոր տղա | The New Guy | Նորա |
2002 | ս | Ֆրեյզեր | Frasier | Ջեն |
2003 | ֆ | Այն ամենն, ինչ մենք անում ենք | Whatever We Do | Նիկի |
2003 | ֆ | Բոլոր իսկական աղջիկները | All the Real Girls | Նոել |
2003 | ֆ | Ավելի լավ է պետք լինել սպանության համար, քան ընդհանրապես պետք չլինել | It’s Better to be Wanted for Murder Than Not to be Wanted at All | բենզալցակայիանի աղջիկ |
2003 | ֆ | Տան փնտրտուքներ | House Hunting | Քրիստի |
2003 | ֆ | Էլֆ | Elf | Ջովի |
2004 | ս | Գովերգում | Cracking Up | Հեյդի |
2004 | ֆ | Խելագար հուղարկավորություն | Eulogy | Քեյթ Քոլինզ |
2005 | մֆ | Ամերիկացի հայրիկ | American Dad! | Стриптизерша Конфетка / Ֆրանսուհի սպասուհի (հնչյունավորում) |
2005 | ֆ | Ապրելով ձմեռ | Winter Passing | Ռիզ Հոլդեն |
2005 | ֆ | Մի անգամ ներքնակի վրա | Once Upon a Mattress | Լեդի Լարկին |
2006 | ֆ | Սեր և այլ անախորժություններ | Failure to Launch | Կիտ |
2006 | ֆ | Ապրիր ազատ, կամ մահացիր | Live Free or Die | Շերիլ |
2007 | ֆ | Լավ կյանք | The Good Life | Ֆրենսիս |
2007 | ֆ | Հաջողության հետևից | The Go-Getter | Քեյթ |
2007 | ֆ | Կամուրջ դեպի Տերաբիթիա | Bridge to Terabithia | օրիօրդ Էդմոնս |
2007 | մֆ | Բռնիր ալիքը | Surf’s Up | Լենի Ալիկաի (հնչյունավորում) |
2007 | ֆ | Ինչպես վախկոտ Ռոբերտ Ֆորդը սպանեց Ջեսսի Ջեյմսին | The Assassination of Jesse James by the Coward Robert Ford | Դորոտի Էվանս |
2007 | ս | Կախարդված թագավորություն | Tin Man | Դի Ջի |
2008 | ֆ | Գիգանտիկ | Gigantic | Հարիեթ |
2008-2013 | մս | Սիմփսոնները | The Simpsons | Մերի (հնչյունավորում) |
2008 | ֆ | Երևույթ | The Happening | Ալմա Մուր |
2008 | ֆ | Միշտ ասա «Այո» | Yes Man | Էլիսոն |
2009 | ֆ | Ամռան 500 օր | (500) Days of Summer | Սամեր Ֆին |
2009 | ս | Ոսկորներ | Bones | Մարգարետ Ույթսել |
2011 | ֆ | Ձերդ մեծություն | Your Highness | Բելլադոննա |
2011-2017 | ս | Նորեկ | New Girl | Ջեսիկա Դեյ |
2015 | ֆ | Ռոքն արևելքում | Rock the Kasbah | Ռոնի |
2016 | ս | Բրուքլին 9-9 | Brooklyn 9-9 | Ջեսիկա դեյ |
Սկավառակագրություն
խմբագրելՍաունդթրեքեր
խմբագրել- 2003: «Baby, It’s Cold Outside» Լեոն Բեդբոունի հետ միասին «Էլֆ» ֆիլմի համար
- 2005: «In a Little While» с Մեթյու Մորիսոնի հետ միասին «Մի անգամ ներքնակի վրա» ֆիլմի համար
- 2008: չորս երգ «Von Iva» խմբի հետ «Միշտ ասա «Այո»» ֆիլմի համար հորինված «Munchausen By Proxy» խմբի կատարմամբ[49][50]
- 2009: «Sugar Town» «Ամռան 500 օր» ֆիլմի համար
- 2011: հինգ երգ «Վինի Թուխը և իր ընկերները» ֆիլմի համար
- 2011: «The Greatest Most Beautiful Love Song in All the Land» Ջեյմս Ֆրանկոյի հետ «Ձերդ մեծություն» ֆիլմի համար
Մասնակցություն այն ալբոմներում
խմբագրել- 2008: Acid Tongue
- 2009: Hold Time
- 2010: The Place We Ran From
- 2011: Listen to Me: Buddy Holly
She & Him
խմբագրել- Студийные альбомы
- 2008: Volume One[51]
- 2010: Volume Two
- 2011: A Very She and Him Christmas
- 2013: Volume 3
- Սինգլներ
- «Why Do You Let Me Stay Here?»
- «Have Yourself a Merry Little Christmas»
- «In the Sun»[52]
- «Thieves»
- «Never Wanted Your Love»
- Սաունդթրեքեր
- 2009: «I Put A Spell On You» в «Sweetheart» (Starbucks' CD)
- 2007: «When I Get To The Border»
- 2009: «Please, Please, Please, Let Me Get What I Want»
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 GeneaStar
- ↑ Douthat, Ross (August 24, 2009). «True Love» in National Review, 61 (15):50.
- ↑ Shafrir, Doree (2009 թ․ հուլիսի 20). «Indie Dream Girls». The Daily Beast. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Alter, Ethan (1011 թ․ սեպտեմբերի 19). «New Girl: Zooey Deschanel Talks Music, Motivation, and Manic Pixie Dream Girls». Television Without Pity. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ DiCrescenzo, Brent (2010 թ․ մայիսի 5). «That's What She Said». TimeOut Chicago. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ «What Are You Doing New Years Eve?». YouTube. 2011 թ․ դեկտեմբերի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Powell, Kimberly. «Interesting Ancestors of Emily & Zooey Deschanel». Genealogy.about.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 Olsen, Mark (2003 թ․ փետրվարի 16). «A scene stealer steps off the sidelines». Los Angeles Times. Վերցված է 2010 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Q&A: Emily Deschanel on Playing a 'Perfect' Catholic Lesbian | NextMovie». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 2-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 11,3 De Vries, Hilary (2002 թ․ սեպտեմբերի 15). «A Night Out With Zooey Deschanel; Now, Life Is a Cabaret». The New York Times. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ 12,0 12,1 O'Hearn, Amber (2003 թ․ փետրվարի 23). «From A to Zooey». Boston Globe. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Nerdist Podcast 97: Zooey Daschanel». Nerdist. 2011. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ «Almost Famous — Movie Reviews, Trailers, Pictures — Rotten Tomatoes». Rotten Tomatoes<!. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Awards for Zooey Deschanel». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ փետրվարի 10-ին.
- ↑ Schwartz, Missy (2006 թ․ օգոստոսի 18). «Talledega Nights is a return to the top for Will Ferrell1 | Will Ferrell | Movie News | Movies | Entertainment Weekly». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ Fleming, Michael (2006 թ․ սեպտեմբերի 18). «Wheels turning on Spheeris' Joplin bio: Deschanel takes 'Janis' role». Variety. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ Adler, Shawn. «Zooey Deschanel Says Janis Joplin Biopic Is 'On Hold' — For Now». MTV News. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 20-ին.
- ↑ «Gospel According to Janis (2012) – Synopsis». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Zooey Deschanel's Dreams Of Playing Janis Joplin Are Over». StarPulse.com. 2011 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին.
- ↑ “”. «Players in Pigtails – Weston Woods». YouTube. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 14-ին.
{{cite web}}
:|author=
has numeric name (օգնություն) - ↑ «Fox Flash». Fox Flash. 2009 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Von Iva: Yes Women». SuicideGirls.com. 2008 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 9-ին.
- ↑ «Zooey Deschanel Is... Hooked On A Feeling». Moving Pictures magazine. Summer 2009. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ հունիսի 27-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=circular-redirect
(օգնություն) - ↑ «2009 Golden Globe Awards». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 19-ին.
- ↑ «Bones:Zooey Deschanel Spoiler». Searchingbones. 2009 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Zooey Deschanel set for 'Highness'(չաշխատող հղում) [[Կատեգորիա:Չաշխատող արտաքին հղում պարունակող հոդվածներ|Զոուի Դեշանել]]». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 23-ին.
{{cite web}}
: URL–wikilink conflict (օգնություն); line feed character in|title=
at position 117 (օգնություն) - ↑ «Fox picks up comedy pilot New Girl to series». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «Zooey Deschanel Pens Theme Song for Her Fox Sitcom». Billboard.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «STYLE; The Standard-Bearers». The New York Times. 2003. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «Interview: M. Ward». The Onion A. V. Club. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 1-ին.
- ↑ «AOL Music Interview, July 2008». Music.aol.ca. 2009 թ․ մարտի 24. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2009 թ․ հուլիսի 17-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=200
(օգնություն) - ↑ «Rock & Roll Daily: Eminem Was Hospitalized With Pneumonia, Britney Spears: Possibly Schizophrenic, Bun B and Black Keys Join SXSW Lineup and More». Rolling Stone. 2008 թ․ հունվարի 8. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2008 թ․ հունվարի 15-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Volume One. «Volume One: She & Him,M. Ward,Zooey Deschanel: Music». Amazon.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 28-ին.
- ↑ «She & Him Announce Volume Two». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ She & Him
- ↑ Cotton Incorporated (2009 թ․ ապրիլի 7). «Straight Up Nostalgia With A Twist, "The Fabric of My Life" Campaign Blends Familiar Music with Modern Fashion». Cottoninc.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
- ↑ Fitzmaurice, Larry (2011 թ․ սեպտեմբերի 8). «She & Him Reveal Christmas Album | News». Pitchfork. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 15-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Zooey Deschanel gets married». 2009 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Allison Corneau, Sierra Marquina (2015 թ․ օգոստոսի 3). «New Girl's New Baby! Zooey Deschanel Gives Birth, Plus Secretly Weds!». Us Weekly. Վերցված է 2016 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Зоуи Дешанель и Джейкоб Печеник помолвлены
- ↑ «Зои Дешанель родила ребенка и тайно вышла замуж».
- ↑ Zooey Deschanel and Jacob Pechenik Split After 4 Years of Marriage: We're 'Better Off as Friends'
- ↑ Zooey Deschanel's Estranged Husband Jacob Pechenik Files for Divorce
- ↑ «Zooey Deschanel – Time Out New York». Newyork.timeout.com. 2007 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Zooey Deschanel Veganizes Top Chef Masters Next Week " Crushable». Bravofan.com. 2009 թ․ հուլիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Zooey Deschanel: Making the Healthy Life Rock — Healthy Living — Health.com». Living.health.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Top Chef Masters – Videos – A Few Dietary Restrictions | Bravo TV Official Site». Bravotv.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «:: The Playlist ::: Zooey Deschanel Forms Fictional Band, Munchausen By Proxy For Jim Carrey's 'Yes Man'». Theplaylist.blogspot.com. 2008 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Zooey Deschanel Does Synth Pop For The New Jim Carrey Flick». Stereogum. 2008 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Hasty, Katie (2008 թ․ հունվարի 31). «Ward Helps Deschanel Find Her Voice». Billboard.
- ↑ «Merge Records». Merge Records. 2009 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զոուի Դեշանել» հոդվածին։ |