Կամուրջ դեպի Տերաբիթիա
Կամուրջ դեպի Տերաբիթիա, (անգլ.՝ Bridge to Terabithia), 2007 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ։ Հարմար է ընտանեկան դիտման համար։ Քեթրին Պետերսոնի համանուն գրվածքի էկրանավորում։ Ֆիլմում պատմվում է տասամյա Ջեսս Աարոնսի և Լեսլի Բերքի պատմությունը, ովքեր ստեղծում են հեքիաթային Տերաբիթիա և այնտեղ անցկացնում իրենց ժամանակը (ծառի վրայի լքված տանը)։
Կամուրջ դեպի Տերաբիթիա անգլ.՝ Bridge to Terabithia | |
---|---|
![]() Հեքիաթն իրականություն է դառնում։ | |
Երկիր | ![]() |
Ժանր | արկածային ֆիլմ[1][2][3][…], մանկական ֆիլմ, դրամա[2][3][1][…] և գրական ստեղծագործության էկրանավորում |
Հիմք | Կամուրջ դեպի Տերաբիթիա[4] |
Թվական | փետրվարի 16, 2007 և մարտի 1, 2007[5] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Գաբոր Չուպո |
Պրոդյուսեր | Դևիդ Լ. Փաթերսոն, Հել Լիբերման և Լորեն Լիվայն |
Սցենարի հեղինակ | Դևիդ Լ. Փաթերսոն և Ջեֆ Սթոքուել |
Դերակատարներ | Ջոշ Հաթչերսոն[3][6][7][…], Աննասոֆիա Ռոբ[3][6][7][…], Ռոբերտ Պատրիկ[3][7][8][…], Բեյլի Մեդիսոն[6][8][9], Զոուի Դեշանել[3][7][8][…], Լեթհեմ Գեյնս[8][9] և Լորեն Քլինթոն[8][9] |
Օպերատոր | Մայքլ Չափման |
Երաժշտություն | Աարոն Զիգման |
Մոնտաժ | Ջոն Գիլբերտ |
Պատմվածքի վայր | Նոր Զելանդիա |
Նկարահանման վայր | Նոր Զելանդիա |
Կինոընկերություն | Walden Media, Walt Disney Pictures, Hal Lieberman Company և Lauren Levine |
Տևողություն | 95 րոպե |
Պաշտոնական կայքէջ |
Սցենարի հեղինակենրից մեկը Քեթրին Պետերսոնի որդի Դևիդ Պետերսոնն է։ Ֆիլմի աշխատանքները սկսվել են 2006 թվականի փետրվարին և ավարտվել են նույն թվականի նոյեմբերին։ Ֆիլմի նկարահանումը տեղի է ունեցել Նոր Զելանդիայում և տևել է 60օր, սակայն ֆիլմի մոնտաժը մի քանի ամիս է տևել։ 2007 թվականին ֆիլմը ստացել է «Իսկապես հուզիչ ֆիլմ» (Truly Moving Picture Award) մրցանակ։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է դեռատի Ջեսս Աարոնսի մասին, ով ամբողջովին ընկղմված է իր պատանեկան աշխարհի մեջ։ Նա տխուր անձնավորություն է, չունի ընկերներ, դպրոցում անընդհատ նրան ճնշում են մյուս երեխաները։ Ջեսսի ծնողները աղքատ են, և նա չունենալով իր համար հագուստ, ստիպված է հագնել մեծ քույրերի փոքրացած հագուստները։
Ջեսսի կյանքի միակ ուրախությունը նկարչությունն է։ Ցանկանալով գոնե ինչ-որ բանում աչքի ընկնել, նա մասնակցում է դպրոցում կազմակերպվող վազքի մրցույթներին, սակայն նրան հաղթում է Լեսլի անունով մի աղջիկ։ Լեսլին իրենց դասարանի նորեկն էր, ով մի քանի օր առաջ էր ընտանիքով տեղափոխվել Ջեսսիենց քաղաք՝ բնակվելով նրանց հարևանությամբ։
Սկզբում Ջեսսը խուսափում էր Լեսլիից, սակայն շուտով նրանք ընկերներ են դառնում, պատմելով իրար միմյանց գաղտնիքները։ Ջեսսը Լեսլիին ցույց է տալիս իր նկարած երևակայական նկարները։ Մի օր Ջեսսը և Լեսլին դպրոցից տուն գնալիս որոշում են գնալ անտառ, իսկ մինչ անտառ մտնելը նրանք պետք է անցնեն գետ՝ որի վրա կամուրջ չկա և միայն մեկ պարան է կախված որով էլ նրանք մտնում են անտառ, իսկ անտառում ծառի վրա կա մի լքված տնակ։ Այդ տունն էլ դառնում է նրանց գաղտնի վայրը, որի մասին միայն նրանք գիտեն։ Այնտեղ նրանք ստեղծում են կախարդական աշխարհ և այն անվանում Տերաբիթիա։
Դպրոցում Ջեսսը և Լեսլին պայքարում են իրենցից մեծ աշակերտների դեմ, ովքեր նվաստացնում են փոքր աշակերտներին և նրանից գումար կորզում։ Լեսլին Ջեսսի ծննդյան կապակցությամբ նվիրում է ներկեր, Ջեսսի համար նվերը բավականին թանկ է լինում (Ջեսսի ծնողները ֆինանսական խնդիրներ ունեն և նրան նվիրել են էժան խաղալիք), սակայն նա ուրախությամբ է ընդունում այն, իսկ Ջեսսը որպես փոխադարձ նվեր նրան նվիրում է շուն, որի մասին նա վաղուց էր երազում։
Մի օր Ջեսսի դպրոցի երաժշտության ուսուցչուհի՝ Էդմոնդսը նրան հրավիրում է գնալ թանգարան և Ջեսսը սիրով ընդունում է նրա հրավերը, մի պահ Ջեսսը մտորումների մեջ է ընկնում և որոշում է Լեսլիին էլ հրավիրել սակայն հետո մտափոխվում է։ Վերադառնալով տուն նա սարսափելի նորություն է իմանում։ Մինչ նա եղել է թանգարանում, Լեսլին գնացել է անտառ որպեսզի տեսնի թե Ջեսսը այնտեղ է և գետի վրա կախված պարանով անցնելիս՝ պարանը կտրվում է՝ Լեսլին ընկնում է ջուրը և գլուխը հարվածում քարին ու մահանում։
Ջեսսը շատ ծանր է տանում նրա կորուստը։ Լեսլիի մահվան մեջ նա մեղադրում է իրեն, ասելով որ եթե նա նրանել հրավիրեր թանգարան այդ ողբերգությունը չէր պատահի։ Ջեսսը գնում է անտառ և տեսնում է որ գետի պարանը կտրված է և նա ցանկանում է ետ կանչել Լեսլիին։ Այնտեղ նա գտնում է իր հորը որը մխիթարում է նրան և համոզում որ նա ոչ մի բանում մեղավոր չէ։ Լեսլիի մահից անցնում է մի քանի օր՝ Ջեսսը կրկին վերադառնում է անտառ՝ գետի վրա կառուցում կամուրջ և այնտեղ հրավիրում իր կրտսեր քրոջը առասպելական ուղևորության։ Նախկինում նա միշտ մերժել է քրոջ անտառ գալը, համարելով որ նա դեռ փոքր է և Տերաբիթիան միայն պետք է լիներ իրենը և Լեսլիինը։ Բայց Լեսլիի մահից հետո Տերաբիթիան ունեցավ նոր արքայադուստր և թագավոր։
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ջոշ Հաթչերսոն | Ջեսս Աարոնս |
Աննասոֆիա Ռոբ | Լեսլի Բերք |
Զոուի Դեշանել | միսս Էդմոնդս |
Ռոբերտ Պատրիկ | Ջեք Աարոնս |
Բեյլի Մեդիսոն | Մեյ Բել Աարոնս |
Դևոն Վուդ | Բրենդա Աարոնս |
Էմմա Ֆենտոն | Էլլի Աարոնս |
Քեյթ Բաթլեր | Մերի Աարոնս |
Գրեյս Բրենիգան | Ջոյսի Աարոնս |
Լեթհեմ Գեյնս | Բիլլի Բյորք |
Ջուդի Մակինտոշ | Ջուդի Բյորք |
Պատրիսիա Անդերսլի | տատիկ |
Լորեն Քլինթոն | Ջենիս Էվերի |
Քեմերոն Ուեյքֆիլդ | Սկոտ Հոգր |
Էլլիոտ Լոուլես | Հարրի Ֆալչեր |
Ջեն Վուլֆ | միսսիս Մայերս |
Յեն Հարկուրտ | վարորդ Քեննի |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 http://www.nytimes.com/2007/02/16/movies/16tera.html?ref=movies
- ↑ 2,0 2,1 http://www.imdb.com/title/tt0398808/
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.metacritic.com/movie/bridge-to-terabithia
- ↑ Ֆիլմերի շվեդական շտեմարան (շվեդերեն) — Svenska Filminstitutet.
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 http://stopklatka.pl/film/most-do-terabithii
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=118164.html
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 http://www.imdb.com/title/tt0398808/fullcredits
- ↑ 9,0 9,1 9,2 https://www.siamzone.com/movie/m/4465
Արտաքին հղումներ
խմբագրել- պաշտոնական կայքը Արխիվացված 2012-04-19 Wayback Machine
- Կամուրջ դեպի Տերաբիթիա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Կամուրջ դեպի Տերաբիթիա»(անգլ.) ֆիլմը allmovie կայքում:
- Կամուրջ դեպի Տերաբիթիա(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Կամուրջ դեպի Տերաբիթիա»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Կամուրջ դեպի Տերաբիթիա»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
- Կամուրջ դեպի Տերաբիթիա, հարցազրույց նկարահանող խմբի հետ Արխիվացված 2007-09-26 Wayback Machine.
- հարցազրույց Քեթրին Պատերսոնի հետ Արխիվացված 2007-05-05 archive.today
- Կամուրջ դեպի Տերաբիթիա Blu-ray Disc Review
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կամուրջ դեպի Տերաբիթիա» հոդվածին։ |