Երևանի կոնյակի գործարան

Երևանի կոնյակի գործարան, Հայաստանի ալկոհոլային խմիչքների առաջատար ընկերություն։

Երևանի կոնյակի գործարան
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն և ձեռնարկություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված1887
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Վերադաս կազմակերպությունՊեռնո Ռիկար
ՀիմնադիրՆերսես Թաիրյան
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան
Կայքararatbrandy.com(անգլ.)

Անվանում խմբագրել

 
Ներսես Թաիրյան

1900 թվականին Փարիզի ցուցահանդեսում Շուստովի արտադրանքը ստացավ «Գրան-պրի» մրցանակ։ Բարձր որակական հատկանիշների շնորհիվ Շուստովին թույլատրեցին շշերի վրա գրել կոնյակ, այլ ոչ թե բրենդի, ինչպես ընդունված էր անվանել խաղողից ստացված այն բոլոր սպիրտային խմիչքները, որոնք չէին աճում Կոնյակ գավառում։

Պատմություն խմբագրել

1874 թ. մարտի 6-ին Երևանի Շոսեյնայա փողոցում՝ սեփական տանը հիմնվեց Երևանի առաջին գիլդիայի վաճառական Ներսես Թաիրյանի գինու, օղու, դոշաբի արտադրության և մրգերի չորացման N1 գործարան։ Ավելի ուշ՝ 1880-ականներին Թայիրյանի հրավերով Երևան է ժամանել թիֆլիսաբնակ գինեգործ Գարեգին Խարազյանցը՝ գործարանում աշխատելու։

1865 թ. Ներսես Թաիրյանը ձեռք է բերել Երևանի բերդի տարածքի մի մասը, իսկ Երևանի Կոնյակի գործարանի շինարարությունն ավարտվել է 1887 թվականին։ Կոնյակի և օղու գործարանի հիմնադրման գաղափարը պատկանել է Թայիրյանի եղբորը՝ Վասիլի Թաիրյանին, ով ճանաչված գինեգործ էր Օդեսայում և միևնույն ժամանակ Պետերբուրգում լույս տեսնող "Вестник виноделия" ամսագրի խմբագիրն էր։ Գործարանի կառուցմանը օգնել է Թաիրյանի ազգական, գեղանկարիչ Հովհաննես Այվազովսկին։ Սկզբում գործարանն արտադրում էր միայն գինի, իսկ 10 տարի անց անցավ կոնյակի արտադրության։

Թաիրյանը կապեր է ունեցել Երևանի հնաբնակների հետ և, ըստ երևույթի, նրանցից իմացել է, որ արարատյան դաշտի վազը պարունակում է մեծ քանակությամբ շաքար և հարմար է կոնյակի արտադրության համար։

1892 թ. հոկտոմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի սեփականատեր Ներսես Թաիրովի հրավերով Մկրտիչ Մյուսինյանցն աշխատանքի է անցնում գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ, իսկ հետագայում՝ գործարանի կառավարիչ։ Մուսինյանցի նախաձեռնությամբ ներկրվում են ֆրանսիական ագրեգատներ, իսկ աշխատողների թիվն ավելանում է։

Քանի որ Ներսես Թաիրյանը չուներ ժառանգներ, 1899 թ. գործարանը վաճառվեց մոսկովյան վաճառական և գինեվաճառ Նիկոլայ Շուստովին, ով գինու գործարաններ ուներ Ռուսաստանում։

Ամենամեծ ճանաչումը հայկական կոնյակը ունեցավ 1913 թվականին, երբ «Շուստով և որդիներ» ընկերությունը հայրենական ու օտարերկրյա 30 գործարարների հետ սկսեց մատակարարել իր արտադրանքը ռուսական կայսերական արքունիքին։

1914 թ. ապրիլի 18-ի գիշերը անդադար անձրևի և սառնամանիքի պատճառով վնասվեց խաղողի գրեթե ողջ բերքը։ Մթերվեց բերքի միայն 20%-ը։ Այս դեպքը տեղի է ունեցել Առաջին աշխարհամարտից երեք ամիս և Կովկասյան ճակատում սկսված կռիվներից՝ վեց ամիս արաջ։

Պատերազմից հետո գործարանի տարածքում գործել է կացարան՝ ռուս երեխաների համար։ Երեխաներին որոշ ժամանակ խնամելուց հետո ուղարկում էին Ռուսաստան կամ հանձնում հայկական որբանոցներին։ Գործարանի տարածքում բնոկվողների համար վառելափայտը, կերոսինը և էլեկտրականությունը անվճար էր։

1921 թ. գործարանը պետականացվեց։

1948 թվականին Երևանի գինու-կոնյակի գործարանի (այդպես էր կոչվում նախկին շուստովյան գործարանը) վերակազմավորման արդյունքում առանձնացան Երևանի գինու կոմբինատը և Երևանի կոնյակի գործարանը։

1953 թվականին ավարտվեց ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի կողմից նախագծված նոր շենքի կառուցումը և տեղափոխությունը, Երևանի կոնյակի գործարանը լիովին առանձնացավ։ 1953-1991 թվականներին Երևանի կոնյակի գործարանին էր պատկանում Հայաստանում կոնյակի արտադրության մենաշնորհը։ 1991 թվականից այդ մենաշնորհը վերացվեց։

Երևանի կոնյակի գործարանը 1998 թվականին սեփականաշնորհվեց և մտավ «Pernod Ricard» միջազգային խմբի մեջ։ Գործարքի արժեքը 30 մլն. դոլար էր։

Արտադրություն խմբագրել

 
Երևանի կոնյակի գործարանի այցելուների կենտրոնի ցուցասրահներից մեկում

1955 թ. գործարանն արտադրել է 337.000 դկլ կոնյակ, իսկ 1975-ին՝ 900.000 դկլ։

Կոնյակի գործարանը որպես հումք օգտագործել է «Ոսկեհատ», «Մսխալի», «Գառան դմակ», «Կաթեխի» և այլ փոփոխակներ։

Խորհրդային շրջանում կոնյակը արտահանվել է 21 երկիր, այդ թվում նաև Չեխոսլովակիա, Լեհաստան, Հունգարիա, Բուլղարիա, Մոնղոլիա, Կուբա, Պերու, Նոր Զելանդիա, Ճապոնիա, Իրան, Արգենտինա և Ֆինլանդիա։

2015 թ. «Արարատ» կոնյակի գործարանը մթերել է 8277 տոննա խաղող, իսկ իրացման ծավալը նույն թվականին կազմել է 643 միլիոն դրամ։

Ներկայումս հայկական կոնյակն արտահանվում է 31 երկիր։ Ամենաշատ սպառող երկրներն են Ռուսաստանն ու Ուկրաինան, ապա Ղազախստանն ու Գերմանիան։

Մասնագետները խմբագրել

Մկրտիչ Մուսինյանց - 1892 թ-ից՝ Թաիրյանի կոնյակի գործարանի կոնյակագործ, 1894 թ-ից՝ նաև գործարանի կառավարիչ։ Գործարանը «Շուստով և որդիներ» ընկերությանը վաճառվելուց հետո էլ Մուսինյանցը շարունակել է զբաղեցրել նույն պաշտոնը։

Մարգար Սեդրակյան - Երևանի կոնյակի գործարանի գլխավոր տեխնոլոգ 1940-1973 թվականներին։ Նա ԽՍՀՄ-ում կոնյակի արտադրության նոր տեխնոլոգիայի հիմնադիրն է։ Ստեղծել է կոնյակներ՝

  • «Հոբելյանական» (ԽՍՀՄ-ում առաջին բարձրագույն որակի կոնյակը)
  • «Դվին»
  • «Վասպուրական»
  • «Երևան»
  • «Նաիրի»
  • «Տոնական»
  • «Ընտիր»
  • «Արագած»
  • «Ախթամար»
  • «Արմենիա»
  • «20 տարի»
  • «40 տարի»
  • «50 տարի»

1966 թվականին Սեդրակյանին շնորհվել է «Կոնյակի պատրաստման մեծ վարպետ» պատվավոր կոչումը։

Ապրանքատեսակներ խմբագրել

Ներկայումս «Արարատ» կոնյակի գործարանն արտադրում է 11 անուն կոնյակ՝

 
Գործարանի արտադրանքը Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկում
  • «Արարատ» 3 տարի
  • «Արարատ» 5 տարի
  • «Անի» 6 տարի
  • «Ընտիր» 6 տարի կոլեկցիոն
  • «Ախթամար» 10 տարի
  • «Վասպուրական» 15 տարի
  • «Նաիրի» 20 տարի
  • «Դվին» կոլեկցիոն
  • «Հայաստան», կոլեկցիոն
  • «Արարատ» 25 տարի
  • «Էրեբունի» 30 տարի
  • «Էրենունի» 50 տարի

Հետաքրքիր փաստեր խմբագրել

  • Հայկական կոնյակի սիրահարներից են բազմաթիվ ճանաչված մարդիկ, որոնց թվում էր Ուինսթոն Չերչիլը։ Ստալինը անձանբ էր վերահսկում բրիտանական վարչապետի համար «Դվին» կոնյակի առաքման գործընթացը։ Երբ արդեն ծերունի Չերչիլին հարցրին, թե որն է նրա երկարակեցության գաղտնիքը, նա առանց մտածելու պատասխանեց՝ «Երբեք մի՛ ուշացեք ճաշին, ծխե՛ք հավայան սիգարներ և խմե՛ք հայկական կոնյակ»։
  • 1900-ականներին Երևանում մեկ դույլ կոնյակի գինը 87 կոպեկ էր։
  • Կոնյակը վաճառվում էր ոստիկանության թույլտվությամբ։
  • Կոնյակի գործարանի պահանջները բավարարելու համար Հրազդան գետի վրա կառուցվեց Երևանի առաջին էլեկտրակայանը։
  • 1900 թ. դեկտեմբերի 12-ին «Շուստով և որդիներ» ընկերությունը գնեց «Ղևոնդ Կազարովի ժառանգներին պատկանող հողամասի և բերդի տարածքի միջև գտնվող հողատարածքը, որը գտնվում էր դեպի Էջմիածին տանող մայրուղում»։

Արտաքին հղումներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Հայկական սովետական հանրագիտարան, հատոր երրորդ, Երևան, 1977 թ.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 572