Նիկոլայ Շուստով
Նիկոլայ Սեմյոնովիչ Շուստով (ռուս.՝ Никола́й Семёнович Шу́стов, դեկտեմբերի 29, 1834, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 5, 1868, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ռուս գեղանկարիչ, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս, «տասնչորսի խռովության» մասնակից։
Նիկոլայ Շուստով ռուս.՝ Николай Семёнович Шустов | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 29, 1834 |
Ծննդավայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | դեկտեմբերի 5, 1868 (33 տարեկան) |
Մահվան վայր | Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա (1863) |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՆկարչական կրթությունը ստացել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում, որտեղ իր ընդունակությունների շնորհիվ արժանացել է պրոֆեսորների ուշադրությանը։ 1856 թվականին նա ստացել է 2-րդ կարգի արծաթե մեդալ բնօրինակից գեղանկարի համար, իսկ հաջորդ տարի արժանացել է նույնպիսի մեդալի բնօրինակի նկարի համար, ինչպես նաև առաջին կարգի արծաթե մեդալի՝ բնօրինակից էտյուդի համար։ 1858 թվականին Շուստովը երկրորդ կարգի ոսկե մեդալ ստանալու համար ակադեմայի խորհրդին է ներկայացրել իր ծրագրային նկարը՝ «Յոհան III-ը մերժում է թաթարական լուծը՝ պատռելով խանի նկարը և հրամայելով սպանել դեսպաններին» (ռուս.՝ «Иоанн III свергает татарское иго, разорвав изображение хана и приказав умертвить послов»): Այս նկարի համար Շուստովն արժանացել է Ակադեմիայի շնորհակալությանը և 1861 թվականին պարգևատրվել է երկրորդ կարգի ոսկե մեդալով։
Երկու տարի անց Շուստովին ակադեմիայի այլ աշակերտների հետ միասին առաջարկվել է առաջին կարգի ոսկե մեդալ ստանալու համար ստեղծել «Վալգալայի» սյուժեով նկար, Վալգալլա, բայց նա հրաժարվել է և Իվան Կրամսկոյի, Կոստանտին Մակովսկու և «տասնչորսի խռովության» մյուս 11 մասնակիցների հետ հեռացել է ակադեմիայից՝ ստանալով դասային նկարչի կոչում։ Երիտասարդ արվեստագետները կազմակերպել են «ռուս նկարիչների արտելը», որտեղ Շուստովն աշխատել է մինչև իր մահը։ 1865 թվականի ցուցահանդեսին ուշադրության է արժանացել Արևելյան Սիբիրի գեներալ-նահանգապետ Միխայիլ Կորսակովի դիմանկարը՝ ստեղծված Շուստովի կողմից, և Գեղարվեստի ակադեմիան այս դիմանկարի համար նրան շնորհել է պատմական գեղանկարչության ակադեմիկոսի կոչում։ Կորսակովի դիմանկարից բացի Շուստովն ստեղծել է նաև այլ նշանակալի դիմանկարներ, իսկ փոքրաթիվ նկարներից հայտնի են «Արքայազն Միխայիլ Ֆեոդորովիչ Ռոմանովի թագադրումը» և «Իոհան Ահեղը իր կողմից սպանված որդու դագաղի մոտ» նկարները։
Նիկոլայ Շուստովը մահացել է Պետերբուրգում 1869 թվականի փետրվարի սկզբին[1]։
Շուստովը ընկերների շրջանում համարվել է մեծ տաղանդ, նրանից մեծ սպասելիքներ ունեին։ Նա եղել է անսովոր գեղեցիկ թխահեր չափազանց արտահայտիչ սև աչքերով և հանճարեղ բարձր ու լայն ճակատով։ Չէր կարելի մտածել ավելի կատարյալ արտաքին նկարչի համար։ Դժբախտաբար, արիստոկրատական բուռն երիտասարդությամբ նա փչացրել էր իր առողջությունը, հոգեկան հիվանդություն ձեռք բերել և շուտով մահացել՝ թողնելով երիտասարդ կնոջը։ - Իլյա Ռեպին, «Далёкое близкое»[2]։
|
Պատկերասրահ
խմբագրել-
Միխայիլ Ֆեոդորովիչի թագադրումը (1859), կտավ, յուղաներկ, Ռուսական պետական թանգարան
-
«Իոհան Ահեղը իր կողմից սպանված որդու դագաղի մոտ» (1860-ական թվականներ), կտավ, յուղաներկ, Տուլայի կերպարվեստի թանգարան
-
Կարին Պալանդեր Պոպիուսի դիմանկարը (1867), կտավ, յուղաներկ — մասնավոր հավաքածու
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Е. А. Шустовъ, Николай Семеновичъ // Русский биографический словарь: В 25 т. = Русскiй Бiографическiй Словарь / под наблюдением А. А. Половцева. — СПб.: Императорское Русское Историческое Общество, 1911. — Т. 23 «Шебановъ – Шютцъ». — С. 546-547. — 557 с.
- ↑ Репин, И. Е. Артель // Далёкое близкое. — М.: Искусство, 1953. — С. 174. — 496 с.
Աղբյուրներ
խմբագրել- Русский биографический словарь (1896—1918).
- «Шустов». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - Морозов А. Д. Шустов Н. С. // Русское искусство. Очерки о жизни и творчестве художников второй половины XIX века / под редакцией А. И. Леонова. — М.: Искусство, 1962. — Т. 1. — С. 63-71. — 690 с. — 20 000 экз.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Шустов Николай Семёнович на сайте Art-каталог» (ռուսերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիկոլայ Շուստով» հոդվածին։ |