Հովհաննես Մարգարյան (ճարտարապետ)

հայ ճարտարապետ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մարգարյան (այլ կիրառումներ)

Հովհաննես Մարգարյան (հունվարի 13, 1901(1901-01-13), Քաղաքիկ - դեկտեմբերի 26, 1963(1963-12-26)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ճարտարապետ, Հայկական ԽՍՀ Շինարարության և Ճարտարապետության Ակադեմիայի իսկական անդամ (1956), ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1961), 1929-1932 թվականներին եղել է ՕՊՐԱ ( Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպության)-ի հիմնադիր-անդամներից, 1938-1941 թվականներին՝ Հայպետնախագիծ տրեստի գլխավոր ճարտարապետը, 1944-1950 թվականներին՝ ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության պետը, 1951-1956 թվականներին եղել է Միասնական Ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտի N2 արվեստանոցի ղեկավար, 1956-1958 թվականներին՝ Նույն ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավարը, 1958-1963 թվականներին՝ Երևաննախագիծ ինստիտուտի գլխավոր ճարտարապետը, 1955-1962 թվականներին՝ Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահը։

Հովհաննես Մարգարյան
Ծնվել էհունվարի 13, 1901(1901-01-13)
ԾննդավայրՔաղաքիկ
Մահացել էդեկտեմբերի 26, 1963(1963-12-26)[1] (62 տարեկան)
Վախճանի վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1928)
Ուշագրավ աշխատանքներՄանկական աշխարհ հանրախանութ և Գրքի պալատի շենք
Պարգևներ
«Պատվո նշան» շքանշան,
և Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Կենսագրություն Խմբագրել

1901 թվականին, Նախիջևանի շրջանի Քաղաքիկ գյուղում, դերձակ Սարգիս Մարգարյանի ընտանիքում ծնվեց վերջին յոթերորդ զավակը՝ Հովհաննես Մարգարյանը, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Ինը տարեկան հասակում նա տեղափոխվում է քաղաք Էրիվան, որտեղ նա սովորում և ավարտում է ավագ դպրոցը (прогимназия), այնուհետև սովորել է դասական գիմնազիայում և ավարտել 1920 թվականին։ 1921-1928 թթ սովորել է Երևանի պետական համալսարանի տեխնիկական ֆակուլտետում, որտեղ դասավանդում էր Եվրոպայի և Ռուսաստանի մշակութային կենտրոններում ուսում ստացած ականավոր պրոֆեսորական կազմ[2][3]։

 

Հիմնական իրականացված նախագծերը Խմբագրել

Մարգարյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնք ձևավորում են քաղաքների ճարտարապետական տեսքը։

Հ. Մարգարյանի հիմնական նախագծերը և իրականացված շենքերը՝

  • Բնակելի Տուն Անասնաբուժական ինստիտուտի պրոֆեսորների համար, 1929 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ
  • Բնակելի Տուն Հայպետշինի համար Երևանում, 1929 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ
  • Բնակելի Տուն Անտառտրեստի համար Երևանում (Սայաթ-Նովա – Խանջյան խաչմերուկ), 1929 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ
  • Բնակելի Տուն «Ինտերնացիոնալ» կոոպերատիվի համար, 1929 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ (նախագիծ)
  • Հիվանդանոց Գորիսում, 1929 թ, (նախագիծ)
  • Սինթետիկ կաուչուկի գործարանի Բնակելի ավանի գլխավոր հատակագիծ (այժմյան «Նաիրիտ» գործարան), Մ. Մազմանյանի, Ս.Սաֆարյանի, Գ.Քոչարի հետ համատեղ 1930 թ.
  • Բնակելի տուն Երևանում Սինթետիկ կաուչուկի գործարանի աշխատողների համար, Մ. Մազմանյանի, Ս.Սաֆարյանի, Գ.Քոչարի հետ համատեղ 1930 թ.
  • Հայպետնախագծի Բնակելի տուն. 1930 թ, Ա. Ահարոնյանի և Ս.Սաֆարյանի հետ համատեղ
  • Հյուրանոց Սևանում 1930 թ
  • Խոզաբուծական սովխոզի գլխավոր հատակագիծ Դիլիջանում, 1930 թ
  • Վաղարշապատի սովխոզի բնակելի տուն, 1930 թ
  • Օղու գործարան Լենինականում /Գյումրի/, 1930 թ
  • Մեխգործարանի բնակելի տուն Երևանում, 1931 թ
  • Կ. Ցետկինի անվան համար 1 կարի ֆաբրիկա՝ Մաշտոցի պող., Երևան, 1931 թ, Ա. Ահարոնյանի հետ համատեղ
  • Դինանո մարզադաշտը Լենինականում /Գյումրի/, 1932 թ
  • Դինամո մարզադաշտի տրիբունաները Երևանում, 1932 թ
  • Ծխախոտի գործարան Երևանում, 1933 թ
  • Հիվանդանոցային համալիր Ալավերդիում, 1933 թ (նախագիծ) Տ. Երկանյանի հետ համատեղ
  • Պաշտպանության տուն Ալավերդիում, 1933 թ
  • Հսկման աշտարակ Ալավերդիում, 1933 թ (նախագիծ)
  • Շրջանային տիպային բաղնիքներ 1934 թ
  • Քրդական տեխնիկումի հանրակացարան, 1934 թ (նախագիծ)
  • Գարաժ արհեստանոցներով Դիլիջանում, 1934 թ
  • Աշխատանքի պալատ Երևանում, առաջին տարբերակ 1934 թ, (նախագիծ) Մ. Մազմանյանի, Գ.Քոչարի հետ համատեղ
  • Աշխատանքի պալատ Երևանում, երկրորդ տարբերակ 1935 թ, (նախագիծ) Մ. Մազմանյանի, Գ.Քոչարի հետ համատեղ
  • Հիվանդանոց Արթիկում, 1935 թ
  • Հիվանդանոց Դիլիջանում, 1935 թ
  • Մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտ Երևանում 1935 թ (նախագիծ)
  • Կենտրոնական հանրախանութ Երևանում, 1935 թ, Ա.Ահարոնյանի, Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի հետ համատեղ
 
Հանրախանութ «Մանկական աշխարհ
  • Ուսուցիչների որակավորման բարձրացման ինստիտուտ Երևանում, 1936 թ, (նախագիծ)
  • Համար 5 դպրոց Երևանում, 1936 թ,
  • Տիպային սանէպիդկայան 1936 թ,
  • Մանկատուն Լենինականում 1936 թ
  • Գրքի պալատի շենք (Երևան), 1936 թ, կառուցված է մասնակի, Մ. Մազմանյանի հետ համատեղ
 
Գրքի պալատի շենք
  • Պետկոնսերվատորիայի ուսանողական հանրակացարան (այժմ Ռամանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան) 1937 թ
  • Հայէներգոի վարչության շենք Երևանում, Աբովյան փ. 27, 1937 թ
  • Հայէներգոի բնակելի շենքը Երևանում 1937 թ
  • Հիվանդանոց Ալավերդիում 1938 թ
  • Լոգանքների շենքն Արզնիի առողջարանում 1938 թ, Ն. Բաժբեուկի մասնակցությամբ
  • Էպիդեմիալոգիայի ինստիտուտ Երևանում, Գ. Քոչարի փ. 1937 թ
  • «Արարատ» տրեստի վարչության շենք Երևանում, Հանրապետության Հրապարակ, 1940 թ (նախագիծ), Մ.Գրիգորյանի և Ս. Սաֆարյանի հետ համատեղ
  • Արզնիի առողջարանի հանքային ջրերի N15 աղբյուր, (նախագիծ) 1940 թ, Ն. Բաժբեուկի հետ համատեղ
  • Բնակելի տուն Աբովյան փողոցի վիա (նախագիծ), 1940 թ
  • Շուկա Ախտա քաղաքում ( այժմ Հրազդան) (նախագիծ) 1940 թ
  • Հյուպատոսարանի շենք Երևանում, (նախագիծ) 1943 թ
  • Հանրակացարան թաղային ծածկի պանելներով ( փորձարարական նախագիծ) 1944 թ
  • Արզնիի առողջարանի լոգանքների շենքի ինտերիերներ, 1944 թ Ն. Բաժբեուկի հետ համատեղ
  • Կոնյակի գործարան Երևանում, Իսակովի փ. 9, 1945-1950 թթ
 
Արարատ կոնյակի գործարան
  • Փորձարարական բնակելի շենք Կիրովականում / Վանաձոր 1946 թ
  • N1 ավան հայրենադարձների համար՝ գլխավոր հատակագիծ, 1946 թ
  • N2 ավան հայրենադարձների համար՝ գլխավոր հատակագիծ, 1946 թ
  • Ծաղկաձորի գլխավոր հատակագիծ որպես մանկական բուժավայր, 1947 թ
  • Ախտա/ այժմ Հրազդան քաղաքի գլխավոր հատակագիծ, 1947 թ
  • Կառավարական ամառանոց, Հրազդանի կիրճ, Երևան (այժմ Լ. Տեր-Պետրոսյանի մենատուն) 1947 թ
  • Հիվանդանոց Էջմիածնում, 1947 թ
  • N 722 գործարանի վարչության շենք, 1948 թ (նախագիծ)
  • Գյուղական տիպային ակումբ, 1949 թ
  • Կիրովի հրապարակի կառուցապատման նախագիծ Կիրովական քաղաքում / Վանաձոր 1950 թ, Փ.Մանուկյանի և Է. Պապյանի հետ համատեղ
  • Բնակելի շենքեր Կիրովականի Կիրովի անվան հրապարակում, 1950 թ
  • Հիվանդանոց Արտաշատում, 1950 թ
  • Ռադիոյի տունը Երևանում, 1952 թ
 
Վանաձորի քաղաքապետարան
 
Վանաձորի Գուգարք հյուրանոց
  • Քաղաքապետարանի շենքը Կիրովականում, 1952 թ, Բ. Արզումանյանի հետ համատեղ
  • Ոստիկանության դպրոց, 1952 թ, (նախագիծ)
  • Հիվանդանոց Աշտարակում, 1955 թ
  • Տիպային ունիֆիկացված բնակելի շենքերի սերիա, 1956-1957 թթ, բրիգադի հետ համատեղ
  • Տիպային փոքրամետրաժ բնակելի շենքերի սերիա, 1956-1957 թթ բրիգադի հետ համատեղ
  • Հանքային ջրերի ըմպելասրահ Արզնիում, 1956 թ, Շ. Ազատյանի հետ համատեղ
  • Հյուրանոց Կիրովականում, 1959 թ, Բ. Արզումանյանի հետ համատեղ
  • Ծածկած շուկա Կիրովականում, 1959 թ, Բ. Արզումանյանի հետ համատեղ
  • Գրքի պալատ Երևանում, 1960 թ Մ. Մազմանյանի և Ս. Ներսեսյանի հետ համատեղ
  • Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ. 1960 թ, Շ Ազատյանի և Բ. Արզումանյանի հետ համատեղ
  • Բնակելի շենք՝ կառուցվող հարկերի բարձրացման մեթոդով, 1960 թ, (նախագիծ) Է. Սաֆարյանի հետ համատեղ
  • Ճոպանուղու ստորին ՝ քաղաքային, կայանը Երևանում, 1962 թ, Բ. Արզումանյանի հետ համատեղ

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Маркарян Оганес Саркисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. Маркарян Оганес Саркисович(չաշխատող հղում)