Մկրտիչ Մուսինյանց
Մկրտիչ Թադևոսի Մուսինյանց (հունվարի 14, 1868, Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1929), Երևանի քաղաքագլուխ[1], քաղաքական, հասարակական գործիչ, բարերար, Հայաստանում հողագործության, գինեգործության զարգացման նվիրյալ։
Մկրտիչ Մուսինյանց | |||
| |||
---|---|---|---|
1919-1920 | |||
Նախորդող | Թադևոս Թոշյան 1917 – 1918 | ||
Հաջորդող | Հրանտ Թավաքալյան | ||
Կրթություն՝ | Ներսիսյան դպրոց | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և հասարակական գործիչ | ||
Ծննդյան օր | հունվարի 14, 1868 | ||
Ծննդավայր | Երևան, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն | ||
Վախճանի օր | 1929 | ||
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ | ||
Հայր | Թադևոս Մուսինյանց | ||
Զավակներ | Գուրգեն Մուսինյանց |
Կենսագրություն
խմբագրելՄկրտիչ Մուսինյանցը ծնվել է 1868 թվականին Երևանի Կոնդ թաղամասում, հին Երևանի հայտնի և հարգված ընտանիքներից մեկում։ Եղել է ընտանիքի երկրորդ երեխան։ 6 տարեկան հասակում կորցրել է հորը։ Սովորել է թեմական հոգևոր դպրոցում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, Ալեքսանդր Մանթաշյանի հովանավորությամբ ուսումը շարունակել է Մոսկվայում, սովորել ֆրանսերեն։ Մոսկվայում գտնվող եղբոր աջակցությամբ մեկնել է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաք, սովորել շերամապահություն, այնուհետև վերադարձել է Երևան, ուսումնասիրել Երևանում գինեգործության հեռանկարները, կազմել Երևանում գինեգործության դպրոց ստեղծելու նախագիծ, դիմել պետական մարմիններին աջակցության համար, սակայն մերժում է ստացել[2]։
1892 թվականի հոկտեմբերին Երևանի գինու և կոնյակի գործարանի տեր Ներսես Թաիրովի ու նրա գործընկեր Ալեքսանդր Օգանովի հրավերով Մուսինյանցն աշխատանքի է անցել գործարանում որպես գինեգործ և կոնյակի մասնագետ,1894 թվականին նշանակվել է գործարանի կառավարիչ։ 1899 թվականի սեպտեմբերի 1-ին, երբ Ն. Թաիրովն ու Ա. Օգանովը վաճառում են իրենց գործարանը մոսկովյան «Ն. Շուստով և որդիներ» ֆիրմային, Մուսինյանցը շարունակում է պաշտոնավարել և նրա նախաձեռնությամբ բերվում են ֆրանսիական ագրեգատներ, ավելանում է աշխատողների թիվը։ Գործարանը կառավարել է 21 տարի[2]։ Միաժամանակ զբաղվել է ինքնակրթությամբ, ուսումնասիրել է ապրանքագիտություն, հողագործություն, հաշվապահություն, օրենսդրություն, քաղաքագիտություն։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կոնյակի արտադրության մեջ կարողացել է պահպանել օգտագործվող սպիրտի պաշարները, որոնք Հայաստանի առաջին Հանրապետությանը մեծ քանակությամբ արտարժույթ են բերել։
Մուսինյանցը եղել է քաղաքային դումայի անդամ, Հայոց բարեգործական ընկերության Երևանի մասնաճյուղի անդամ, Գաղթականական եղբայրության օգնության հիմնադրամի փոխնախագահ, Երևանի նահանգի պարենավորման կոմիտեի նախագահ։
1919 թվականին ընտրվել է Երևանի քաղաքագլուխ և այդ պաշտոնը զբաղեցրել մինչև 1920 թվականի նոյեմբեր (09.01.1919-27.11.1920)[3]:
Դուք կոնյակի մարշալ եք։ |
Տես նաև
խմբագրելԳրականություն
խմբագրել- Саркисян А.Е. Армяне-военные ученые, конструкторы, производственники и испытатели XX века. Ер.,1988, с.7.
Ծանոթագրություններ
խմբագրելՆախորդող Թադևոս Թոշյան 1917 – 1918 |
Երևանի քաղաքագլուխ Մկրտիչ Մուսինյանց 1919 - 1920 |
Հաջորդող Հրանտ Թավաքալյան |