Ներսես Թաիրյան

Երևանում կոնյակի արտադրության հիմնադիր

Ներսես Աղաջանի Թաիրյան (1859, Ղարաքիլիսա ներկայումս՝ Վանաձոր1902, Թբիլիսի, Վրաստան)՝ Կոնյակի արտադրության հիմնադիրը Երևանում[1]։

Ներսես Աղաջանի Թաիրյան
Ներսես Թաիրյան
Դիմանկար
Ծնվել է1859
ԾննդավայրՂարաքիլիսա
Մահացել է1902
Մահվան վայրԹբիլիսի
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Մասնագիտությունգործարար
ԱշխատանքԿոնյակի արտադրության հիմնադիրը Երևանում
Գործունեություն1-ին դասի (գիլդիայի) վաճառական
ԱմուսինՋավահիր Թաիրյան
 Nerses Tairyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ներսես Աղաջանի Թաիրյանը ծնվել է Ղարաքիլիսայում (ներկայումս` Վանաձոր), ավարտել է Մոսկվայի գյուղատնտեսական ակադեմիան, որից հետո կատարելագործվել է Ֆրանսիայում։ 1887 թվականին Երևանում հիմնադրել է կոնյակի արտադրությունը։

Գործունեություն խմբագրել

1870 -ականների սկզբին Թաիրյանը հողատարածքներ է գնում երևանաբնակ Հայրապետ և Նահապետ Տեր-Հովակիմյաններից Երևանի բերդում և նրան հարող տեղանքում, տնկում է այնտեղ խաղողի այգիներ և 1874 թվականին հիմնում գինու, օղու և դոշաբի արտադրության գործարան։ Այն Երևանի նահանգում առաջին մասնագիտացված և կատարելագործված արտադրությունով գործարանն է հանդիսացել։

Տարիների ընթացքում Թաիրյանի արտադրանքը դառնում է բավականին պահանջված, և նա որոշում է ընդլայնել իր արտադրության տեսականին և սկսել ֆրանսիական տեխնոլոգիայով կոնյակի արտադրությունը։ Այդ նպատակի համար Ֆրանսիայից գնվում են խաղողի սպիրտի ծխեցման երկու հատուկ կուբեր, ընդլայնվում են գործարանի շենքային պայմանները` սարքվում են հնեցման և կաղնու տակառների պատրաստման արտադրամասերը։ 1887 թվականին Թաիրյանի գործարանը սկսում է արտադրել կոնյակ, որն իր յուրահատուկ բուրմունքի և համային հատկանիշների շնորհիվ շուտով համբավ է ձեռք բերում։ 1892 թվականին Թաիրյանը գլխավոր տեխնոլոգի պաշտոնում գործարան է հրավիրում երիտասարդ և խոստումնալից մասնագետ, Մոնպելիեի գինեգործության ակադեմիան (Ֆրանսիա) ավարտած, ծնունդով երևանցի Մկրտիչ Մուսինյանին, որն էլ արդեն կարողանում է ամենաբարձր չափանիշների հասցնել կոնյակի արտադրությունը Թաիրյանի գործարանում։

Առողջական խնդիրների պատճառով Ներսես Թաիրյանը 1899 թվականին վարձակալության է տալիս իր գործարանը այն ժամանակ արդեն հայտնի ռուսաստանյան արդյունաբերողներին` «Նիկոլայ Շուստով և որդիներ» ընկերությանը, որից հետո 1900 թվականին վերջնականապես վաճառում է գործարանը նրանց, տեղափոխվում Թբիլիսի, որտեղ էլ մահանում է 1902 թվականին։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել