Երկրորդ հայրենիք (ֆր.՝ Seconde Patrie), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1900 թվականին։ Այն գրվել է որպես շարունակություն շվեյցարուհի գրող Իոհանն Դավիդ Վիսսի «Շվեյցարական Ռոբինզոն» (1812 թվական, ֆր. «Der Schweizerische Robinson») վեպի։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d’Education et de Récréation» ամսագրում 1900 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Առանձին գրքով այն լույս է տեսել 1900 թվականի նոյեմբերի 26-ին։ Հրատարակության նկարազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։

Երկրորդ հայրենիք
ֆր.՝ Seconde patrie
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրճանապարհորդական վեպ, ռոբինզոնադա և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՏարօրինակ մարդու կտակը
ՀաջորդԳյուղը օդում
Երկիր Ֆրանսիա
 Second Fatherland Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել
 

Վեպի գործողությունները կատարվում են Նյու Հելվեցիա կղզում՝ այն նույն կղզում, որտեղ ավարտվում է Իոհան Դավիդ Վիսսի «Շվեյցարական Ռոբինզոն» վեպի գործողությունները։ Այնտեղ բնակվում են Ժան Ցերմատը, նրա կինը՝ Բեթսին և զավակները՝ Ֆրիցը, Ֆրանսուան, Էրնեստը և Ջեկը։ Նրանց հետ այդ կղզում բնակություն է հաստատել, նաև, Ջեննի Մոնթրոսը, որը գնդապետի աղջիկ է և վերադառնում էր Հնդկաստանից Անգլիա, սակայն նրանց նավը նավաբեկության ենթարկվեց և նա հայտնվեց կղզում։ Ժամանակի ընթացքում Ջեննիի և Ֆրիցի միջև զգացմունքներ են առաջանում, որը, աստիճանաբար վեր է ածվում սիրո։

Տասը տարի մեկուսացումից հետո, կղզի է ժամանում անգլիական «Միաեղջյուր» նավը։ Այն խարիսխ է գցում ծովածոցում և ափ են իջնում պարոն Ջեյմս Ուոլստոնը, նրա կինը՝ Սյուզան Ուոլստոնը, նրանց որդի Բոբը և դուստրերը՝ Աննան ու Դոլլին, որը ցանկանում է բնակություն հաստատել Նյու Հելվեցիայում։

Այնուհետև «Միաեղջյուրը» ուղևորվում է Քեյփթաուն։ Ջեննին ուղևորվում է Եվրոպա, որպեսզի օրհնություն ստանա հորից՝ Ֆրիցի հետ ամուսնանալու համար։ Սակայն այնտեղ նա իմանում է, որ հայրը մահացել է և ամուսնանալու համար հարկավոր է նրա ազգականների համաձայնությունը։ Ֆրիցը և Ֆրանսուան ուղևորվում են Քեյփթաուն, որպեսզի միանան Ջեննիին, Դոլլիին և Ուոլստոնների ընտանիքին և վերադառնան Նյու Հելվեցիա։

 

Ցավոք սրտի, «Միաեղջյուրը» փոթորկի մեջ ընկնելով, վնասվածքներ է ստանում և ստիպված է լինում մնալ նավահանգստում՝ վերանորոգման համար։ Ճանապարտորդները ստիպված են լինում վերադառնալ մեկ ուրիշ նավով։ Նավի անձնակազմը խռովություն է բարձրացնում՝ Ռոբերտ Բորուպի գլխավորությամբ։ Նրանք վիրավորում են նավի նավապետ Հարի Գուլդին և վերջինս ստիպված է լինում իր օգնական, բոցման Ջոն Բլոկի հետ փախուստի դիմել։ Փախստական խմբի մեջ մտնում են Հարի Գուլդին, Ջոն Բլոկը, Ֆրիցը, Ջեննին, Ֆրանսուան, Ջեյմս Ուոլստոնը և նրա ընտանիքը։ Մեկ շաբաթ նավարկությունից հետո նրանք դուրս են գալիս անապատ։ Թափառելով այդ անմարդաբնակ վայրում, նրանք բարձրանում են լեռան գագաթը։ Լեռան գագաթը բարձրանալով նրանք նկատում են, որ սա Նյու Հելվեցիայի հարավային մասն է, որը քիչ է հետազոտվել նրա բնակիչների կողմից։

Նրանք ուղևորվում են միավորվելու Ցերվետների ընտանիքի հետ, սակայն կղզու վրա են հարձակվում վայրենիների ցեղեր և խումբը ստիպված է լինում մարտի բռնվել նրանց հետ։ Բարեբախտաբար, երկու խմբերը միավորվում են, որպեսզի կարողանան դիմագրավել վայրենի ցեղերին։ Սակայն շուտով նրանց ռազմամթերքը կսպառվի։

Նրանց օգնության է գալիս անգլիական ռազմանավը, որը նավարկում էր մոտերքում։ Ռազմանավի անձնակազմը օգնություն է ցուցաբերում կղզիաբնակներին և կղզին հայտարարում է անգլիական գաղութ։ Կղզին առևտրական կապեր է հաստատում Եվրոպայի և Ասիայի հետ։ Այն աստիճանաբար ծաղկում է և բարգավաճում։ Այնտեղ սկսում են բնակություն հաստատել այլ մարդիկ և շուտով կղզու բնակչությունը կազմում է մոտ երկու հազար բնակիչ։

Հետագա տարիները ավելի են մերձեցնում Ցերմատների և Ուոլստոնների ընտանիքները։ Ֆրիցի և Ջեննիի ամուսնությունից հետո ամուսնանում են, նաև, Էրնեստը և Աննան, Ֆրենսուան և Դոլլին։ Միայն Ջեկն է ամուրի և հորեղբոր դերում ստիպված է խնամել երեխաներին։

Բովանդակություն

խմբագրել

Վեպը բաղկացած է երկու մասից և երեսուներկու գլուխներից։

Կերպարներ

խմբագրել
 
  • Ժան Ցերմատ - շվեյցարացի, ընտանիքի ղեկավարը
  • Բեթսի Ցերմատ - նրա կինը
  • Ֆրից Ցերմատ - Ժանի և Բեթսիի որդին
  • Ֆրանսուա Ցերմատ - Ժանի և Բեթսիի որդին
  • Էրնեստ Ցերմատ - Ժանի և Բեթսիի որդին
  • Ջեկ Ցերմատ - Ժանի և Բեթսիի որդին
  • Ջեննի Մոնթրոս - անգլիական գնդապետի դուստրը
  • Ջեյմս Ուոլստոն - անգլիացի
  • Սյուզան Ուոլստոն - նրա կինը
  • Աննա Ուոլստոն - նրանց դուստրը
  • Դոլլի Ուոլստոն - նրանց դուստրը
  • Բոբ Ուոլստոն - նրանց որդին
  • Հարրի Գուլդ - նավապետ
  • Ջոն Բլոկ - բոցման
  • Ռոբերտ Բորուպ - խռովության ղեկավար

Տուրք հեղինակներին

խմբագրել

Այս վեպը մեկն է այն չորս վեպերից, որոնցում Ժյուլ Վեռնը հարգանքի տուրք է մատուցում այլ հեղինակների.

Էկրանավորում

խմբագրել

«Հյուր Հարավային ծովերի Ռոբինզոններին» - 1960 թվական, ԱՄՆ, ռեժիսոր Կենն Աննակին։

Նկարազարդումներ հրատարակությունից

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Երկրորդ հայրենիք» հոդվածին։