Տարօրինակ մարդու կտակը (ֆր.՝ Le Testament d'un excentrique), ֆրանսիացի գրող Ժյուլ Վեռնի արկածային վեպը, որը մտնում է «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի մեջ։ Վեպը գրվել է 1897 թվականին։ Վեպի առաջին հրատարակությունը կայացել է Պիեռ Ժյուլ Էտցելի «Magasin d'Éducation et de Récréation» ամսագրում 1899 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 15-ը։ Գրքային առանձին հրատարակությամբ վեպը հրատարակվել է 1899 թվականի օգոստոսի 3-ին և նոյեմբերի 20-ին՝ երկու հատորով։ Դա «Անսովոր ճանապարհորդություններ» շարքի քառասունվեցերորդ հատորն էր։ Նկարազարդումները կատարվել են Ժորժ Ռուի կողմից։

Տարօրինակ մարդու կտակը
ֆր.՝ Le Testament d'un excentrique
ՀեղինակԺյուլ Վեռն
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրճանապարհորդական վեպ և արկածային
Բնօրինակ լեզուֆրանսերեն
ՇարքԱնսովոր ճանապարհորդություններ
ՆախորդՍքանչելի Օրինոկոն
ՀաջորդԵրկրորդ հայրենիք
ՆկարազարդողԺորժ Ռու
Երկիր Ֆրանսիա
ՀրատարակիչՊիեր-Ժուլ Հետցել
Հրատարակման տարեթիվ1900 և 1899
OCLC40237480
 The Will of an Eccentric Վիքիպահեստում

Սյուժե

խմբագրել

Վեպի գործողությունները տեղի են ունենում ԱՄՆ-ում՝ Չիկագո քաղաքում, 1897 թվականին։ Նոյեմբերի 3-ին Չիկագոյում մեծ իրադարձություն էր։ Այդ օրը պետք է տեղի ունենար միլլիոնատեր Ուիլյամ Ջ. Հիպերբորնի թաղման արարողությունը։ Հիպերբորնը «Տարօրինակ ակումբի» անդամ էր։ Այնտեղ ներկայացված էին ավելի քան հիսուն խոշոր ներդրողներ արդյունաբերության, անասնապահության, աղի արդյունաբերման, երկաթգծի, նավթային և լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում։ Նրանք ամեն օր հավաքվում էին ակումբում, որպեսզի ընթերցեն օրվա և շաբաթվա կարևոր լուրերը, ինչպես նաև, խաղում էին խաղեր՝ բարձր խաղադրույքներով։ Նախկինում նա նույնպես տարօրինակություններ ուներ։ Օրինակ՝ լինելով քառասուն տարեկանին մոտ, նա որոշել էր ամուսնանալ հարյուրամյա տիկին Անտոնիա Բուրգոյնի հետ։ Սակայն հարսնացուն մահացավ հազից՝ մինչ կհասցներ ամուսնական երդում տալ Հիպերբորնին։ Հիպերբորնը աչքի էր ընկնում հիանալի առողջությամբ, սակայն մահացավ առանց որևէ հիվանդության ախտանիշի։ Հիպերբորնը ակումբ էր բերել մի խաղ՝ Սագի խաչ, որը խաղում էին բարձր խաղադրույքներով և իմաստն այն է, որ առաջ շարժվեն խաղային դաշտերով։

Ակումբի անդամները հույս ունեին նախկին բոլոր խաղագումարները վերականգնել մահացածի կտակի միջոցով, քանի որ Հիպերբորնը ուղղակի ժառանգներ չուներ։ Նոտար Թորնբրոկը բացատրում է, որ դագաղը պետք է տանեն վիճակահանությամբ դուրս եկած վեց անձինք։ Ըստ մահացողի ցանկության կտակը պետք է բացվի մահվանից տասներկու օր անց։ Նրան հուղարկավորում են հատուկ պատրաստված դամբարանում։ Հետաքրքրությունը կտակի բովանդակության հանդեպ հասել էր իր գագաթնակետին։

 

Մահվանից տասներկու օր անց՝ հյուրանոցի հանդիսասրահում, նոտար Թորնբրոկը, տասնվեց հազար հանդիսատեսի ներկայությամբ, որոնց հաջողվել էր տոմս ձեռք բերել, կարդում է մահացողի կտակը։ Նրա կտակը ավելի է ամրապնդում Հիպերբորնի տարօրինակ համբավը՝ որպես «Տարօրինակ ակումբի» անդամ։ Ըստ նրա կտակի, այն վեց անձինք, որոնք տանում էին նրա դագաղը, պետք է մասնակցեն մի խաղի, որը Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում հայտնի է «Ազնվազարմ սագ» անվանումով։ Այդ անձինք էին՝ բնանկարիչ Մաքս Ռեալը (իր ընկեր Թոմմիի հետ), թղթակից Հարրիս Տ. Կիմբեյլը (ինքն իր հետ), պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Թոմ Կրաբբը (իր մարզիչ Ջոն Միլների հետ), գանձապահուհի Լիսսի Վագը (իր ընկերուհի Ջովիտա Ֆոլի հետ), վաշխառու Հերման Թիթբուրը (իր կնոջ Քեյթի հետ) և պաշտոնաթող ծովային սպա Խոդջ Ուրրիկանը (իր ընկեր Տուրկի հետ)։

Խաղի իմաստն այն է, որ դաշտերը բաղկացած են ԱՄՆ-ի առանձին նահանգներից և այն հերթականությամբ, որը պետք է որոշի նոտար Թորնբրոկը, նրանք պետք է շարժվեն նահանգների միջով՝ այնքան դաշտ, որքան միավոր ընկներ նրանց և կատարեն տվյալ դաշտում պահանջվող գործողությունները։ Նախկինում ԱՄՆ-ն բաղկացած էր 48 նահանգներից, որոնցից 47-ը ներկայացված են այդտեղ և Իլլինոյսը ներկայացված էր Չիկագո քաղաքով։ Այն ներկայացված էր հատուկ դաշտով։ Խաղում հաղթում էր նա, ով առաջինը կհասներ վաթսուներեքերորդ դաշտին՝ Չիկագոյին։ Իր կտակում Հիպերբորնը այս խաղը անվանում էր «Ազնվազարմ ԱՄՆ խաղ»։ Խաղի հաղթողը կլինի միակ ժառանգորդը ավելի քան վաթսուն միլլիոնի դոլլարի՝ Հիպերբորնի ունեցվածքի։ Խաղի երկրորդ մրցանակակիրը կտիրանա այն ամբողջ գումարին, որը խաղի ընթացքում մասնակիցները պետք է վճարեն «բանկին»։ Կտակում նշվում է նաև, որ խաղին պետք է մասնակցի մի խորհրդավոր անձնավորություն, որը ներկայանում է որպես Xkz և հանդիսանում է խաղի յոթերորդ մասնակիցը։

Ամբողջ խաղի ընթացքում յոթ մասնակիցները ճանապարհորդում են ԱՄՆ-ի ամբողջ տարածքով։ Նրանք այցելում են տեսարժան վայրեր և ճանապարհորդության ընթացքում հանդիպում են տարբեր արկածների։ Մեն նահանգում Հերման Թիթբուրը, հակառակ այնտեղ գործող օրենքների, կառքում երկու վիսկի է պատվիրում իր և կնոջ համար, որի պատճառով ստիպված է լինում տուգանք վճարել։ Պարզվում է, որ նա տվել է կեղծ անուն և ստիպված է զրկվել ազատությունից։ Նա Յուտա նահանգի Սոլթ Լեյք Սիթի քաղաքում ազատվում է միայն երկու հազար դոլար տուգանք վճարելուց հետո։ Լիսսի Վագը տառապում է բրոնխիտից և կեղծ մահացած է հայտարարվում։ Ուելտոն Համֆրին պատրաստականություն է հայտնում օգնել Լիսսիին և հույս հայտնում, որ նա կլինի խաղի հաղթողը։ Մաքս Ռեալը կանխում է Լիսսի Վագի և նրա ընկերուհի Ջովիտա Ֆոլի առևանգումը և վիրավորվում է մեջքից՝ ավազակներից մեկի կողմից հասցված դանակի հարվածից։ Սակայն նա փոխհատուցվում է Լիսսիի կողմից նրա մոր մոտ այցելության ժամանակ։ Կիմբեյլը մենամարտի է բռնվում Ուրիկանի հետ։

Մինչդեռ, բոլորին առայժմ անհայտ Xkz-ը հայտարարվում է խաղի հաղթող, քանի որ նա առաջինն է, որ հասավ վաթսուներեքերորդ դաշտին՝ այսինքն Իլինոյսին։ Մեկ շաբաթ անց դեռ նրա անձը մնում էր անհայտ։ Հուլիսի 15-ին նոտար Թորնբրոկը, «Տարօրինակ ակումբի» անդամները և խաղի վեց մասնակիցները հրավիրվում են Հիպերբորնի դամբարան։ Ամբոխը, նույնպես, շարժվում է այդ ուղղությամբ։ Xkz-ը անհայտացել է։ Բացում են իբր թե մահացած Հիպերբորնի դագաղը և նա կենդանի կանգնում է նրանց առջև։

Լիսսին և Ջովիտան նրանում ճանաչում են Ուելտոն Համֆրիին։ Նա, նույնպես, Xkz-ն է։ Պարզվում է, որ նա չի մահացել այլ գտնվել է հիպնոտիկ քնի մեջ։ Նա արթնացել է այդ վիճակից և իր իրավաբանի միջոցով որոշել է կազմակերպել այս խաղը, որպեսզի զգա իր սիրելի խաղի հաճույքը։ Նա մասնակցել է խաղին որպես իրական մասնակից՝ վտանգ ունենալով կորցնել ամբողջ կարողությունը։ Ի վերջո, Հիպերբորնը ամուսնանում է Ջովիտա Ֆոլիի հետ։ Լիսսի Վագը հայտարարվում է խաղի երկրորդ մրցանակակիր և ամուսնանում է Մաքս Ռեալի հետ։

Բովանդակություն

խմբագրել

Վեպը բաղկացած է երկու մասից և երեսուն գլուխներից[1]։

Մաս առաջին

խմբագրել
 
  • Գլուխ առաջին. Ամբողջ քաղաքը ուրախության մեջ
  • Գլուխ երկրորդ. Ուիլյամ Ջ. Հիպպերբորն
  • Գլուխ երրորդ. Օքսվուդս
  • Գլուխ չորրորդ. «Վեցգակը»
  • Գլուխ հինգերորդ. Կտակ
  • Գլուխ վեցերորդ. Գործողության քարտեզ
  • Գլուխ յոթերորդ. Առաջին հեռացողը
  • Գլուխ ութերորդ. Ջոն Միլների կողմից մարզվող Թոմ Կրաբբը
  • Գլուխ իններորդ. Մեկ ու մեկ՝ երկու
  • Գլուխ տասներորդ. Թղթակիցը ճանապարհին
  • Գլուխ տասնմեկերորդ. Ջովիտա Ֆոլիի անհանգստությունը
  • Գլուխ տասներկուերորդ. Հինգերորդ գործընկերուհին
  • Գլուխ տասներեքերորդ. Կոմանդոր Ուրրիկանի արկածները
  • Գլուխ տասնչորսերորդ. Կոմանդոր Ուրրիկանի արկածների շարունակությունը
  • Գլուխ տասնհինգերորդ. Իրավիճակը մայիսի 27–ին

Մաս երկրորդ

խմբագրել
  • Գլուխ առաջին. Ազգային այգին
  • Գլուխ երկրորդ. Մեկին մյուսի տեղն էին ընդունել
  • Գլուխ երրորդ. Կրիայի քայլերով
  • Գլուխ չորրորդ. Կանաչ դրոշ
  • Գլուխ հինգերորդ. Բեկտակկի նահանգի քարանձավները
  • Գլուխ վեցերորդ. Մահվան հովիտը
  • Գլուխ յոթերորոդ. Տներ Սաութ Հոլստեյ Սթրիթում
  • Գլուխ ութերորդ. Պատվարժան Հյունտերի հարվածը
  • Գլուխ իններորդ. Երկու հարյուր դոլլար օրական
  • Գլուխ տասներորդ. Հարրիս Կիմբեյլի հետագա ճամփորդությունները
  • Գլուխ տասնմեկերորդ. Միսսուրի նահանգի բանտը
  • Գլուխ տասներկուերորդ. Սենսացիեն լուր «Տրիբունայի» պատահարների բաժնի համար
  • Գլուխ տասներեքերորդ. Հիպեպերբորնի խաչի զառերի վերջին հատվածները
  • Գլուխ տասնչորսերորդ. Օքսվուդյան զանգակը
  • Գլուխ տասնհինգերորդ. Վերջին տարօրինակությունը

Կերպարներ

խմբագրել
  • Ուիլյամ Ջ. Հիպերբորն – հարուստ, Տարօրինակ մարդ
  • Մաքս Ռեալ – նկարիչ, ծագումով ֆրանսիացի
  • Թոմմի – 17 տարեկան, Մաքսի սևամորթ ծառան
  • Թոմ Կրաբբ - պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ
  • Ջոն Միլներ - Թոմ Կրաբբի մարզիչը
  • Հերման Թիթբուր - վաշխառու
  • Քեյթ Թիթբուր - Հերմանի կինը
  • Հարրիս Տ. Կիմբեյլ - «Տրիբուն» թերթի թղթակից
  • Լիսսի Վագ - հանրախանութի գանձապանուհի
  • Ջովիտա Ֆոլի - Լիսսիի ընկերուհին
  • Խոդջ Ուրրիկան - պաշտոնաթող ծովային սպա
  • Տուրկ - Ուրրիկանի հավատարիմ ընկերը
  • Նոտար Թորնբրոկ - Հիպպերբոնի կամքի կատարող
  • Ժորժ Բ. Հիգգինբոթամ - «Տարօրինակ ակումբի» նախագահ
  • Ջեյմս Տ. Դևիդսոն - «Տարօրինակ ակումբի» անդամ
  • Գորդոն Ս. Ալլեն - «Տարօրինակ ակումբի» անդամ
  • Հարրի Բ. Էնդրյուս - «Տարօրինակ ակումբի» անդամ
  • Ջոն Ի. Դիքինսոն - «Տարօրինակ ակումբի» անդամ
  • Թոմաս Ռ. Կարլայլ - «Տարօրինակ ակումբի» անդամ
  • Ջոն Համիլտոն - Իլլինոյսի նահանգապետ
  • Բիլլ Արրոլ - խարդախ անձնավորություն
  • Ուիլլ Սթենտոն - հեծանվորդ
  • Ռոբերտ Ֆլոկ - հեծանվորդ
  • Ջոն Բերրի - հեծանվորդ
  • Ֆրեդ Ուիլմոտ - հեծանվորդ
  • Կավանո - բռնցքամարտիկ
  • Տիկին Ռեալ - Մաքսի մայրը
  • Վինսենտ Բրուկ - շերիֆ
  • Լեն Ուիլյամ Հորգարտ - ամուսնալուծության արարողության վկա

Նկարազարդումներ գրքից

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 
Վիքիդարանի պատկերանիշը
Վիքիդարանում կան նյութեր այս թեմայով՝
Le Testament d'un excentrique

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.litmir.net/Վեպի(չաշխատող հղում) էլեկտրոնային տարբերակ
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարօրինակ մարդու կտակը» հոդվածին։