Եվգենի Սեմյոնի Միքելաձե (վրաց.՝ ევგენი სვიმონის ძე მიქელაძე, հուլիսի 27, 1903(1903-07-27), Բաքու, Ռուսական կայսրություն - 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի խորհրդային դիրիժոր, Վրացական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1936

Եվգենի Միքելաձե
վրաց.՝ ევგენი მიქელაძე
Ծնվել էհուլիսի 27, 1903(1903-07-27)
ԾննդավայրԲաքու, Ռուսական կայսրություն
Մահացել է1937[1]
Մահվան վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունՎրաստան և  ԽՍՀՄ
Մասնագիտությունդիրիժոր և երաժիշտ
Ծնողներհայր՝ Simone Mikeladze?
Պարգևներ և
մրցանակներ
Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
ԵրեխաներՎախթանգ Միքելաձե
 Evgeni Mikeladze Վիքիպահեստում

Ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան (աշակերտել է Նիկոլայ Մալկոյին և Ալեքսանդր Գաուկին1931-1937 թթ.-ին եղել է Վրացական օպերայի և բալետի թատրոնի դիրիժոր (1933 թ.-ից՝ գլխավոր դիրիժոր)։ Միքելաձեի ղեկավարությամբ կատարվել են ռուս և արևմտաեվրոպական կոմպոզիտորների, Զաքարիա Փալիաշվիլու «Աբեսալոմ և Էթերի», «Դաիսի», Ալեքսանդր Սպենդիարյանի «Ալմաստ» օպերաները, Անդրեյ Բալանչիվաձեի «Լեռների սիրտը» բալետը և այլն։ Միքելաձեի կատարողական ոճը բնորոշվել է մեկնաբանության թարմությամբ, գեղեցիկ, արտահայտիչ ժեստով։ Հանդես է եկել նաև որպես սիմֆոնիկ դիրիժոր։ Դասավանդել է Թբիլիսիի կոնսերվատորիայում։ Աշակերտներից են եղել՝ Դ․ Միրցխուլավան, Ա․ Նասիձեն, Դ․ Շիկանյանը և ուրիշներ։

Ամուսնացած լինելով հին բոլշևիկ և 1937 թվականի ստալինյան բռնաճնշումների զոհ Իվան Օրախելաշվիլու դստեր, ձերբակալվել է ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի (ՆԿՎԴ) կողմից նույն թվականի նոյեմբերին և 48 օր ենթարկվել խոշտանգումների։ Ըստ որոշ վկայությունների, Միքելաձեի հարցաքննություններին մասնակցել և վերջինիս դաժան ծեծի է ենթարկել Լավրենտի Բերիան։ Ի վերջո գնդակահարվել է։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 626