Անդրեյ Բալանչիվաձե
Անդրեյ Մելիտոնիս ձե Բալանչիվաձե, (վրաց.՝ ანდრია მელიტონის ძე ბალანჩივაძე, մայիսի 19 (հունիսի 1), 1906, Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 28, 1992[2], Թբիլիսի, Վրաստան), վրացի խորհրդային կոմպոզիտոր։ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ (1968 թ.)։
Անդրեյ Բալանչիվաձե | |
---|---|
Բնօրինակ անուն | վրաց.՝ ანდრია ბალანჩივაძე |
Ի ծնե անուն | վրաց.՝ ანდრია ბალანჩივაძე |
Ծնվել է | մայիսի 19 (հունիսի 1), 1906 Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[1] |
Երկիր | ԽՍՀՄ և Վրաստան |
Մահացել է | ապրիլի 28, 1992[2] (85 տարեկան) Թբիլիսի, Վրաստան |
Գերեզման | Դիդուբեի պանթեոն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտության ուսուցիչ, քաղաքական գործիչ, դաշնակահար և ֆիլմերի երաժշտությունների հեղինակ |
Գործիքներ | դաշնամուր և ֆորտեպիանո |
Կրթություն | Թբիլիսիի Վանո Սարաջիշվիլիի անվան պետական կոնսերվատորիա |
Անդամակցություն | ԽՍՀՄ կոմպոզիտորների միություն |
Պարգևներ |
Հայրը՝ Մելիտոն Անտոնի Բալանչիվաձեն (1862–1937 թթ.), վրացի պրոֆեսիոնալ երաժշտության հիմնադիրներից էր, ազգային առաջին օպերայի («Խարդախ Դարեջան») հեղինակը։
Բալանչիվաձեն սովորել է Մ․ Մ․ Իպոլիտով–Իվանովի (Թիֆլիսի կոնսերվատորիա) և Ա․ Մ․ Ժիտոմիրսկու (Լենինգրադի կոնսերվատորիա) մոտ։ Գրել է վրացական առաջին՝ «Լեռների սիրտը» (1936 թ., Վրացական օպերայի և բալետի թատրոն, Թբիլիսի), ապա «Կյանքի էջերը» (1961 թ.) և «Մցիրի» (1964 թ.) բալետները, երկու սիմֆոնիա (1-ինը՝ 1944 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1946 թ.), չորս դաշնամուրային կոնցերտ նվագախմբի հետ (2-րդը՝ 1946 թ., ԽՍՀՄ պետական մրցանակ, 1947 թ.), կամերային–գործիքային ստեղծագործություններ, օպերաներ, երաժշտություն թատրոնի և կինոյի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Баланчивадзе Андрей Мелитонович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 Երաժշտություն (ֆր.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 227)։ |