Եվա Հեսսե
Եվա Հեսսե (գերմ.՝ Eva Hesse, հունվարի 11, 1936[1][2][3][…], Համբուրգ, Նացիստական Գերմանիա[4] - մայիսի 29, 1970[1][2][3][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4]), հրեական ծագմամբ ամերիկացի նկարչուհի և աբստրակցիոնիստ քանդակագործ։ Ստեղծագործական առումով ակտիվ է եղել 1960-ական թվականների գեղարվեստական այնպիսի ուղղություններում, ինչպես՝ պրոցես-արտը և արտե պովերան։ Համբավ է ձեռք բերել հատկապես մինիմալիզմի և պոստմինիմալիզմի ոճով կատարած նորարարական աշխատանքներով, որոնցում օգտագործել է լատեքս, ապակեթել, պլաստմասսաներ[8]։
Եվա Հեսսե անգլ.՝ Eva Hesse | |
---|---|
Ծնվել է | հունվարի 11, 1936[1][2][3][…] |
Ծննդավայր | Համբուրգ, Նացիստական Գերմանիա[4] |
Մահացել է | մայիսի 29, 1970[1][2][3][…] (34 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[4] |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | գերմանական ծագումով ամերիկացի |
Կրթություն | Եյլի համալսարան, Նյու Յորքի արվեստի ուսանողական լիգա, Քուփեր Յունիոն և Արվեստի և դիզայնի ավագ դպրոց |
Մասնագիտություն | քանդակագործ, նկարչուհի, գծանկարիչ և տեքստիլ նկարչուհի |
Աշխատավայր | Կերպարվեստի դպրոց |
Ամուսին | Tom Doyle?[7] |
![]() |
ԿենսագրությունԽմբագրել
Եվա Հեսսեն ծնվել է 1936 թվականի հունվարի 19-ին, Համբուրգում, հրեա փաստաբանի ընտանիքում։ Երբ նացիստական Գերմանիայում հրաների նկատմամբ հալածանքները սաստկացել են, ծնողները Եվային ու նրա ավագ քրոջը «Կինդերտրանսպորտ» ծրագրով ուղարկել են Նիդերլանդներ։ Մի քանի ամիս անց ընտանիքի մյուս անդամներն էլ են տեղափոխվել այնտեղ, և միասին մեկնել են Անգլիա։ 1939 թվականին Հեսսե ընտանիքը ժամանել է Նյու Յորք։ 1946 թվականին Եվայի մայրը, որ տևական հալածանքների ու փախուստի հետևանքով հոգեկան խանգարում էր ստացել, վերջ է տվել իր կյանքին։
Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո Եվան նկարչություն է ուսումնասիրել նախ՝ Նյու Յորքի Քուփեր Յունիոն ուսումնարանում, ապա Եյլի համալսարանի արվեստների ու ճարտարապետության դպրոցում, մասնավորապես՝ Յոզեֆ Ալբերսի մոտ։ 1960-ական թվականների սկզբին նա գտնվել է Մարսել Դյուշանի ստեղծագործության ազդեցության տակ։
1961 թվականին Եվան ամուսնացել է քանդակագործ Թոմ Դոյլի հետ։ 1964-1965 թվականներին ամուսնական զույգն ապրել է Գերմանիայում՝ Էսսենի մերձակայքում գտնվող Կետվիգ քաղաքում և շատ է աշխատել՝ ստեղծելով առաջին եռապրոյեկցիա գեղարվեստական առարկաները։ Վերադառնալով Նյու Յորք՝ Եվա Հեսսեն իր ժամանակը հիմնականում հատկացրել է քանդակագործությանը, ընդ որում՝ սկսել է կիրառել մինչ այդ անսովոր համարված նյութեր՝ կաուչուկ, պլաստմասսաներ, ապակեպլաստիկ․․․ Կին արվեստագետն ու նրա նորարարական արվեստը դրա շնորհիվ լայն ճանաչման են արժանացել աշխարհի արվեստագետների ու արվեստասերների շրջանում։
Եվա Հեսսեն մահացել է երիտասարդ՝ ընդամենը 34 տարեկան հասակում, ուղեղի քաղցկեղից։ Հետմահու՝ նրա ստեղծագործությունները ներկայացվել են արդի արվեստի ցուցահանդեսներում, այդ թվում՝ Կասսելում անցկացված documenta 5-ում (1972 թ․) և documenta 6-ում (1977 թ․)։
ՖիլմագրությունԽմբագրել
- Four Artists: Robert Ryman, Eva Hesse, Bruce Nauman, Susan Rothenberg. 47 min, Documentary USA 1988. Regie Michael Blackwood «IMDb Four Artists» (գերմաներեն)։ Վերցված է 29. Juni 2016
- Eva Hesse. USA/D 2016. Dokumentarfilm, R Marcie Begleiter, 105 min, OmdUT Real fiction, ausführliche Beschreibung Archived 2019-03-28 at the Wayback Machine., mit tabell. Biografie Hesses
ԳրականությունԽմբագրել
- Lucy Lippard: Eva Hesse. Da Capo Press, New York 1992
- Michael Jürgs: Eine berührbare Frau. Das atemlose Leben der Künstlerin Eva Hesse. Bertelsmann, Gütersloh 2007, ISBN 3-570-00929-7
- Ulrike Haage: alles aber anders. Nach Aufzeichnungen von Eva Hesse. Hörspiel. Sans Soleil, Bonn 2009, ISBN 978-3-88030-044-6
- Р. Краусс: Холостяки. Прогресс-Традиция, Москва 2004.
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eva Hesse (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Eva Hesse — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 RKDartists (նիդերլ.)
- ↑ LIBRIS — 2016.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ «Class of fine arts in Russian / Класс изобразительного искусства»։ Արխիվացված է օրիգինալից 2013-02-03-ին։ Վերցված է 2013-01-29
Արտաքին հղումներԽմբագրել
- Եվա Հեսսեի ժամանակագրությունը Նյու Յորքի Հրեական թանգարանի կայքէջում
- Ландихова А. Ева Гессе: вырисовывая себя // Art Ukraine. — 2011. — 26 авг.
- Совместная выставка Гего и Е. Гессе в Гамбургском кунстхалле
- Եվա Հեսսեի աշխատանքները Վիսբադենի ցուցահանդեսում, 2002
- Лекция Ирины Кулик в Музее «Гараж». Эва Гессе — Сара Лукас
- Entry for Eva Hesse on the Union List of Artist Names
- Eva Hesse Documentary
- Eva Hesse: MoMA
- Eva Hesse on Artcyclopedia
- Eva Hesse: Random Notes Essay by Leslie Dick published in X-TRA
- oneroom.org Archived 2018-06-09 at the Wayback Machine., Source with some more references
- Eva Hesse Chronology
- Eva Hesse: Sculpture Archived 2013-12-21 at the Wayback Machine. Exhibition (2006) at The Jewish Museum (New York)
- audio interview with Marcie Begeiter with Irit Krygier discussing her journey directing and co-producing with Karen S. Shapiro the documentary film, Eva Hesse