Եվա Դիքսոն (անգլ.՝ Eva Dickson մարտի 8, 1905(1905-03-08)[1][2], Steninge Palace, Սիգտունա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3] - մարտի 24, 1938(1938-03-24)[3][4], Բաղդադ, Իրաքի թագավորություն[4]), շվեդացի ճանապարհորդուհի, օդաչու, ավտոմրցարշավորդ և գրող։ Առաջին կինը, որը մեքենայով հատել է Սահարա անապատը։

Եվա Դիքսոն
շվեդ.՝ Eva Dickson
Դիմանկար
Ծնվել էմարտի 8, 1905(1905-03-08)[1][2]
ԾննդավայրSteninge Palace, Սիգտունա, Ստոկհոլմի լեն, Շվեդիա[1][3]
Մահացել էմարտի 24, 1938(1938-03-24)[3][4] (33 տարեկան)
Մահվան վայրԲաղդադ, Իրաքի թագավորություն[4]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[5]
Քաղաքացիություն Շվեդիա
Մասնագիտությունարկածախնդիր, գրող, rally driver և օդաչու
ԱմուսինBror von Blixen-Finecke?
Ծնողներհայր՝ Albert Lindström?[1]
 Eva Dickson Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Եվա Դիքսոնը եղել է Ալբերտ Լինդստրոմի, որը զբաղվում էր ձիաբուծությամբ, և Մարիա Լինդստրոմի աղջիկը։

20 տարեկանում Եվան ամուսնանացել է ավտոմրցաշավորդ Օլոֆ Դիքսոնի հետ, բայց 7 տարի անց ամուսնալուծվել։ Ամուսնալուծության պատճառն այն էր, որ Օլոֆը դեմ էր նրա ճանապարհորդություններին։

Եվայի ճանապարհորդությունները գրավեցին հանրության ուշադրությունը։ Նա իր փորձի մասին մի քանի գիրք և ճանապարհորդական ուղեցույցներ հրատարակեց։ Ճանապարհորդությունների համար Եվան գումար էր վաստակում՝ գրազ գալով բարձրաշխարհիկ հարուստ մարդկանց հետ։

1932 թվականին նա գրազ է եկել և մեքենայով անցել է Նայրոբիից մինչև Ստոկհոլմ՝ դառնալով առաջին կինը, որը մեքենայով կարողացել է հաղթահարել ամբողջ Սահարա անապատը։

 
Եվա Դիքսոնը շվեդացի գրող,լրագրող, ճանապարհորդ Սվեն Հեդինի հետ:

1932 թվականին Եվան ծանոթացել է բարոն Բլիքսենի հետ, որը եղել էր գրող Կարեն Բլիքսենի նախկին ամուսինը։ Նրանց սիրային կապը սկսվել է Քենիայից։ Այնտեղ էլ՝ Քենիայում, 1932 թվականին Եվան մասնակցել է տարբեր գիտարշավների։ Իսկ հաջորդ տարի նրանք Բլիքսենի հետ ուղևորվել են Եթովպիա, որտեղ Դիքսոնը՝ որպես շվեդական թերթի (The Weekly Journal) ռազմական թղթակից, գրել է եթովպական ճգնաժամի մասին։ Եթովպիայից նրանք վերադարձել են Քենիա՝ ջորիների վրա նստած անցնելով 2000 կիլոմետր։

1936 թվականին նրանք ամուսնացել են։ Եվան և Բլիքսենը իրենց մեղրամիսն անց կացրին զբոսանավում՝ լողալով Կուբայի մոտակայքում և Բահամյան կղզիներում՝ Էռնեստ Հեմինգուեյի և Մարթա Ջելհորնի ընկերակցությամբ[6]։

1937 թվականի հունիսի 3-ին Դիքսոնը ուղևորվել է ճանապարհորդության Ստոկհոլմից դեպի Պեկին՝ նպատակադրվելով իրականցանել իր վաղեմի երազանքը և դառնալ առաջին մարդը, որը միայնակ կարողացել է մեքենայով հաղթահարել մետաքսի ճանապարհը։ Նա միայնակ շրջանցել է Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Թուրքիան, Սիրիան և Իրանը։ Երբ Եվան հասավ Աֆղանստան, նրան խորհուրդ տվեցին անցնել Հնդկաստանով, որովհետև նրա նախընտրած ճանապարհը կնոջ համար համարվում էր շատ վտանգավոր։ Հասնելով մինչև Կալկաթա (քաղաք Հնդկաստանում, Գանգեսի դելտայում)՝ Եվան անսպասելի հիվանդացավ։ Հիվանդանոցում նրան բուժում էին մկնդեղով, որից նրա վիճակը ավելի վատացավ։ Կալկաթայում նրա դրամական միջոցները սպառվում էին։ Իսկ երբ Դիքսոնը լսեց Ճապոնա-չինական պատերազմի մասին լուրը, հասկացավ, որ իրեն չի հաջողվի հասնել նպատակակետին։ Անտեսելով հիվանդությունը՝ նա վճռեց նորից վերադառնալ Եվրոպա։ Նրան հաջողվեց հասնել մինչև Բաղդադ (այդ ժամանակ նրա ճանապարհորդության տևողությունը արդեն 9 ամիս էր), որի ճանապարհներին նա կորցրեց ղեկի վերահսկողությունը և վթարի ենթարկվեց։ Հենց այդ վայրում էլ Եվա Դիքսոնը մահացավ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 Husby-Ärlinghundra kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/SSA/1518/C I/8 (1895-1924), bildid: 00057768_00044 — P. 39.
  2. 2,0 2,1 Շվեդիայի մահվան գիրքը
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Շվեդիայի բնակչության 1910 թվականի մարդահամար (շվեդերեն)Riksarkivet.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Oscars kyrkoarkiv, Död- och begravningsböcker, SE/SSA/6025/F I/6 (1935-1940), bildid: 00030174_00122 — P. 119.
  5. http://www.svenskagravar.se/gravsatt/45611991Svenskagravar.se.
  6. «Startsida». Popularhistoria.se (շվեդերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 20-ին.

Գրականություն խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եվա Դիքսոն» հոդվածին։