Մեղրամիս, ամուսնությունից հետո առաջին ամիսը[1]։ 19-րդ դարից Ռուսաստանում ազնվակիրթ հասարակության մեջ ավանդույթ դարձավ հարսանիքից հետո ճանապարհորդության գնալը, որի ժամանակ նորապսակները նշում էին իրենց նշանադրությունը[2]։ Փոխաբերական իմաստով որևէ համատեղ ձեռնարկության, գործի սկզբնական շրջանը, երբ ոչինչ հոգս չի առաջացնում[3]։

Դանթե Գաբրիել Ռոսսետտի «Ռենե արքայի մեղրամիսը»

Ստուգաբանություն խմբագրել

«Մեղրամիս» բառը կապված է հարսանիքի ժամանակ պատրաստվող թույլ ալկոհոլային մեղրահյութի ծիսակատարության հետ, որը երիտասարդները խմում էին հարսանեկան խնջույքի ժամանակ և հարսանիքից հետո 30 օրերի ընթացքում[4]։ Ուրիշ այլ ավելի թունդ խմիչքներ խմելն արգելվում էր[5]։ Մեղրը երիտասարդներին տրվում էր հարսանիքի օրը, դա 5-10կգ-անոց փոքրիկ տակառիկ էր, որը պետք է դատարկեին մեկ ամսվա ընթացքում[6]։ Ըստ հին տեխնոլոգիաների մեղրահյութը պատրաստվում էր ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում։ Ստացված խմիչքը առույգություն, ուրախություն և հաշտություն էր տալիս [7]։

Թևավոր արտահայտություններ խմբագրել

  • Անժամանակ եկած հյուրը թաթարից վատն է, իսկ մեղրամսին եկած հյուրը սատանայից էլ վատն է: (Ա. Չեխով «Դրամա որսորդության ժամանակ»)
  • Եթե ամուսնության առաջին ամիսը մեղրամիս է, ապա երկրորդ ամիսը օշինդրի ամիս է: (Պարսկական ասացվածք)

Ֆրանսիացի գրող և փիլիսոփա Վոլտերի «Զադիգ կամ ճակատագիր» վեպում ասվում է. «Զադիգը զգաց, որ ամուսնության առաջին ամիսը, ինչպես այն գրված է Զենդի գրքում, մեղրամիս է հանդիսանում, իսկ երկրորդը` օշինդրի ամիս»։ Հեղինակը ի նկատի ունի այն հիասթափությունն ու ցավը, որին բախվում են նորապսակները համատեղ կյանքի առաջին օրերից հետո։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  1. Венчание // Беловинский Л. В. Энциклопедический словарь российской жизни и истории. — М.: ОЛМА-ПРЕСС, 2003. — С. 93. — ISBN 5-224-04008-6.
  2. Ковалёв В. М., Могильный Н. П. Мед // Русская кухня: традиции и обычаи. — М.: Советская Россия, 1990. — С. 254. — 229–230 с. — ISBN 5-268-00916-8
  3. Шейпак А. А. Медовуха // История науки и техники, ч. 1. — М.: МГИУ, 2009. — С. 224. — 110–111 с. — ISBN 978-5-276-00970-4