Ենի-Կալե (նաև՝ Ենիկալե, ուկրաիներեն՝ Єні-Кале; ռուս.՝ Еникале; թուրքերեն՝ Yenikale; Ղրիմի թաթարերեն՝ Yeñi Qale), ամրոց Կերչի նեղուցի ափին, Կերչ քաղաքում։

Ենի-Կալե
Նկարագրություն
Տեսակդղյակի ավերակներ և Ուկրաինայի մշակութային ժառանգության օբյեկտ
Վարչական միավորԿերչ
Երկիր Ուկրաինա և  Ռուսաստան
Կառուցված1699
Քարտեզ
Քարտեզ
 Yeni-Kale Վիքիպահեստում

Ենիկալե անվանումը թուրքերենից թարգմանաբար նշանակում է «նոր ամրոց» (Ենի - նոր, Կալե - ամրոց)[1]։ Հնում Ենի-Կալե ամրոցի տեղում գտնվել է, ինչպես կարծում էին որոշ հնագետներ, հունական քաղաք (բնակավայր[2]) Պարթենիոնը(լատին․՝ Parthenion)[1], իսկ դրա դիմաց՝ նեղուցի արևելյան ափին, մեկ այլ փոքր քաղաք՝ Աքիլլեսը (հին հունարեն՝ Ἀχίλλειον ἐπὶ τοῦ στόματος), Աքիլլեսին նվիրված տաճարով[3]։

Շինարարություն խմբագրել

Հին ժամանակներում «Նոր ամրոցի» տեղում գտնվում էր հունական Պարթենիոն քաղաքը։ Միջնադարում (XIII դարից սկսած) այստեղ եղել է ջենովական գաղութը, որը XV դարի վերջին անցել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ[1]։

Ենի-Կալեն կառուցվել է օսմանյան թուրքերի կողմից 1699-1706 թվականներին Ղրիմի խանությանը պատկանող Կերչի թերակղզում[3]։ Ամրոցը կառուցվել է Գոլոպպոյի ղեկավարությամբ, ով իսլամ ընդունած իտալացի էր։ Շինարարությանը մասնակցել են նաև մի քանի ֆրանսիացի ճարտարագետներ[4]։

Ենի-Կալեն զինված էր հզոր թնդանոթներով և Օսմանյան կայսրության համար կարևոր ռազմավարական նշանակություն ուներ։ Ամրոցը, որ գտնվում էր Կերչի նեղուցի նեղ մասում, խոչընդոտում էր ռուսական նավերի անցումը Ազովի և Սև ծովերի միջև։

Ամրոցն զբաղեցնում էր 25 000 մ2 տարածք։ Այն հատակագծով ունեցել է անկանոն հնգանկյունի ձև և կտրուկ ռելիեֆին պատճառով գտնվում էր մի քանի մակարդակներում։ Անկյուններում կային հինգ կիսաբաստիոններ, որոնք ունակ են եղել դիմակայել երկարատև պաշարմանը և հրետանային հզոր կրակին։ Դրանցից մի քանիսը տեղադրվել են շատ հեռու՝ պատերի պարագծից այն կողմ։ Դրանով զգալիորեն մեծացել է հակառակորդի խոցման տարածքը և հնարավորություն է ստեղծվել պատերին հարող տարածքի եզրային հրետակոծման համար։ Պաշտպանության լրացուցիչ շերտ էր ծառայում բերդը երեք կողմից շրջապատած խրամատը, բացառությամբ առափնյա կողմի։

Ամրոցն ուներ երկու վառոդի պահեստ, զինանոց, ջրամբար, բնակելի շենքեր, բաղնիք և մզկիթ։ Մոտ 800 թուրք և 300 Ղրիմի թաթար զինվորներ կազմել են Ենի-Կալեի կայազորը։ Ենի-Կալեն նաև ծառայել է որպես փաշայի նստավայր։

Ամրոցի թույլ կետը տարածքում խմելու ջրի բացակայությունն էր, ուստի ստորգետնյա ջրատար է տեղադրվել ամրոցից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող աղբյուրից (ժամանակակից Գլազովկա (ուկրաիներեն՝ Глазівка, Ղրիմի թաթարերեն՝ Baqsı) գյուղի տարածք) ջուր մատակարարելու համար։

Օսմանյան ժամանակաշրջան խմբագրել

Օսմանցիների օրոք Ենիկալե ամրոցում գործում էր ստրուկների խոշոր շուկա։ Ռուսական նվաճումից հետո ստրկավաճառությունը անկում է ապրում[5]։

Ռուսական կայսրություն խմբագրել

1771 թվականի ամռանը, 1768-1774 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, ռուսական բանակը ներխուժել է Ղրիմ։ 1771 թվականի հունիսի 21-ին Ենի-Կալեն առանց կռվի վերցվել է գեներալ-մայոր Նիկոլայ Բորզովի երկրորդ բանակի ստորաբաժանումների կողմից[6]։ Թուրքական կայազորը, իր ղեկավար Աբազա Մուհամմադ փաշայի հետ միասին, չնայած Օսմանյան կայսրությունից օգնական զորքը նախապես ժամանմանը, թողել է ամրոցը, իսկ ինքը՝ հրամանատարը[3] Թեոդոսիայով փախել է Սինոպ։ Սուլթանը նրան մահապատժի է դատապարտել մի շարք ռազմական անհաջողությունների համար։

1774 թվականի Քյուչուկ-Կայնարջիի հաշտության պայմանագրից հետո Կերչը և Ենի-Կալե ամրոցը հանձնվել են Ռուսաստանին։ Ամրոցը մտել է Տավրիկյան նահանգի Կերչ-Ենիկալե քաղաքային շրջանի կազմի մեջ[7]։

1818 թվականի տեղեկագրի համաձայն՝ ամրոցը զինված էր 52 թնդանոթով, 10 ականանետով և 7 հաուբիցով, զորանոցներում տեղավորվում էր անձնակազմի 770 մարդ[1]։

19-րդ դարի սկզբին Ենի-Կալեն կորցրել է իր ռազմական նշանակությունը, իսկ 1835 թվականին նրա տարածքում տեղակայվել են զինվորական հոսպիտալի շենքերը, որոնք գոյատևել են մինչև 1880 թվականը։ Ենի-Կալեի զինվորական հոսպիտալի վերացումից հետո այն վերջնականապես լքվել է։

Այժմյան վիճակ խմբագրել

Մեր օրերում Ենի-Կալեն Կերչի և Ղրիմի տեսարժան վայրերից մեկն է։ Ամրոցին շնորհվել է պետության կողմից պահպանվող ճարտարապետական հուշարձանի կարգավիճակ։

Չնայած այն հանգամանքին, որ 20-րդ դարի երկրորդ կեսին Ենիկալոում իրականացվել են մի շարք վերականգնողական աշխատանքներ, գրեթե ամբողջ բերդը ավերակների մեջ է։ Առավել լավ են պահպանվել դարպասները, պարսպապատերի բեկորները և ափամերձ կողմի կիսաբաստիոնը։

Անմիջապես ամրոցի տարածքով անցնում է մեկ երկաթուղային ճյուղ, որ Կերչը կապում է Կերչի լաստանավային անցման հետ։ Գնացքների շարժման ժամանակ առաջացող թրթռումը հուշարձանի աստիճանական ոչնչացման սպառնալիք է ստեղծում։ Ղրիմի կամրջի կառուցման ներդրումը, դրա վրա երկաթուղային հոսքի տեղափոխումը և ամրոցով անցնող ճյուղի փակումը կպահպանեն պատմական օբյեկտը։

Այսօր զբոսաշրջիկները հաճախ են այցելում Ենի-Կալեի ավերակներ։ Կերչի հարևան շրջանը կոչվում է նաև Ենի-Կալե։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 «ВЭ/ВТ/Еникале — Виkisource.org» (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  2. Еникале // Малый энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 4 т. — СПб., 1907—1909.
  3. 3,0 3,1 3,2 «Еникале». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. "Крепость Еникале", Тематический сайт Крым(չաշխատող հղում)
  5. «Торговля невольницами на черноморском побережье Северо-Западного Кавказа». Российский Кавказ (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  6. "Крепость Ени-Кале", www.kerch.com.ua
  7. «Крепость Еникале». www.someplaces.spb.ru. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 10-ին.
  8. Елагин С. И., «История русского флота. Период азовский». — СПб., 1864

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ենի-Կալե» հոդվածին։