Եղնիկը (անգլ.՝ The Yearling), 1946 թվականին նկարահանված ամերիկյան մանկական ֆիլմ։ Մարջորի Ռոուլինգսի համանուն վեպի էկրանավորումը, երկու «Օսկարի» և մեկ «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր։

Եղնիկը
անգլ.՝ The Yearling
ԵրկիրԱՄՆ
Ժանրմանկական ֆիլմ, դրամա, ընտանեկան ֆիլմ և վեպի էկրանավորում
ՀիմքԵղնիկը (վիպակ)
Թվական1946
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔլերենս Բրաուն[1][2][3]
ՊրոդյուսերՍիդնի Ֆրանկլին
Սցենարի հեղինակՄարջորի Քինան Ռոլինգս
ԴերակատարներԳրեգորի Փեք[4][2][3], Ջեյն Ուայման[4][3], Քլոդ Ջարման կրտսեր, Հենրի Տրևերս[4], Մարգարեթ Ուիչերլի[4], Ֆորեսթ Թաքեր[4], Չիլ Ուիլս[4][3], Արթուր Հոլ[4], Քլեմ Բևանս[4] և Հաուսլի Սթիվենսոն
ՕպերատորՉարլզ Ռոշեր, Արթուր Է. Արլինգ և Լեոնարդ Սմիթ
ԵրաժշտությունՀերբերտ Սթոթհարթ
ՄոնտաժՀարոլդ Ֆ. Քրես
Պատմվածքի վայրՖլորիդա
Նկարահանման վայրՖլորիդա
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն128 րոպե
 The Yearling (film) Վիքիպահեստում

Սյուժե խմբագրել

1878 թվական։ 13 տարի առաջ ավարտվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը և Ֆլորիդայի բերրի հողերի յուրացման համար շարժվում են առաջամարտիկները։ Նրանցից մեկն այդ պատերազմի վետերան Փենի Բաքսթերն է, որը իր հետ տանում է կնոջը՝ Օրիին և 11-ամյա որդուն՝ Ջոդիին։ Նրանք հիմնավորվում են Ջորջ լճի (Lake George) ափին։

Ջոդին ընտանիքի չորս երեխաներից միակ փրկվածն էր․ մնացածները զոհ էին գնացել պատերազմին, այդ պատճառով մայրը չափազանց ակնածանքով է վերաբերվում նրան, և տղային հաճախ թվում է՝ իրեն չի սիրում։ Հետաքրքրասեր Ջոդին օրերով կորչում է անտառում և միշտ խնդրում է ծնողներին ինչ-որ մեկին տուն տանել՝ թեկուզ ջրարջ, արջուկ կամ հովազ։ Բնականաբար նա մերժում է ստանում։

Մի անգամ Փենիին խայթում է բոժոժավոր օձը։ Որպեսզի թուլացնի թույնի ազդեցությունը, նա սպանում է եղնիկին, որի լյարդը պետք է դներ վերքին։ Փոքրիկ եղնիկը որբ է մնում, և ծնողները թույլ են տալիս նրան վերցնել տուն, բայց միայն մինչև կենդանու մեծանալը։ Տղան եղնիկին անվանում է Ֆլագ (անգլ.՝ Flag), և շուտով նրանք դառնում են մտերիմ ընկերներ։

Անցնում են տարիներ, Ֆլագը մեծանում է և հոգս դառնում ֆերմայի համար․ ուտում և տրորում է բերքը, կոտրում ցանկապատները։ Փենին պահանջում է, որ Ջոդին եղնիկին տանի անտառ և սպանի, բայց տղան ազատ է արձակում Ֆլագին։ Շուտով եղնիկը վերադառնում է տուն, Օրին կրակում և վիրավորում է նրան։ Որպեսզի կենդանին չտանջվի, Ջոդին հոր հրամանով ընդհատում է ընկերոջ կյանքը։ Ուժեղ հուզական ցնցումից տղան փախչում է տնից, նրան գտնում են միայն երեք օր անց։ Երբ մայրը տեսնում է վերադարձած որդուն, ցույց է տալիս իր՝ մինչ այժմ խնամքով թաքցրած սիրո և քնքշանքի զգացմունքները։

Տղան 3 օրվա ընթացքում հասկանում է՝ որքան սարսափելի է քաղցը և վերադառնալով իմանում է՝ որքան են սիրում իրեն հայրն ու մայրը։ Նա կտրուկ մեծանում է և ընտանիքում հաստատվում է խաղաղություն։

Դերերում խմբագրել

  • Քլոդ Ջարման — Ջոդի Բակսթեր (առաջին անգամ էկրանին)
  • Գրեգորի Փեք — Էզրա «Փենի» Բակսթեր, Ջոդիի հայրը
  • Ջեյն Ուայման — Օրի Բակսթեր, Ջոդիի մայրը
  • Չիլ Ուիլս — Բաք Ֆորեսթեր, Ջոդիի հարևանը
  • Քլեմ Բևանս — Բաքի հայրը
  • Մարգարետ Վիչերլի — Բաքի մայրը
  • Հենրի Թրևերս (Henry Travers) —պարոն Բոյլզ
  • Ֆորեսթ Թակեր (Forrest Tucker) — Լեմ Ֆորեսթեր

Տիտրերում նշված չեն խմբագրել

  • Արթուր Հոլ (Arthur Hohl) — Արկ Ֆորեսթեր
  • Վիկտոր Քիլիան (Victor Kilian) — կապիտան
  • Ջուն Լոկհարթ — Թվինք Ուզերբի
  • Ռոբերտ Փորտֆիլդ (Robert Porterfield) — հարևան
  • Դեն Ուայտ (Dan White) — Միլուիլ Ֆորեսթեր
  • Ջեֆ Յորք (Jeff York) — Օլիվեր Հուտո

Մրցանակներ և անվանակարգեր[5] խմբագրել

 
Տասներկուամյա Քլոդ Ջարմանի առաջնաելույթային և շատ հաջողված դերը

Փաստեր խմբագրել

 
«Եղնիկի արահետի» սկիզբը մատնանշող ցուցանակ
  • Նկարահանումներն իրականացվել են Juniper Prairie Wilderness արգելոցային գոտում՝ Ֆլորիդա նահանգի Օկալա Ազգային անտառում (англ.): Ժապավենի դուրս գալուց հետո այնտեղ հայտնվել է «Եղնիկի արահետները» (անգլ.՝ The Yearling Trail), որով քայլելով կարելի է տեսնել այն վայրերը, որտեղ տեղի են ունեցել պատմության և պատկերների գործողությունները[6]։
  • 1941 թվականին փորձեր են արվել այս ֆիլմը ևս մեկ անգամ բոլորովին այլ նկարահանող խմբով նկարահանելու, բայց առաջացել են տարատեսակ խնդիրներ. գլխավոր հերոս–տղան շատ արագ է մեծացել, նրա մոտ նկատվել է նախկինում աննկատ շեշտադրություն, մեծ քանակությամբ մոծակներ բնապատկերների նկարահանումների ժամանակ, ռեժիսորի և պրոդյուսերի մշտական հակասություններ, իսկ ձախողված պատկերի վրա աշխատանքն ավարտվել է ԱՄՆ-ի՝ Երկրորդ աշխարհամարտի մեջ մտնելով։ 7 ամսվա աշխատանքի ընթացքում ծախսվել է կես միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, շատ բնական նկարահանումներ, առանց մարդկանց, հինգ տարի անց օգտագործվել են ֆիլմի ստեղծման մեջ[7]։
  • Նկարահանումների 10 ամիսների ընթացքում օգտագործվել է 32 վարժեցված կենդանի, այդ թվում՝ 5 եղջերու, քանի որ նրանք շատ արագ են մեծանում։ «Առաջին» եղնիկը, որին ընտրում է Ջոդին ֆիլմի սկզբում, 3 օրական էր և փրկվել էր անտառային հրդեհից։ Ֆիլմում նկարահանվել են նաև 126 եղջերու, 9 գորշ արջ, 37 շուն, 71 վայրի թռչուն (այդ թվում՝ 17 ճուռակ և 1 բու), 83 ճուտ, 36 խոզ, 8 բոժոժավոր օձ, 18 սկյուռ, 4 ձի և 17 ջրարջ[7]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եղնիկը» հոդվածին։