Հենրի Տրևերս

դերասան

Հենրի Տրևերս (անգլ.՝ HenryTravers, մարտի 5, 1874(1874-03-05)[1], Բերվիք ափոն Թուիդ, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հոկտեմբերի 18, 1965(1965-10-18)[1], Հոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), անգլիացի ծագումով ամերիկացի դերասան։

Հենրի Տրևերս
անգլ.՝ Henry Travers
Դիմանկար
Ծնվել էմարտի 5, 1874(1874-03-05)[1]
ԾննդավայրԲերվիք ափոն Թուիդ, Նորթամբերլենդ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհոկտեմբերի 18, 1965(1965-10-18)[1] (91 տարեկան)
Մահվան վայրՀոլիվուդ, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԳերեզմանՖորեսթ Լոուն հուշայգի
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունկինոդերասան և թատրոնի դերասան
Henry Travers Վիքիպահեստում
Ջեյմս Ստյուարտի հետ հրեշտակ Կլարենսի դերում,
կադր «Այս հրաշալի կյանքը» ֆիլմից

Ծնվել է Անգլիայում, տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ նկարահանվել է Հոլիվուդյան մոտ 50 ֆիլմերում, սկսած 1933 թվականից։ Ամենանշանավոր աշխատանքներից մեկը Կլարենս հրեշտակի դերն էր ռեժիսոր Ֆրենկ Կապրայի «Այս հրաշալի կյանքը» ֆիլմում[2]։ Օսկարի է ներկայացվել որպես երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Ուիլյամ Ուայլերի «Միսսիս Մինիվեր» ֆիլմում խաղացած դերի համար[3]։

ԾանոթագրություններԽմբագրել