Մարջորի Քինան Ռոլինգս (անգլ.՝ Marjorie Kinnan Rawlings, օգոստոսի 8, 1896(1896-08-08)[1][2][3][…], Վաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ - դեկտեմբերի 14, 1953(1953-12-14)[1][2][3][…], Սենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ)[6], 20-րդ դարի ամերիկացի գրող, Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր։ Կյանքի մեծ մասն անց է կացրել Ֆլորիդայի նահանգի գյուղերից մեկում և իր ստեղծագործություններում մեծ տեղ է հատկացրել Ֆլորիդայի բնության, գյուղական կյանքի ու գյուղի մարդկանց նկարագրմանը։ Ռոլինգսի լավագույն երկը համարվում է «Հասակակիցներ» (The Yearling) վեպը, որի համար նա 1939 թվականին Պուլիտցերյան մրցանակի է արժանացել «Գեղարվեստական արձակ» անվանակարգում[7]։ Ավելի ուշ՝ 1946 թվականին այդ վեպի հիման վրա նկարահանվել է նույնանուն կինոնկար։ «Հասակակիցները» մինչև օրս էլ ընդգրկվում է պատանի ընթերցողներին առաջարկվող գրքերի ցանկում։

Մարջորի Քինան Ռոլինգս
անգլ.՝ Marjorie Kinnan Rawlings
Ծնվել էօգոստոսի 8, 1896(1896-08-08)[1][2][3][…]
ԾննդավայրՎաշինգտոն, Կոլումբիայի շրջան, ԱՄՆ
Վախճանվել էդեկտեմբերի 14, 1953(1953-12-14)[1][2][3][…] (57 տարեկան)
Վախճանի վայրՍենտ Օգաստին, Ֆլորիդա, ԱՄՆ
ԳերեզմանAntioch Cemetery[4]
Մասնագիտությունգրող, վիպասան, սցենարիստ, մանկագիր և համալսարանի դասախոս
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[2]
ԿրթությունՎիսկոնսինի համալսարան Մեդիսոնում[5]
Ժանրերարձակ
Ուշագրավ աշխատանքներԵղնիկը (վիպակ)
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՖլորիդայի համալսարան
Պարգևներ
 Marjorie Kinnan Rawlings Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Մարջորի Քինանը ծնվել է 1896 թվականին, ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, Միացյալ Նահանգների արտոնագրերի ու ապրանքանիշերի գրասենյակի հավատարմատար Արթուր Ֆրենկ Քինանի (անգլ.՝ Arthur Frank Kinnan) և Իդա Մեյ Թրեֆաջեն Քինանի (անգլ.՝ Ida May Traphagen Kinnan) ընտանիքում[8]։ Մարջորին մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Բրուքլենդում։ Վեց տարեկանից հետաքրքրություն է ցուցաբերել գրական ստեղծագործության նկատմամբ, տասնհինգ տարեկանում լույս է ընծայել իր առաջին երկը՝ «Միսս Հեթթիի ռեինկարնացիան» պատմվածքը, որով մասնակցել է թերթերից մեկի հայտարարած մրցանակաբաշխությանը և արժանացել իր առաջին գրական մրցանակին[9]։

Հաճախել է Վիսկոնսինի Մեդիսոն համալսարան, ուսանելու տարիներին անդամակցել է Kappa Alpha Theta ուսանողական միությանը[10], 1918 թվականին ավարտել է բուհը՝ ստանալով անգլերենի մասնագետի որակավորում, աշխատանքի անցել դպրոցական ամսագրի խմբագրությունում։ Այստեղ էլ ծանոթացել է Չարլզ Ռոուլինգսի հետ և 1919 թվականին ամուսնացել նրա հետ՝ ընդունելով ամուսնու ազգանունը։ Մի կարճ ժամանակամիջոց Նյու Յորքում՝ Երիտասրդ կանանց քրիստոնեական ընկերակցության ամսագրի խմբագրությունում աշխատելուց հետո[6] Մարջորին ամուսնու հետ տեղափոխվել է Քենթուքի։ Աշխատակցել է Louisville Courier-Journal, Rochester Journal ամսագրերին[8][11]։

1928 թվականին Մարջորիի ժառանգած ոչ մեծ գումարով ամուսնական զույգը 72 ակր (290,000մ²) նարնջի այգի է գնել Ֆլորիդայի նահանգում՝ Քրոս Քրիք կոչվող գյուղակի մերձակայքում, այգեգործությամբ զբաղվելու հետ մեկտեղ շարունակել գրական գործունեությունը։ Ռոլինգսները հպարտանում էին, որ իրենց համագյուղացիների հետ մեկտեղ մասնակցում են տարածաշրջանի վերափոխման աշխատանքներին[12][13]։ Մարջորին մտերմացել է համագյուղացիների հետ, հաճախակի այցելել նրանց, խորությամբ ուսումնասիրել հատկապես Լոնգ ընտանիքի կյանքն ու կենցաղը, փոխհարաբերությունները միմյանց ու շրջապատի մարդկանց հետ[14]։ Իր այդ ուսումնասիրությունները հետագայում նա օգտագործել է «Հասակակիցներ» վեպը գրելիս[14][14][15]։

Ռոլինգսների՝ Քրոս Քրիքում գտնվող տունը ներկայումս վերածվել է թանգարանի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://web.archive.org/web/20170323040725/http://jeugdliteratuur.org/auteurs/marjorie-kinnan-rawlings
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. Find A Grave — 1996.
  5. 5,0 5,1 5,2 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 888.
  6. 6,0 6,1 Marjorie Kinnan Rawlings House and Farm Yard, Women's History Month 2006-A National Register of Historic Places Feature; accessed December 8, 2014.
  7. «1939 Pulitzer Prizes». The Pulitzer Prize. 2019. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  8. 8,0 8,1 Bloom, Harold, ed."American Women Fiction Writers, 1900-1960."Volume 3. Chelsea House, Philadelphia 1998.
  9. Marjorie Kinnan Rawlings Biography | Dictionary of Literary Biography
  10. «Notable Thetas: Marjorie Kinnan Rawlings». Kappa Alpha Theta website. Retrieved on December 30, 2007.
  11. «Marjorie Kinnan Rawlings Biography». Marion County, Florida. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ սեպտեմբերի 30-ին.
  12. Florida State Parks: Welcome to Marjorie Kinnan Rawlings Historic State Park
  13. Bellman, Samuel. Marjorie Kinnan Rawlings. Twayne Publishers, New York: 1974.
  14. 14,0 14,1 14,2 «On Location: The Central Florida Of 'The Yearling'». NPR.org (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 15-ին.
  15. Treasures of South Florida Libraries. University of Florida

Գրականություն խմբագրել

Մարջորի Քինան Ռոլինգս - «Հասակակիցներ» (Երևան, «Սովետական գրող» հրատարակչություն, 1978 թ., թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան)

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մարջորի Քինան Ռոլինգս» հոդվածին։