Լեոնարդ Սմիթ (անգլ.՝ Leonard Smith, ապրիլի 19, 1894(1894-04-19)[1], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - հոկտեմբերի 20, 1947(1947-10-20)[1], Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի կինոօպերատոր։ «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում «Եղնիկը» ֆիլմի համար։

Լեոնարդ Սմիթ
Ծննդյան թիվ՝ապրիլի 19, 1894(1894-04-19)[1]
Ծննդավայր՝Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Վախճանի թիվ՝հոկտեմբերի 20, 1947(1947-10-20)[1] (53 տարեկան)
Վախճանի վայր՝Բևերլի Հիլզ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ԱՄՆ
Մասնագիտություն՝օպերատոր-բեմադրիչ և կինոօպերատոր
Պարգևներ՝
IMDb։ID 0809079

Կենսագրություն խմբագրել

Լեոնարդ Սմիթը ծնվել է 1894 թվականի ապրիլի 19-ին Բրուքլինում (ԱՄՆ)։ Որպես կինոօպերատոր իր նորամուտը կատարել է 1915 թվականի «Աշխարհի մարտական կոչը» ֆիլմի նկարահանումների ժամանակ։ Հայտնի է ռեժիսոր Ֆրեդ Ուիլքոքսի «Լեսին վերադառնում է տուն» և «Լեսիի խիզախությունը» ֆիլմերով, ինչպես նաև ռեժիսոր Քլարենս Բրաունի «Ազգային թավիշ» և «Եղնիկը» ֆիլմերով։ Եղել է Ամերիկյան կինոօպերատորների միության նախագահը 1943 թվականից մինչև 1947 թվականը[2]։

Լեոնարդ Սմիթը մահացել է 1947 թվականի հոկտեմբերի 20-ին Բևերլի Հիլզում (ԱՄՆ)։

Ընտրյալ ֆիլմագրություն խմբագրել

  • 1936 – Դիվական տիկնիկը / The Devil-Doll (ռեժ.՝ Թոդ Բրոունինգ)
  • 1937 – Զտարյունները չեն լալիս / Thoroughbreds Don’t Cry (ռեժ.՝ Ալֆրեդ Գրին)
  • 1938 – Մարիա Անտուանետա / Marie Antoinette (ռեժ.՝ Վ. Ս. Վան Դեյք)
  • 1943 – Լեսին վերադառնում է տուն / Lassie Come Home (ռեժ.՝ Ֆրեդ Մ. Ուիլքոքս)
  • 1944 – Ազգային թավիշ / National Velvet (ռեժ.՝ Քլարենս Բրաուն)
  • 1946 – Լեսիի խիզախությունը / Courage of Lassie (ռեժ.՝ Ֆրեդ Մ. Ուիլքոքս)
  • 1946 – Եղնիկը / The Yearling (ռեժ.՝ Քալերնս Բրաուն)

Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել

  • «Օսկար» մրցանակի դափնեկիր լավագույն օպերատորական աշխատանք անվանակարգում
    • Ներկայացվել է 1942 թվականին Ուիլյամ Սքոլի հետ միասին «Բիլլի Քիդ» ֆիլմի համար[3]
    • Ներկայացվել է 1944 թվականին «Լեսին վերադառնում է տուն» ֆիլմի համար[4]
    • Ներկայացվել է 1946 թվականին «Ազգային թավիշ» ֆիլմի համար[5]
    • Արժանացել է 1947 թվականին Չարլզ Ռոշերի և Արթուր Առլինգի հետ միասին «Եղնիկը» ֆիլմի համար[6]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #14012697X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. «Members - The American Society of Cinematographers» (անգլերեն). theasc.com. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  3. «The 14th Academy Awards | 1942». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  4. «The 16th Academy Awards | 1944». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. «The 18th Academy Awards | 1946». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «The 19th Academy Awards | 1947». Oscars.org | Academy of Motion Picture Arts and Sciences (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեոնարդ Սմիթ» հոդվածին։