Եժի Սեմիգինովսկի-Էլեուտեր

Եժի Սեմիգինովսկի-Էլեուտեր (լեհ.՝ Jerzy Siemiginowski-Eleuter, մոտ 1660[1][2] կամ 1660[3], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա - 1711[3][4][5], Լվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա), բարոկկո դարաշրջանի նշանավոր լեհ նկարիչ և փորագրիչ։ Եղել է թագավոր Յան Սոբեսկու պալատական նկարիչը[7]։ Համարվում է Լեհաստանի դասական բարոկկո ոճի ամենակայացած նկարիչներից մեկը։ Նրա ստեղծագործությունները համատեղում են դասական մոտեցումը բնական տարրերի հետ[8]։

Եժի Սեմիգինովսկի-Էլեուտեր
Ծնվել էմոտ 1660[1][2] կամ 1660[3]
ԾննդավայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Վախճանվել է1711[3][4][5]
Մահվան վայրԼվով, Լվովյան հող, Ռուսական վոեվոդություն, Մալոպոլյան պրովինցիա, Լեհական թագավորության թագ, Ռեչ Պոսպոլիտա
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա
Մասնագիտություննկարիչ, փորագրիչ, դիզայներ և գծանկարիչ
Ոճբարոկկո նկարչություն
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն[6] և գրաֆիկա[6]
Ուշագրավ աշխատանքներԱրմիդան առևանգում է Ռինալդոյին և Մարիա Կազիմիրի դիմանկարը
Պարգևներ
Ոսկե խթանի պարգև
Պաշտոնպալատական նկարիչ
 Jerzy Siemiginowski-Eleuter Վիքիպահեստում

Նկարիչն օգտագործել է նաև Եժի Սիմոնյան, Շիմոնովիչ-Սեմիգինովսկի Եժի Էլեուտեր, Յուրի Շիմոնովիչ Կրտսեր անունները։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Լվովում (Ռեչ Պոսպոլիտա), Լվովի հայտնի նկարիչ, ծագումով հայ Եժի Շիմոնովիչի և Թեոդոսիայի (ծննդյան անունը՝ Կորունկա) ընտանիքում[9][10]։ Թագավոր Յան Սոբեսկու աջակցության շնորհիվ սովորել է Իտալիայում և Ֆրանսիայում։ 1682 թվականին արժանացել է Սուրբ Ղուկասի հռոմեական ակադեմիայի պարգևի և դարձել դրա անդամ։ Վերադառնալով Լեհաստան, մոտ 1684 թվականին նա փոխել է իր ազգանունը Էլեուտեր (Eleuter, հունարեն՝ «ազատ»), իսկ 1701 թվականին փողի դիմաց նրան որդեգրել է Սեմիգինովսկիների շլյախտայական ազնվական ընտանիքը։

Աշխատել է թագավոր Յան III Սոբիեսկու, իսկ հետո թագավոր Օգոստոս II Հզորի համար Ժոլկվայում և թագավորական նստավայրում՝ Վիլանովում, որպես թագավորի պալատական նկարիչ, դեկորատոր և թագավորական ընտանիքի դիմանկարիչ։

Թագավոր Յան III Սոբեսկու կողմից նրան շնորհվել է ազնվականական տիտղոս և բազմիցս պարգևատրվել։ Ընկերացել է 17-րդ դարի վերջի մի շարք վարշավյան վարպետների՝ Տիլման վան Գամերենի, Միքելանջելո Պալլոնիի, Մարտինո Ալտոմոնտեի և ուրիշների հետ։

Մահացել է 1711 թվականին[11]։

Ընտրյալ աշխատանքներ խմբագրել

Հանդիսանում է 17-րդ դարի 2-րդ կեսի դասական բարոկկոյի խոշորագույն և բարձր գնահատված լեհ նկարիչներից մեկը և դիմանկարի ճանաչված վարպետ։ Ժոլկվայում և Վիլանովի թագավորական նստավայրում քանդակազարդ առաստաղի համար նա պատրաստեց չորս այլաբանական մեծանկարներ՝ «Գարուն», «Ամառ», «Աշուն» և «Ձմեռ»։ Նա թագավորական ընտանիքի անդամների բազմաթիվ դիմանկարների, թագավորական զույգի ձիավարության դիմանկարի, այլաբանական և կրոնական թեմաներով նկարների հեղինակ է։ Սեմիգինովսկի-Էլեութերի վրձնին են պատկանում Սուրբ Աննայի (Կրակովի Սուրբ Աննա եկեղեցու համար) և Սուրբ Սեբաստիանի (Վարշավայի Սուրբ Խաչ եկեղեցու համար), ինչպես նաև «Բաքուս», «Արիադնա», «Սուրբ ընտանիք» կտավները, որոնք պահվում են Լվովի պատկերասրահում։ Նկարչի կտավներն այժմ գտնվում են նաև Հռոմի, Կրակովի, Վարշավայի, Վիլնյուսի, Վիլյանուվի և Օլեսկի ամրոցի (Ուկրաինայի Լվովի մարզ) թանգարաններում և եկեղեցիներում։

Պատկերասրահ խմբագրել

Առաստաղի նկարներ խմբագրել

Դիմանկարներ խմբագրել

Մատենագիտություն խմբագրել

  • Fijałkowski, Wojciech (1983), Wilanów. Rezydencja Króla Zwycięzcy (Wilanów. The residence of the Victorious King) (in Polish), Warsaw: Krajowa Agencja Wydawnicza.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. 2,0 2,1 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 NUKAT — 2002.
  5. 5,0 5,1 5,2 MAK (польск.)
  6. 6,0 6,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  7. «Siemiginowski, a painter of Jan III Sobieski». wilanow-palac.art.pl. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Renata Sulewska (2002). «Jerzy Eleuter Siemiginowski (Szymonowicz)». www.culture.pl. Վերցված է 2010 թ․ հունվարի 19-ին.
  9. Deluga, Waldemar (2011). «Armenian Art in Warsaw (18th and 19th Centuries)». Annales Universitas Apulensis. Series Historica. Universitatea. 15 (2): 50. ISSN 1453-9314.
  10. Szulakowska, Urszula (2018). Renaissance and Baroque Art and Culture in the Eastern Polish-Lithuanian Commonwealth (1506-1696). Cambridge Scholars Publishing. էջ 90. ISBN 978-1527511354.
  11. По другим данным умер в Варшаве между 28 февраля 1708 г. и 13 марта 1711.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եժի Սեմիգինովսկի-Էլեուտեր» հոդվածին։