Դրախտաձոր (գյուղ, Քաշաթաղի շրջան)

(Վերահղված է Դրախտաձոր (գյուղ)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտաձոր (այլ կիրառումներ)

Դրախտաձոր, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[1]։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Բերձոր շրջկետնտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 98 կմ հեռավորության վրա։

Գյուղ
Դրախտաձոր
Դրախտաձոր գյուղի համայնապատկերը, 2014թ․
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Քաշաթաղ
Համայնք Դրախտաձոր
Մակերես3367,3 կմ²
ԲԾՄ6207 ֆուտ
Բնակչություն62 մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական Եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Դրախտաձոր (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Դրախտաձոր (գյուղ, Քաշաթաղի շրջան) (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Անի գյուղի հետ միասին կազմում է Դրախտաձոր համայնքը[1]։

Աշխարհագրություն խմբագրել

Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում` նախկինում՝ Արցախի Բերձոր գավառում։ Բնակավայրը գտնվում է Հակարի գետի Հոչանց և Շալուա վտակների հատման միջանկյալ գետահովտում և փոված Հոչանցի սարալանջին[2]։

Համայնքը բարձր լեռնային է, ունի 3367,3 հա տարածք, որից 477,8 հա գյուղատնտեսական նշանակություն, 2756,4 հա անտառային հողեր։ Դրախտաձոր համայնքի սահմանային գոտով հոսում է Հոչանց գետի վտակը։

Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բնական փոքրիկ աղբյուր-առվակներ։

Պատմություն խմբագրել

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին այստեղ հաստատված թրքախոս քրդերը բնակավայրին տվեցին Ղոշասու անունը, թարգմանաբար` երկու գետ։

Միջնադարում բնակավայրի գոյության մասին սկզբնաղբյուրներ չեն պահպանվել[2]։

Գյուղից ոչ շատ մեծ հեռավորության վրա Հոչանց գետի աջ ափից 20 մ բարձրության բլրալանջին է գտնվում 9–րդ դարում կառուցված Կատոսավանքը։ Նույն Դրախտաձորից 6 կմ հարավ–արևելք՝ Նորաբերդ հանդամասում` Հոչանցի ձորալանջին, պահպանվում են հնամենի անանուն բերդի ավերակները[2]։

Վերոհիշյալ կառույցները վկայում են, որ խոր հնադարից Հոչանցի գետահովիտներում հայկական բնակավայրեր են եղել, որոնք քրդերի ներթափանցումներից հետո ոչնչացվել են։

Մեկ դար անց պատմական արդարությունը վերականգնվեց։ 1993 թվականին Արցախի Հանրապտության պաշտպանության բանակը ազատագրեց Հոչանցի առափնյա շրջանները[2]։

1996 թվականի նոյեմբերի 7–ին Հայաստանի Հանրապետության բնակավայրերից մի քանի ընտանիքներ հաստատվեցին Դրախտաձորում։

Դրախտաձորի բանկիչների մի մասը մասնակցել է ինչպես Արցախյան ազատագրական, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան պատերազմներին[2]։

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[3]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականին Դրախտաձոր համայնքի բնակչության թվաքանակը կազմում էր 62 մարդ, կար 16 տնտեսություն։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 26 20 36

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 15 աշակերտներ[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջ 638.
  3. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը». Ազատություն Ռադիոկայան. 2020 թ․ դեկտեմբերի 10.
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 345.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)