Դրախտաձոր (համայնք, Քաշաթաղի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դրախտաձոր (այլ կիրառումներ)

Դրախտաձոր, համայնք Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2][3]։ Ներկայում համայնքի ամբողջ տարածքը գտնվում է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[4][5][6][7] և Արցախի Հանրապետության կողմից համարվում է օկուպացված[1]։

Դրախտաձոր համայնք
Դրախտաձոր գյուղի համայնապատկերը, 2014թ․
ԵրկիրԱրցախի Հանրապետություն Արցախի Հանրապետություն
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էՔաշաթաղի շրջան
Ներառում էԴրախտաձոր գյուղ,
Անի գյուղ,
ՎարչկենտրոնԴրախտաձոր գյուղ
Հիմնական լեզուՀայերեն
Բնակչություն (2015)62
Տարածք3367,3 հա
Ժամային գոտի+4
Արցախի Հանրապետության քարտեզը, որտեղ մուգ շագանակագույնով պատկերված են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո գտնվող տարածքները, իսկ մարմնագույնով՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող տարածքները 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ[1]

Աշխարհագրություն խմբագրել

Համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության աևմտյան մասում։ Ունի բարձրլեռնային տեղանք։ Համայնքի տարածքն 3176,7 հա է, որից 2756,4 հա-ն անտառային հողեր են։ Համայնքի սահմաններով է հոսում Հոչանց գետի վտակը[2]։

Բերձոր շրջկենտրոնից հեռու է 48 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 98 կմ[2]։

Վարչատարածքային բաժանում և համայնքային կյանք խմբագրել

Համաձայն Արցախի Հանրապետության վարչատարածքային բաժանման՝ Դրախտաձոր համայնքն իր մեջ ներառում է Դրախտաձոր և Անի գյուղերը[2]։

Համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց[2]։

Համայնքն ապահովված էր էլեկտրաէներգիայով, հասանելի էին բջջային, ինտերնետ կապի միջոցներն ու ռադիոհեռուստատեսությամբ[2]։

Գործում էր անհատական բնույթի ինքնահոս ջրամատակարարման համակարգ, որը սնվում էր տարբեր բնական աղբյուրներից։ Համայնքի տարածքում առկա են խմելու ջրի բնական փոքրիկ բազմաթիվ աղբյուր-առվակներ[2]։

2015 թվականի դրությամբ համայնքային ճանապարհները բնահողային էին[2]։

Բնակչություն խմբագրել

2015 թվականի դրությամբ Դրախտաձոր գյուղում բնակվել է 62 մարդ, որոնք կազմել են 16 տուն։ Անի գյուղի բնակչության մասին տվյալներ հայտնի չեն[2]։

Կրթություն խմբագրել

Դրախտաձոր համայնքում գործում էր հիմնական դպրոց, որտեղ 2015 թվականի դրությամբ սովորում էր 15 աշակերտ[2]։

Տնտեսություն խմբագրել

Համայնքի բնակչությունը հիմնականում զբաղվել է գյուղատնտեսությամբ՝ հողագործությամբ և անասնապահությամբ։ Համայնքի տարածքի 477,8 հա-ը գյուղատնտեսական նշանակության են[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Հակոբ Ղահրամանյան, Տեղեկատու Արցախի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.։
  3. «Արցախի Հանրապետության բնակավայրերի ցանկը հանրապետության Ազգային ժողովի կայքում (Արցախի Հանրապետության օրենքը երկրի վարչատարածքային բաժանման մասին, 25 մարտի 2005 թ., ք.Ստեփանակերտ, ՀՕ-178, ստորագրված նախագահ Ա․Ղուկասյանի կողմից)։». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 14-ին.
  4. Արցախի Հանրապետության այն բնակավայրերի ցանկը, որոնք գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո /հրապարակված Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից/, (արխիվացված 05․03․2021թ․
  5. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։
  6. «Հրապարակվել է Արցախի՝ Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը», (արխիվացված
  7. «Ադրբեջանի վերահսկողության տակ անցած՝ Արցախի համայնքների և բնակավայրերի ցանկը»։