Դոդոլ, քաղցրավենիք, որը նման է իրիս կոնֆետներին։ Հայտնի է Հարավարևելյան և Հարավային Ասիայում, հատկապես Ինդոնեզիայում, Մալայզիայում, Սինգապուրում, Բրունեյում, Ֆիլիպիններում, Հարավային Հնդկաստանում, Թայլանդում, Շրի Լանկայում, Մյանմայում, որտեղ դոդոլին անվանում են «mont kalama»։ Կոնֆետը պատրաստում են կոկոսի կաթից, արմավենու չզտված շաքարավազից, բրնձի ալյուրից։ Դոդոլը քաղցր է, ծորուն և կպչուն։ Ավանդական շականակագույն դոդոլից զատ հայտնի է նաև գունավորած և բուրավետ տեսակները, օրինակ մանգոյի հյութով[3] կամ պանդանի տերևների բնահյութով (Pandanus amaryllifolius)[4]:

Դոդոլ
ԵնթատեսակՀրուշակեղեն
Առաջացման երկիր Ինդոնեզիա[1]
Հիմնականglutinous rice?[2], շագանակագույն շաքար[2], Կոկոսի կաթ[2], շաքար[2], սեղանի աղ[2] և P. amaryllifolius?[2]
 Dodol Վիքիպահեստում

Տարածաշրջանային առանձնահատկություններ

խմբագրել

Այն վայրերում, որտեղ մուսուլմանները կազմում են մեծամասնություն, օրինակ՝ Ինդոնեզիայում կամ Մալայզիայում, դոդոլը երեխաներին տալիս են Ուրազա Բայրամի կամ Կուրբան Բայրամի տոներին[4][5]։

Մի շարք երկրներում դոդոլը համեմում են դուրիանով, այդպիսի համը անվանում են lempuk, այդ կոնֆետները սովորաբար ունենում են դեղին գույն։ Այն հայտնի է Թայլանդում, Կելանտանում, Տրենգանուում, Մեդանում և Սումատրայի այլ քաղաքներում[3]։

Հնդկաստանի արևմտյան ափում, այսպես կոչված պորտուգալական Հնդկաստանում, հատկապես Գոա նահանգում, դոդոլն ուտում են Սուրբ ծննդյան տոներին[3]։

Բալիում դոդոլը վաճառում են եգիպտացորենի չոր տերևով փաթեթավորած[3]։

Շրի Լանկայում պատրաստի զանգվածին՝ մինչ դրա հովանալը, ավելացնում են կեյշու և հիլ։ Զանգվածը թողնում են սառչելու այն թավայի մեջ, որտեղ այն պատրաստվել է, հետո թավան թեք են դնում, որպեսզի կոկոսի ավելորդ յուղը դուրս գա։ Այդ տարբերակն անվանում են կալու-դոդոլ[6]։

Պատրաստման եղաակ

խմբագրել

Դոդոլի հիմնական բաղադրիչներն են՝ կոկոսի կաթ, գլյուտինային բրնձի ալյուր, սովորական բրնձի ալյուր, արմավենու շաքարավազ։ Գլյուտինային բրնձի ավանդական ալյուրն ու սովորականը վերցնում են 6։ 1 հարաբերակցությամբ[4]։ Պատրաստման ընթացքը հեշտ է, բայց ժամանակատար. պահանջվում է գրեթե 6 ժամ։

2 կգ ալյուրային խառնուրդին անհրաժեշտ է մոտ 2 լիտր կոկոսի կաթ և 1․5 լիտր շաքարային օշարակ՝ պատրաստված արմավենու շաքարից։ Ալյուրը և շաքարային օշարակը խառնում են և մարմանդ կրակի վրա, անընդհատ հարելով եփում մինչև բաղադրիչները դառնան համասեռ և ծավալով կրկնակի մեծանա։ Այնուհետև զանգվածին ավելացնում են կոկոսի կաթը։ Ամբողջ խառնուրդը շարունակում է եփվել դանդաղ կրակի վրա՝ մինչև մուգ շականակագույն երանգ ստանալը։ Զանգվածը դառնում է շատ ծորուն, ծանր, փայլուն և թավայի պատերից հեշտ պոկվող և մատներին չկպչող[7]։ Այնուհետ զանգվածին ավելացնում են տարբեր լցոններ (ընկուզեղեն, համեմունքներ և այլն) և թողնում են հանգստանա։ Հանգստանալուց հետո զանգվածը դառնում է գելանման. հենց այդ ժամանակ էլ այն կտրատում են[4]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://www.plukme.com/post/1535958171-dodol-menjadi-makanan-khas-indonesia
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.rumahmesin.com/cara-membuat-dodol/
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Dodol: Sticky treat for Hari Raya - News | The Star Online». www.thestar.com.my. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Cesar Vega, Job Ubbink, Erik van der Linden The Kitchen as Laboratory: Reflections on the Science of Food and Cooking. — Columbia University Press, 2012-02-07. — 337 с. — ISBN 9780231526920
  5. Bhuwon Sthapit, Hugo A. H. Lamers, V. Ramanatha Rao, Arwen Bailey Tropical Fruit Tree Diversity: Good practices for in situ and on-farm conservation. — Routledge, 2016-05-12. — С. 246. — 432 с. — ISBN 9781317636212
  6. Bruce Kraig, Colleen Taylor Sen Street Food Around the World: An Encyclopedia of Food and Culture. — ABC-CLIO, 2013-09-09. — С. 330. — 537 с. — ISBN 9781598849554
  7. «What Is Dodol? (with pictures)». wiseGEEK. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել