Դմիտրի Տորբինսկի
Դմիտրի Եվգենևիչ Տորբինսկի (ապրիլի 28, 1984, Նորիլսկ, Կրասնոյարսկի երկրամաս, ՌՍՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, «Կրասնոդարի» կիսապաշտպան։ 2006 և 2007 թվականներին եղել է Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր, իսկ 2008 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Դմիտրի Եվգենևիչ Տորբինսկի | ||
Ազգությունը | Ռուս | ||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 28, 1984 (40 տարեկան) | ||
Ծննդավայր |
Նորիլսկ, ՌՍՖՍՀ ԽՍՀՄ | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 60 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Կրասնոդար | ||
Համար | 4 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2002-2007 2005 2008-2013 2013-2014 2014-2015 2015- ն. ժ. |
Սպարտակ (Մոսկվա) Սպարտակ (Չելյաբինսկ) Լոկոմոտիվ (Մոսկվա) Ռուբին Ռոստով Կրասնոդար |
43 (3) 24 (4) 103 (8) 19 (1) 27 (2) 8 (0) | |
Ազգային հավաքական | |||
2005 2007-2015 |
Ռուսաստան (մինչև 21) Ռուսաստան |
7 (1) 28 (2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Տորբինսկին Մոսկվայի «Սպարտակի» սան է։ «Կարմրասպիտակավունների» կազմում իր հաջող խաղի շնորհիվ գրավել է մարզիչ Գուս Հիդինկի ուշադրությունը, ով նրան հրավիրվել Ռուսաստանի հավաքական։ 2007 թվականին Դմիտրին հրաժարվել է երկարեցնել պայմանագիրը «Սպարտակի» հետ, քանի որ այդ շրջանում «Սպարտակը» ֆինանսական ճգնաժամում էր։ Տորբինսկիի որոշումը մեծ ռեզոնանս առաջացրեց մամուլում և «Սպարտակի» երկրպագուների շրջանում։ 2008 թվականին նա ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով պայմանագիր կնքեց «Լոկոմոտիվի» հետ։ Հաջորդ հինգ խաղաշրջաններում Տորբինսկին ակումբի կազմում խաղաց 100-ից ավելի խաղ։ 2013-14 մրցաշրջանը կիսապաշտպանը անցկացրել է «Ռուբինում», դրանից հետո Կազանի ակումբը խզեց նրա հետ պայմանագիրը։ 2014 թվականին հուլիսի 20-ին Դմիտրին պայմանագիր կնքեց «Ռոստովի» հետ։
2007 թվականից մինչ 2011 թվականը Դմիտրին կանոնավոր կերպով հրավիրվում էր Ռուսաստանի հավաքական։ Նա անցկացրել է 3 խաղ Ռուսաստանի համար հաջող անցկացված 2008 թվականի Եվրոպայի առաջնությունում, իսկ Հոլանդիայի դեմ խաղի ժամանակ խփել է հաղթական գոլ։ Կիսապաշտպանը հավաքականի կազմում անցկացրել է 28 հանդիպում։
Երիտասարդ տարիներ
խմբագրելԴմիտրի Տորբինսկին ծնվել է 1984 թվականի ապրիլի 28-ին Նորիլսկ քաղաքում։ Ապագա ֆուտբոլիստի ծնողները՝ Տատյանա և Եվգենի Տորբինսկիները, այդտեղ են տեղափոխվել Մոսկվայի մարզից՝ հույս ունենալով գտնել աշխատանք և գումար վաստակել սեփական տուն գնելու համար[1]։ Արդյունքում նրանք աշխատանքի ընդունվեցին քաղաքի խոշորագույն կազմակերպությունում՝ «Նորիլսկի նիկել». Տատյանա Տորբինսկայան աշխատել է որպես ինժեներ, Եվգենի Տորբինսկին՝ որպես շինարար[1]։
Դմիտրին մանկությունից զբաղվել է սպորտով և երաժշտությամբ։ Նա մինի ֆուտբոլով (Նարիլսկում չկային ֆուտբոլով զբաղվելու համար անհրաժեշտ պայմաններ)[1] զբաղվում էր դպրոցում և սպորտային խմբակում[2], իսկ Եվգենին, որը սպորտի սիրահար էր փոքր տարիքից երեխային տանում էր գործարանային թիմի մարզումներին[1]։ Զուգահեռաբար Տորբինսկի կրտսերը լավ էր սովորում երաժշտական դպրոցում։ Ծնողները չէին ցանկանում, որ նա զբաղվի միայն ֆուտբոլով, բայց Դմիտրին նրանց ասեց, որ սպորտը իրեն ավելի հաճելի է[2]։ Եվգենին ավելի վաղ նշել է, որ երբ Դմիտրին 3 տարեկան էր նա ուներ ֆուտբոլային հեռանկար. «Մեզ ունեինք մարզիչ, որը գնդակը ուղարկեց նրա կողմ և ասաց` գնա' գնդակի հետևից։ Մի քանի քայլն էլ բավական էր, որպեսզի մարզիչը որոշի տղաների հետ խաղալու է թե ոչ։ Դիմկան 3 տարի այդպես գնում էր գնդակի հետևից, որը հասկանալի էր դարձնում, որ նա ապագա ֆուտբոլիստ է»[2]։
12 տարեկան հասակում Տորբինսկին գրավեց Մոսկվայի Սպարտակի ղեկավարության ուշադրությունը[1]։ Մոսկվայից նրան կանչում էր հորեղբայր Սերգեյը։ Մարզիչ Եվգենիյ Վորոբյովը նրան առաջին դիտարկումից հետո վերցրեց դպրոց[1]։ Մինի ֆուտբոլի վարպետությունը երևում է իր հասակակիցների դեմ խաղալիս, իսկ եթե որոշ ժամանակ հաճախի մեր դպրոց նույնիսկ այն ֆուտբոլիստը, որը 6 տարեկանից հաճախել է այստեղ նրանից լավ չի խաղա[2]։ Այդպես արդեն 12 տարեկանում Դմիտրին պետք է հեռանար հարազատ քաղաքից։ Նրա հետ միասին Մոսկվա տեղափոխվեցին մայրիկը, հայրիկը և քույրը[2]։
Վորոբև Տորբինսկիի գլխավորությամբ մինի ֆուտբոլիստը դարձավ ֆուտբոլիստ[3]։ «Սպարտակի» դպրոցում Դիմիտրին ձևավորվում է որպես հարձակվող[3]։ Իր ակումբի մարզումներին մասնակցում էր Ալեքսանդր Սամեդովը, որը այդ ժամանակ իր առաջին քայլերն էր անում ֆուտբոլում՝ երեք անգամ հաղթել է Մոսկվայի առաջնությունը, իսկ Տորբինսկին մրցաշրջանում խփել է 10-15 գոլ[3]։
Ակումբային կարիերա
խմբագրել«Սպարտակի» կազմում առաջին տարիները (վարձավճար)
խմբագրել2001 թվականին Տորբինսկին ԿՖԿ-ի առաջնությունում խաղում էր «Սպարտակի» երրորդ կազմում[4]։ Ժամանակ առ ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը խաղադաշտ էր դուրս գալիս, որպեսզի մարզավիճակ ունենա։ Նա 5 խաղ անընդմեջ խաղաց, այն էլ դրանցից 3-ում խաղացել է մեկնարկային րոպեներից։ Մարզումներից մեկի ժամանակ երիտասարդ ֆուտբոլիստը վնասվածք է ստանում՝ վնասում է ծունկը[4]։ Ֆուտբոլիստին վիրահատում են։ Վերականգնվելու համար Տորբինսկիից պահանջվում է կես տարի[4]։
2002 թվականի հոկտեմբերի 5-ին կիսապաշտպանը վերադարձավ խաղադաշտ, դուրս եկավ փոխարինման «Կռիլյա Սովետով» ակումբի դեմ խաղում, իսկ արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 6-ին նորամուտը նշեց «Սպարտակի» հիմնական կազմում։ Դմիտրին խաղի վերջում դեւրս եկավ խաղադաշտ և հասցրեց աչքի ընկնել գոլով[4]։ Վնասվաքների պատճառով «Սպարտակը» պետք է հնարավորություն տար երիտասարդ ֆուտբոլիստներին իրենց դրսևորեն[2]։ Արդեն հոկտեմբերի 22-ին Տորբինսկին իր նորամուտը նշեց Չեմպիոնների Լիգայում, 30 րոպե անցկացնելով «Լիվերպուլի» դեմ տնային խաղում[5]։ Դմիտրին չի եղել ակումբի կազմում, նրան հայտավորել են հենց այդ պահին, օգտագործելով այն կանոնը, որի համաձայն երիտասարդ ֆուտբոլիստները կարող են հայտավորվել[2][2][4]։ Խաղաշրջանի ավարտից հետո նա կրկին 2 անգամ խաղաց երկրի առաջնությունում և 1 անգամ Չեմպիոնների Լիգայում։
Հաջորդ մրցաշրջանում Տորբինսկին պետք է հայտավորվեր «Սպարտակի» հիմնական կազմում[3], սակայն կիսապաշտպանի մուտքը հիմնական կազմ դադարեցվեց։ Փորձնական ամբողջ տարին նա խաղաց ցածր առաջնությունում, միայն խաղաշրջանի վերջում խաղաց ՈՒԵՖԱ-ի գավաթում հիմնական կազմում փորձ ձեռք բերելու համար։ Նա հիմնական կազմում խաղաց մի քանի խաղ առաջնությունում և 2003-04 մրցաշրջանի գավաթում, և մեկ անգամ ՈՒԵՖԱ-ի գավաթում։ Չնայած մեծ ընդմիջմանը, Տորբինսկին «Սպարտակի» երիտասարդների մեջ լավագույնն էր։ Մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը հայտարարեց, որ Դմիտրիին պատրաստվում է հնարավորություն տալ[6], իսկ «Սպորտ-Էքսպրեսս» ամսագրի համաձայն Տորբինսկին մտել է երկրի 30 լավագույն խաղացողների մեջ[7]։
Տորբինսկիի նախապատրաստումը մյուս մրցաշրջանին խանգարվեց առողջական խնդրիների պատճառով։ Սկզբում նա հիվանդության պատճառով բաց թողեց Թուրքիայում անցկացվող հավաքը[8], իսկ արդեն փետրվարին կրկին ունեցել է ծնկի ցավեր[9], բայց այս անգամ մյուս ծնկին։ Ինչպես 2002 թվականին, Դմիտրիին Գերմանիայում վիրահատեցին, և 5 ամիս հետո նոր վերականգնվեց[10]։ Արդյունքում առաջին խաղը մրցաշրջանում նա կարողացել է խաղալ միայն հուլիսին, բայց շուտով նոր վնասվածք ստացավ։ Տորբինսկիի համար 2004 թվականի մրցաշարը ձախողվեց, քանի որ խաղաց միայն[11] Ռուսաստանի գավաթի շրջանակներում անցկացված «Լիպեցկի Մետալուրգի» դեմ խաղում (0:2)։
Վիճակագրությունը
խմբագրելԱկումբային
խմբագրել(վերանայվել է 2015 թվականի հունիսի 7-ին)
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Սուպերգավաթ | Եվրոգավաթ | Արդյունքում | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | Խաղ | Գոլ | ||
Սպարտակ (Մոսկվա) | 2002 | 3 | 0 | 1 | 0 | - | - | 2 | 0 | 6 | 0 |
2003 | 3 | 0 | 2 | 0 | - | - | 1 | 0 | 6 | 0 | |
2004 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | |
Արդյունքում | 6 | 0 | 4 | 0 | - | - | 3 | 0 | 13 | 0 | |
Սպարտակ (Չելյաբինսկ) | 2005 | 24 | 4 | 1 | 0 | - | - | - | - | 25 | 4 |
Արդյունքում | 24 | 4 | 1 | 0 | - | - | - | - | 25 | 4 | |
Սպարտակ (Մոսկվա) | 2006 | 13 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 22 | 0 |
2007 | 24 | 3 | 1 | 1 | 1 | 1 | 8 | 0 | 33 | 4 | |
Արդյունքում | 37 | 3 | 7 | 1 | 1 | 1 | 11 | 0 | 56 | 5 | |
Լոկոմոտիվ (Մոսկվա) | 2008 | 20 | 3 | 1 | 0 | 1 | 0 | - | - | 21 | 3 |
2009 | 17 | 1 | 1 | 0 | - | - | - | - | 18 | 1 | |
2010 | 17 | 0 | 0 | 0 | - | - | 2 | 0 | 19 | 0 | |
2011/12 | 34 | 1 | 2 | 0 | - | - | 5 | 0 | 41 | 1 | |
2012/13 | 15 | 3 | 1 | 0 | - | - | - | - | 16 | 3 | |
Արդյունքում | 103 | 8 | 5 | 0 | 1 | 0 | 7 | 0 | 116 | 8 | |
Ռուբին | |||||||||||
2013/14 | 19 | 1 | 1 | 0 | - | - | 9 | 1 | 29 | 2 | |
Արդյուքնում | 19 | 1 | 1 | 0 | - | - | 9 | 1 | 29 | 2 | |
Ռաստով | |||||||||||
2014/15 | 27+2 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 32 | 2 | |
Արյդունքում | 27+2 | 2 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | 30 | 2 | |
Ամբողջ կարիերայի ընթացքում | 216+2 | 18 | 18 | 1 | 3 | 1 | 32 | 1 | 271 | 21 |
Միջազգային
խմբագրել(վերանայվել է 2015 թվական թվականի մարտի 31-ին)
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Տորբինսկիի գոլերը | Առաջնություն |
1 | 24 մարտի, 2007 թվական | Էստոնիա | 2:0 | - | 2008 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
2 | 2 հունիսի, 2007 թվական | Անդորրա | 4:0 | - | 2008 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
3 | 6 հունիսի, 2007 թվական | Խորվաթիա | 0:0 | - | 2008 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
4 | 22 օգոստոսի, 2007 թվական | Լեհաստան | 2:2 | - | Ընկերական խաղ |
5 | 17 օգոստոսի, 2007 թվական | Անգլիա | 2:1 | - | 2008 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
6 | 17 նոյեմբերի, 2007 թվական | Իսրայել | 1:2 | - | 2008 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
7 | 21 նոյեմբերի, 2007 թվական | Անդորրա | 1:0 | - | 2008 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
8 | 26 մարտի, 2008 թվական | Ռումինիա | 0:3 | - | Ընկերական խաղ |
9 | 23 մայիսի, 2008 թվական | Ղազախստան | 6:0 | 1 | Ընկերական խաղ |
10 | 28 մայիսի, 2008 թվական | Սերբիա | 2:1 | - | Ընկերական խաղ |
11 | 4 հունիսի, 2008 թվական | Լիտվա | 4:1 | - | Ընկերական խաղ |
12 | 10 հունիսի, 2008 թվական | Իսպանիա | 1:4 | - | 2008 թվականի ԵԱ-ի եզրափակչային խաղ |
13 | 14 հունիսի, 2008 թվական | Հունաստան | 1:0 | - | 2008 թվականի ԵԱ-ի եզրափակչային խաղ |
14 | 21 հունիսի, 2008 թվական | Նիդերլանդներ | 3:1 | 1 | 2008 թվականի ԵԱ-ի եզրափակչային խաղ |
15 | 20 օգոստոսի, 2008 թվական | Նիդերլանդներ | 1:1 | - | Ընկերական խաղ |
16 | 10 սեպտեմբերի, 2008 թվական | Ուելս | 2:1 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
17 | 1 ապրիլի, 2009 թվական | Կաղապար:Դրոշավորում/Լիխտեյնշտեյն Լիխտեյնշտեյն | 1:0 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
18 | 10 օգոստոսի, 2009 թվական | Գերմանիա | 0:1 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
19 | 14 օգոստոսի,2009 թվական | Ադրբեջան | 1:1 | - | 2010 թվականի ԱԱ-ի նախընտրական խաղ |
20 | 11 օգոստոսի, 2010 թվական | Բուլղարիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
21 | 9 փետրվարի, 2011 թվական | Իրան | 0:1 | - | Ընկերական խաղ |
22 | 29 մարտի, 2011 թվական | Կատար | 1:1 | - | Ընկերական խաղ |
23 | 4 հունիսի, 2011 թվական | Հայաստան | 3:1 | - | 2012 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
24 | 7 հունիսի, 2011 թվական | Կամերուն | 0:0 | - | Ընկերական խաղ |
25 | 10 օգոստոսի, 2011 թվական | Սերբիա | 1:0 | - | Ընկերական խաղ |
26 | 2 սեպտեմբեր, 2011 թվական | Մակեդոնիա | 1:0 | - | 2012 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
27 | 27 մարտի, 2015 թվական | Կաղապար:Դրոշավորում/Չերնոգորիա Չերնոգորիա | 3:0 | - | 2016 թվականի ԵԱ-ի նախընտրական խաղ |
28 | 31 մարտի, 2015 թվական | Ղազախստան | 0:0 | - | Ընկերական խաղ |
Արդյունքում։ 28 հանդիպում / 2 գոլ, 16 հաղթանակ, 7 ոչ ոքի, 5 պարտություն
Նվաճումները
խմբագրելԱկումբային
խմբագրել- «Սպարտակ»
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2)։ 2006, 2007
- Ռուսաստանի գավաթի մրցանակակիր։ 2003
- Ռուսաստանի հավաքական
- 2008 թվականի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Անձնական
խմբագրել- Ռուսաստանի առաջնության 33 լավագույն խաղացողներից մեկն է եղել։ 2007
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Андрей Бодров (2007 թ․ ապրիլի 11). «Дмитрий Торбинский». Советский спорт. Rusteam. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Андрей Баташев (2008 թ․ օգոստոսի 22). «Дмитрий Торбинский: "Справедливость дожидаться не станет"». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Алексей Матвеев (2003 թ․ նոյեմբերի 29). «Дмитрий Торбинский: Пришёл в "Спартак" из мини-футбола». Спорт-Экспресс. spartakmoskva.ru. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Александр Вишневский (2003 թ․ փետրվարի 14). «Даже не мечтал сыграть против "Ливерпуля"». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Owen seals Spartak's fate» (անգլերեն). UEFA.com. 2002 թ․ հոկտեմբերի 22. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ Леонид Трахтенберг (2003 թ․ նոյեմբերի 14). «Владимир Федотов: «Я спокоен, как китаец из старой притчи»». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Александр Бобров. «Сборная надежд». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
{{cite web}}
: Unknown parameter|dat=
ignored (օգնություն) - ↑ Алексей Матвеев (2004 թ․ հունվարի 9). «Спартаковцы поселились в "Титанике". Но идти ко дну отнюдь не собираются». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Алексей Матвеев (2004 թ․ փետրվարի 11). «Торбинскому предстоит операция». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Алексей Матвеев (2004 թ․ մարտի 23). «Чемпионат России. Премьер-лига. 2-й тур». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ Александр Мартанов (2004 թ․ օգոստոսի 2). «Есть шанс и чаще встречаться с Липецком». Спорт-Экспресс. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Профиль игрока». Официальный сайт ФК «Ростов». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
- «Профиль игрока». на сайте Sports.ru.
- «Профиль игрока». на сайте Sportbox.ru.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Տորբինսկի» հոդվածին։ |