Դմիտրի Պետրով
Դմիտրի Պետրով (հուլիսի 16, 1958, Նովոմոսկովսկ, Ուզլովսկի շրջան, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս պոլիգլոտ[1], համաժամանակյա թարգմանիչ, Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանի դասախոս։ 2012 թվականից ռուսական «Կուլտուրա» հեռուստաալիքի «Պոլիգլոտ» (ռուս.՝ «Полиглот») ռեալիթի-շոուի հաղորդավար-ուսուցիչն է[2]։
Դմիտրի Պետրով ռուս.՝ Дмитрий Юрьевич Петров | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 16, 1958 (66 տարեկան) Նովոմոսկովսկ, Ուզլովսկի շրջան, Տուլայի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | թարգմանիչ, համաժամանակյա (սինխրոն) թարգմանիչ, հեռուստահաղորդավար, Պոլիգլոտ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան |
Տիրապետում է լեզուներին | ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, իտալերեն, ֆրանսերեն, իսպաներեն, հինդի, պորտուգալերեն, չինարեն, ղազախերեն, չեխերեն և հունարեն |
Պարգևներ | |
Կայք | centerpetrova.ru |
Dmitry Petrov Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրել1975 թվականին Պետրովն ընդունվել է Մոսկվայի Մորիս Թորեզի անվան պետական լեզվաբանական ինստիտուտ (ներկայումս` Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարան)[1]։ 2015 թվականի դրությամբ` որպես դասախոս աշխատում է այս համալսարանում[3]։
Մամուլում հրատարկված հարցազրույցներից մեկում նշվում է, որ Դմիտրի Պետրովը գիտի ավելի քան 30 լեզու[4][5]։ Պետրովն ինքը պնդում է, որ կարողանում է կարդալ 50 լեզվով, սակայն աշխատում է 8 լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, գերմաներեն, չեխերեն, հունարեն և հինդի[6]։
2011 թվականի դեկտեմբերին հեռուստատեսային նոր նախագծի` «Тiлашар ENTER»-ի շրջանակներում անցկացրել է ղազախերենի ուսուցման մոտիվացնող կուրս։ Նախագիծը ստեղծվել էր Ղազախստանի Մշակույթի նախարարության լեզուների կոմիտեի պատվերով[7][8]։
2012 թվականի հունվարից սկսած` Պետրովն աշխատում է «Կուլտուրա» հեռուստաալիքում՝ որպես «Պոլիգլոտ» ուսուցողական ծրագրի հաղորդավար-ուսուցիչ։ 2016 թվականի հունիսի դրությամբ` թողարկվել է հաղորդման 8 եթերաշրջան՝ անգլերեն[9], իտալերեն[10], ֆրանսերեն[11], իսպաներեն[12], գերմաներեն[13], հինդի/ուրդու[14], պորտուգալերեն[15] և չինարեն[16] լեզուների ուսուցմամբ։ Հաղորդման բոլոր եթերաշրջանները բաց թողարկմամբ հրապարակվում են «Կուլտուրա» հեռուստաընկերության պաշտոնական կայքում։
Պետրովը օտար լեզուներով թարգմանել է ռուսական չաստուշկաները` հայհոյախոսություններով հարուստ բառապաշարով[17]։
Համաձայն մամուլի` Դմիտրի Պետրովն աշխատել է Միխայիլ Գորբաչովի, Բորիս Ելցինի և Վլադիմիր Պուտինի հետ[18]։
Անձնական կյանք
խմբագրելԴմիտրի Պետրովն ամուսնացած է։ Կինը Անամիկա Սակսենա[4][19] անունով հնդկուհի է, որը նույնպես թարգմանիչ է։ Ունեն երեք երեխա՝ որդիները` Դեմյանը և Իլիանը, և դուստրը` Արինան։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Дмитрий ПЕТРОВ». Сайт Д.И. Ермоловича. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.
- ↑ Новости культуры. Все выпуски программы «Полиглот опубликованы на официальном сайте телеканала «Россия К». Телеканал «Культура» (11 февраля 2013). Проверено 23 марта 2014.
- ↑ Ю. Фуколова. Синьор полиглот. Коммерсант.ru (3 марта 2014). Проверено 23 марта 2014
- ↑ 4,0 4,1 Ларина Ю. Многоязычник. Уникальный полиглот Дмитрий Петров начал телепроект и рассказал Юлии Лариной, как учить языки // Огонёк. — № 3 (5212). — 23.01.2012.
- ↑ «Открытая лекция «Проблемы изучения языка и переводческая деятельность в контексте межкультурной коммуникации»». Институт УНИК. Արխիվացված է օրիգինալից 2014-03-12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
- ↑ Гарматина Ю. Педагог и полиглот Дмитрий Петров: Иностранный язык можно выучить в любом возрасте! // АиФ. — 31.10.2012.
- ↑ Казахский язык можно выучить за 2 недели с «Тiлашар ENTER». Новости Казахстана. Tengrinews.kz
- ↑ З. Давлетъярова. Глаголом по незнанию. Dialog (29 ноября 2011). Проверено 23 марта 2014
- ↑ ««Культура»: Полиглот. Английский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ ««Культура»: Полиглот. Итальянский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ ««Культура»: Полиглот. Французский язык». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ ««Культура»: Полиглот. Испанский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ ««Культура»: Полиглот. Немецкий язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ ««Культура»: Полиглот. Хинди». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ ««Культура»: Полиглот. Португальский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ ««Культура»: Полиглот. Китайский язык». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 26-ին.
- ↑ Киеня Н. Полиглот Дмитрий Петров: Килька плавает в томате, ей в томате хорошо // Известия. — 27.06.2007.
- ↑ Виктория Юхова (27 января 2014). «Языковой запас». Журнал «Итоги». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 12-ին.
- ↑ «Свинаренко И. Анамика Саксена: хождение за три моря // Медведь. Первый Мужской журнал. — 24.02.2012». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
Գրականություն
խմբագրել- Петров Д. Ю., Борейко В. Н. Магия слова. Диалог о языке и языках. — М.: ПрозаиК, 2010. — 208 с. — ISBN 978-5-91631-105-1
Արտաքին հղումներ
խմբագրել- Լեզվի դասընթացներ, որտեղ Դմիտրի Պետրովն անձամբ է ուսուցանում
- Դմիտրի Պետրովի լեզվաբանության կենտրոն
- Ինչպես պոլիգլոտին նոր լեզու սովորեցնել. հարցազրույց Պետրովի հետ Արխիվացված 2017-07-04 Wayback Machine
- «Պոլիգլոտ» շոուի հաղորդավար Դմիտրի Պետրով Արխիվացված 2015-01-12 Wayback Machine
- Զրույցներ պոլիգլոտ Պետրովի հետ - 1 Forbes.kz
- Զրույցներ պոլիգլոտ Պետրովի հետ - 2 Forbes.kz
- Դմիտրի Պետրովը «Радио Маяк»-ի եթերում Արխիվացված 2013-10-25 Wayback Machine
- Դմիտրի Պետրովը «Эхо Москвы» ռադիոընկերության եթերում
- Դմիտրի Պետրովի վիդեոբլոգը Youtube-ում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Պետրով» հոդվածին։ |