Դմիտրի Վալերիևիչ Ուտկին (հունիսի 11, 1970(1970-06-11), Asbest, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 23, 2023(2023-08-23)[1][2], Kuzhenkino, Բոլոգովսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան), Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության հատուկ նշանակության զորքերի ռուս սպա, պահեստազորի փոխգնդապետ, Ռուսաստանի Դաշնության հերոս[9][10], Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության հերոս, Արիության վեց մեդալների ասպետ[9][11], նեոնացիստ։ Եղել է «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հրամանատարը, ունեցել է «Վագներ» մականունը[12][13][14][15][16]։

Դմիտրի Ուտկին
ռուս.՝ Дми́трий Вале́рьевич У́ткин
հունիսի 11, 1970(1970-06-11) - օգոստոսի 23, 2023(2023-08-23)[1][2] (53 տարեկան)
ԾննդավայրAsbest, Սվերդլովսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրKuzhenkino, Բոլոգովսկի շրջան, Տվերի մարզ, Ռուսաստան
ԳերեզմանԴաշնային զինվորական հուշահամալիր-գերեզմանատուն[4]
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան[5]
ԶորատեսակՌուսաստանի զինված ուժեր
Կոչումփոխգնդապետ և փոխգնդապետ
Հրամանատարն էրՎագներ խմբավորում և 2nd Spetsnaz Brigade?
Մարտեր/
պատերազմներ
Ռուսաստանի ռազմագործողությունը Սիրիայում, Առաջին չեչենական պատերազմ, Երկրորդ չեչենական պատերազմ, Ռուսական ռազմական ներխուժումն Ուկրաինա և Վագներ խմբի ապստամբություն
Պարգևներ
Ռուսաստանի Դաշնության հերոս
Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 3-րդ աստիճանի շքանշան «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշան Արիության շքանշան Order of Courage
և Hero of the Luhansk People's Republic
Արտաքին պատկերներ
Դմիտրի Ուտկինը ՍՍ-ի դաջվածքներով[6]
Խմբակային նկար Պուտինի հետ (ծայր աջ)[7]
Դմիտրի Ուտկիը (ծայր աջ) Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում[8]

Ռուս-ուկրաինական պատերազմի ժամանակ ռուսական ագրեսիային աջակցելու պատճառով գտնվել է անձնական միջազգային պատժամիջոցների տակ։

Կենսագրություն խմբագրել

Տեղեկություններից մեկի համաձայն՝ Դմիտրի Ուտկինը ծնվել է 1970 թվականի հունիսի 11-ին, Սվերդլովսկի մարզի Ասբեստ քաղաքում, երկրաբանի ընտանիքում[17][18]։ Ըստ այլ վարկածների՝ նրա ծննդավայրը եղել է Ուկրաինական ԽՍՀԿիրովոգրադ քաղաքը[19], կամ Կիրովոգրադի մոտ գտնվող Սմոլինո գյուղը[20][21]։

Սմոլինի դպրոցն ավարտելուց հետո Ուտկինը մեկնել է Լենինգրադ, որտեղ ընդունվել է ռազմական ուսումնարան[20]։

2000-ականների սկզբին բաժանվել է կնոջից՝ Ելենա Շչերբինինայից[20][22]։

Հաղորդվում է, որ Ուտկինը մասնակցել է առաջին և երկրորդ չեչենական պատերազմներին[23][24]։

Մինչև 2013 թվականը եղել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի 2-րդ հատուկ նշանակության առանձին բրիգադի 700-րդ հատուկ նշանակության առանձին ջոկատի հրամանատարը[25][26][27](տեղակայումը՝ Պսկովի մարզի Պեչորի քաղաք)։ Փոխգնդապետի կոչումով անցել է թոշակի։

Պահեստազոր տեղափոխվելուց հետո աշխատել է Moran Security Group-ում[20], մասնակցել 2013 թվականին «Սլավոնական կորպուսի» սիրիական ձախողված արշավին[28][29]։ Ջոկատը պետք է գրավեր Դեյր էլ Զորի գլխավոր տրանսպորտային հանգույցը։ Կազմավորումը բաղկացած էր երկու վաշտերից, որոնցից մեկը ղեկավարում էր հենց Դմիտրի Ուտկինը[20][30]։

2014 թվականին ռուսական զորքերի կազմում գտնվել է Ղրիմում[31]։ 2014 թվականի մայիսին դարձել է սեփական ստորաբաժանման հրամանատարը, որը, ըստ իր մարտանվան (ընտրված Ուտկինի կողմից Երրորդ Ռայխով տարվածության պատճառով[20][32]), ստացել է պայմանական «Վագներ» անվանումը[29][33]։ 2015 թվականին մասնակցել է Դեբալցևոի համար մղվող մարտերին[29]։

2015 թվականի աշնանից «Վագներ»-ի գործունեությունը տեղափոխվել է Սիրիա[31]։ Համարվում է, որ հենց այս ստորաբաժանումն է որոշիչ դեր խաղացել Պալմիրայի գրոհման ժամանակ[34]։

2016 թվականի դեկտեմբերին Դմիտրի Ուտկինին տեսել են Կրեմլում՝ Հայրենիքի հերոսների օրվան նվիրված հանդիսավոր ընդունելության ժամանակ[31]։ Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ուտկինը Նովգորոդի մարզից հրավիրվածների թվում մասնակցել է բանկետին, քանի որ նա «Արիության շքանշանների ասպետ» է։ Միաժամանակ Պեսկովը ոչինչ չի ասել Ուտկինի՝ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հետ կապի մասին[34]։

2017 թվականի նոյեմբերին РБК-ն հայտնել է Ուտկինին «Конкорд менеджмент и консалтинг»-ի գործադիր տնօրեն նշանակելու մասին, որը Եվգենի Պրիգոժինի ռեստորանային հոլդինգի կառավարող ընկերությունն է[35][36]։ Bellingcat-ի վերլուծաբանները ենթադրում էին, որ Ուտկինի նշանակումը այդ պաշտոնում ֆիկտիվ էր[28], մինչդեռ ըստ «Фонтанка»-ի, Конкорд-ի նոր ղեկավարի անհատական հարկային համարը տարբերվում էր «Վագներ»-ի Ուտկինի հարկային նույնականացման համարից[37], սակայն Ուտկինը (Անդրեյ Տրոշևի հետ միասին) 2015-2016 թվականներին նկատվել է Պրիգոժինի անվտանգության ծառայության հայտնի աշխատակիցների հետ համատեղ շրջագայություններում և կարող էր աշխատել «Конкорд» հոլդինգի կառույցներում[38]։

Հաղորդվում էր, որ 2018 թվականին Պրիգոժինը Ուտկինին հեռացրել է «Конкорд»-ում իր պաշտոնից՝ Դեյր էլ Զորում «Վագներ» խմբի ձախողումից հետո[28][39]։

Ըստ չհաստատված տեղեկությունների, 2022 թվականին Ուտկինը Պրիգոժինի հետ միասին երկու անգամ այցելել է Ռոստովի մարզում գտնվող ռուսական գաղութներ՝ «Վագներ» ՄՌԿ բանտարկյալներին հավաքագրելու նպատակով՝ Ուկրաինայի հետ պատերազմին մասնակցելու համար[40]։

Մահ խմբագրել

2023 թվականի օգոստոսի 23-ին Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչող ինքնաթիռը կործանվել է Տվերի մարզում։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 7 ուղևորները և անձնակազմի 3 անդամները, այդ թվում՝ Եվգենի Պրիգոժինը և Դմիտրի Ուտկինը, մահացել են[41]։

2023 թվականի օգոստոսի 31-ին հուղարկավորվել է Միտիշչիի Դաշնային ռազմական հուշահամալիր-գերեզմանատանը[42][43]։

Նեոնացիզմ խմբագրել

Բանակից զորացրվելուց հետո Ուտկինը սկսել էր համակրանք ցուցաբերել նացիստական Գերմանիայի խորհրդանիշների նկատմամբ։ Նա իրեն որպես մարտանուն վերցրել էր «Վագներ» անվանումը՝ Ադոլֆ Հիտլերի սիրելի կոմպոզիտոր և հակասեմիտ Ռիխարդ Վագների պատվին։ Ականատեսները լրագրողներին պատմել են, որ Ուտկինը օգտագործում էր նացիստական ատրիբուտներ։ Փաստաթղթերի վրա նա ստորագրում էր երկու ռուներով (ՍՍ-ի նշան) և Եվգենի Պրիգոժինին դիմում էր «Հեյլ, Պետրովիչ» ձևով, «Վագներ» խմբի շրջանակներում նրա ծածկանունով։ The Wall Street Journal-ի վավերագրական ֆիլմում և BBC-ի հոդվածում, ցուցադրվում է Ուտկինի լուսանկարը, որտեղ տեսանելի են նրա դաջվածքները ՍՍ-ի ուբերշտուրմբաննֆյուրերի տարբերանշանների և Վերմախտի զինանշանի տեսքով[20][44][45]։

Սեփականություն խմբագրել

«Досье» կենտրոնի հետաքննության համաձայն՝ Ուտկինին և նրա կնոջն է պատկանում «Кашулина» ՍՊԸ-ն, որը զբաղվում է սննդամթերքի, այդ թվում՝ ծխախոտի արտադրանքի մանրածախ առևտրով. դատելով դրամական հաշվետվություններից, կա երկու խանութ՝ մեկը Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ Կրասնոդարի երկրամասում։ Նախկինում Ուտկինին են պատկանել Սանկտ Պետերբուրգի Իվանովսկայա փողոցում գտնվող «Кашулина» ապարտ-հյուրանոցը և Լախտայի «Аура» բիզնես կենտրոնում գտնվող գեղեցկության սրահը[20]։

Միջազգային պատժամիջոցներ խմբագրել

2017 թվականի հունիսին Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ են սահմանել Դմիտրի Ուտկինի նկատմամբ՝ որպես «Վագներ» ՄՌԿ-ի ղեկավար[46][47][48]։

2018 թվականին Ուտկինին արգելվել է մուտք գործել Ուկրաինայի տարածք, ինչպես նաև է արգելք է դրվել ֆինանսական գործառնության և Ուկրաինայում ունեցած ցանկացած ակտիվների վրա[49]։

2021 թվականի դեկտեմբերի 13-ին Եվրամիության խորհուրդը սահմանափակող միջոցներ է կիրառել Ուտկինի և «Վագներ» խմբի հետ կապված այլ անձանց նկատմամբ[50][51][52]։

  Զբաղեցնելով «Վագներ» խմբում հրամանատարական կոչում, նա պատասխանատվութուն է կրում խմբի կողմից իրականացրած մարդու իրավունքների լուրջ խախտումների համար, որոնք ներառում են խոշտանգումներ և արտադատական, անօրինական մահապատիժներ և սպանություններ։ Դրանց մեջ է մտնում 2017 թվականի հունիսին Սիրիայի Հոմս նահանգում «Վագներ» խմբի չորս անդամների կողմից սիրիացի դասալիքի խոշտանգումը մինչև մահ։ «Վագներ» խմբի նախկին անդամի խոսքով՝ Դմիտրի Ուտկինն անձամբ է հրաման տվել դասալիքին տանջամահ անելու, ինչպես նաև այդ գործընթացը տեսանկարահանելու մասին։
- «Եվրոպական միության պաշտոնական ամսագիր», Բրյուսել, 2021 թվականի դեկտեմբերի 13
 

2021 թվականի դեկտեմբերի 23-ին Ուկրաինայում Դմիտրի Ուտկինի նկատմամբ քրեական գործ է հարուցվել[29][34]։

2022 թվականի փետրվարի 24-ից գտնվել է Կանադայի, հունվարի 14-ից՝ Շվեյցարիայի, փետրվարի 25-ից՝ Ավստրալիայի, մարտի 8-ից՝ Ճապոնիայի, մարտի 15-ից՝ Միացյալ Թագավորության պատժամիջոցների տակ[49][53][54][55][56][57]։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու 2021 թվականի հունիսի 24-ի հրամանագրով գտնվել է ուկրաինական պատժամիջոցների տակ[53]։ 2022 թվականի մայիսի 3-ից գտնվել է Նոր Զելանդիայի պատժամիջոցների տակ[53]։

Պարգևներ խմբագրել

2016 թվականին Դմիտրի Ուտկինը որպես Արիության չորս շքանշանների ասպետ[58] մասնակցել է Կրեմլում Հայրենիքի հերոսների օրվա տոնակատարությանը[59] և լուսանկարվել է նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ հյուրերի հետ[13]։

Ըստ Ուկրաինայի անվտանգության ծառայության՝ պարգևների մի մասը ստացել է Ուկրաինայում մարտերին մասնակցելու համար[60]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Wagner Group chief among passengers on crashed plane near MoscowThe Jerusalem Post, 2023.
  2. 2,0 2,1 2,2 Wagner chief Yevgeny Prigozhin presumed dead after Russia plane crashBBC Online, 2023.
  3. https://www.proekt.media/portrait/evgeniy-prigozhin/
  4. https://meduza.io/news/2023/08/31/komandir-chvk-vagnera-dmitriy-utkin-on-zhe-vagner-pohoronen-na-memorialnom-kladbische-v-mytischah
  5. Along the sanctioned persons: UTKIN, Dmitry Valerievich
  6. «Ливийские гастроли ЧВК Вагнера: что хранится в планшете наемника». BBC News Русская служба (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  7. «Бродяга, Седой, Вагнер и Ратибор окружили президента (фото)». www.fontanka.ru (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
  8. ««Хайль Петрович» История Дмитрия Уткина — человека, который подарил группе «Вагнера» название». https://dossier.center/utkin/ (ռուսերեն). 2017 թ․ օգոստոսի 21. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  9. 9,0 9,1 «Легендарный Уткин удостоился посмертных воинских почестей».
  10. «Вход по списку: как прошли тайные похороны командира ЧВК «Вагнер» Уткина».
  11. «Погибший Дмитрий Уткин был единственным, кто имел 6 орденов Мужества».
  12. «Командир ЧВК «Вагнер» возглавил ресторанный бизнес «повара Путина»». Meduza (ռուսերեն). 2017 թ․ նոյեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  13. 13,0 13,1 «Песков подтвердил присутствие командира ЧВК Вагнера на приеме в Кремле». ТАСС (ռուսերեն). 2016 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 26-ին.
  14. «Tracing Wagner's Roots». newamerica (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  15. Alexander Rabin. «Diplomacy and Dividends: Who Really Controls the Wagner Group?». en:Foreign Policy Research Institute (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  16. «Wagner, shadowy Russian military group, 'fighting in Libya'». BBC News (անգլերեն). 2020 թ․ մայիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  17. «Уткин Дмитрий Валерьевич». spisok-putina (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  18. «СБУ назвала всех "вагнеровцев" на фото с Путиным в Кремле». ukrinform (ռուսերեն). 2017 թ․ հոկտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  19. Zubov, Gennady; Petelin, German. «WSJ: США пригрозили санкциями российскому союзнику в Ливии Хафтару за захват нефтяных месторождений бойцами «ЧВК Вагнера»». Gazeta.Ru|Gazeta (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 7-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 20,7 Денис Коротков. ««Хайль Петрович»». Досье (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
  21. Цензор.НЕТ (2017 թ․ հունվարի 25). «"Что дядя Вова скажет, то Дима и сделает". Украинский след в судьбе таинственного главаря "ЧВК Вагнера"». Цензор.НЕТ (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 13-ին.
  22. Геннадий Зубов, Герман Петелин. «WSJ: США пригрозили санкциями российскому союзнику в Ливии Хафтару за захват нефтяных месторождений бойцами «ЧВК Вагнера»». gazeta (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  23. View Author Archive, Email the Author, Follow on Twitter, Get author RSS feed (2022 թ․ փետրվարի 25). «Wagner Group, Kremlin-backed mercenaries, reportedly laid groundwork in Ukraine». New York Post (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 30-ին. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  24. «В разбившемся самолете в Тверской области были Пригожин и глава «Вагнера» Уткин» (ռուսերեն). Новые Известия. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 23-ին.
  25. ««Фонтанка» нашла двух российских наемников, подозреваемых в убийстве дезертира в Сирии. Один из них служил в спецназе с главой ЧВК «Вагнер»». meduza (ռուսերեն). 2019 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
  26. «Они сражались за Пальмиру (фото)». fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն). 2016 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  27. Сергей Часовских Новороссия. Год войны. — ISBN 5040201656
  28. 28,0 28,1 28,2 «Putin Chef's Kisses of Death: Russia's Shadow Army's State-Run Structure Exposed». bellingcat (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 14. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 «В Украине возбудили уголовное дело против командира ЧВК Вагнера». Международное французское радио|RFI (ռուսերեն). 2021 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  30. «Последний бой «Славянского корпуса» (фото)». fontanka.ru - новости Санкт-Петербурга (ռուսերեն). 2013 թ․ նոյեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 11-ին.
  31. 31,0 31,1 31,2 «Сирийские потери "Славянского корпуса"». Радио Свобода (ռուսերեն). 2016 թ․ մարտի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  32. Moscow, Tom Parfitt (2016 թ․ մարտի 31). «Russian-led private army sent to Syria». The Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 27-ին.
  33. Хазов-Кассиа, Сергей (2018 թ․ մարտի 7). «Проект "Мясорубка". Рассказывают три командира ЧВК Вагнера». Радио Свобода (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 30-ին.
  34. 34,0 34,1 34,2 «В Украине возбудили уголовное дело против командира ЧВК Вагнера». The Insider (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  35. «Командир ЧВК Вагнера возглавил ресторанный бизнес Пригожина». РБК (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  36. The Moscow Times (2017 թ․ նոյեմբերի 15). «Russian Mercenary Leader Now Behind Troll Farm Mastermind's Catering Business». The Moscow Times (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  37. «Фирму "повара Путина" возглавил тезка командира ЧВК, воюющей в Сирии». BBC News Русская служба (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  38. «Часовня "ЧВК Вагнера" сменила собственника. Им стала организация командира "Седого"». BBC News Русская служба (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  39. «Частники боевых действий». www.kommersant.ru (ռուսերեն). 2018 թ․ փետրվարի 13. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 12-ին.
  40. «ЧВК "Вагнер" вербует в ростовских колониях заключенных для участия в войне в Украине» (ռուսերեն). Радио «Свобода». 2022 թ․ հոկտեմբերի 10. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 14-ին.
  41. «СК установил личности всех погибших при крушении самолета Пригожина» (ռուսերեն). Lenta.ru. 2023 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 27-ին.
  42. «Дмитрия Уткина похоронят на Федеральном военном мемориальном кладбище в Мытищах | Родники». Мытищи. [ Родники | Новости Подмосковья (mytishchi). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «В Мытищах прошли похороны командира "Группы Вагнера" Уткина». РИА Новости. Новости, Р. И. А. 31 августа 2023. Վերցված է 2023 թ․ օգոստոսի 31-ին.
  44. Inside Prigozhin’s Wagner, Russia’s Secret War Company ՅուԹյուբում՝ սկսած 550-րդ վայրկյանից
  45. Надер Ибрагим и Илья Барабанов Ливийские гастроли ЧВК "Вагнер": что хранится в планшете наемника // BBC. — 2021.
  46. «США ввели санкции против ЧВК "Вагнер"». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). 2017 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  47. Niko Vorobyov. «Shrouded in secrecy for years, Russia's Wagner Group opens up». Аль-Джазира (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  48. Rappeport, Alan (2017 թ․ հունիսի 20). «Trump Imposes New Sanctions on Russia Over Ukraine Incursion». The New York Times (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  49. 49,0 49,1 «Dmitri Valerievich UTKIN». www.opensanctions.org (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  50. «EU slaps sanctions on Russian mercenary group Wagner». Politico (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  51. «EU sanctions target Russian 'Wagner' mercenary group». Deutsche Welle (բրիտանական անգլերեն). 2021 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  52. ««Вагнер» доигрался Наемникам запретили брать кредиты и посещать Европу: кто эти люди?». Новая газета (ռուսերեն). 2268 թ․ հուլիսի 23. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 19-ին.
  53. 53,0 53,1 53,2 «УТКИН Дмитрий Валерьевич» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 28-ին.
  54. «Who's on Canada's list of sanctions against Russia and who's not». Global News (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  55. «Canada Gazette, Part 2, Volume 156, Number 6: Regulations Amending the Special Economic Measures (Russia) Regulations» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 29-ին.
  56. Michael O'Kane (2022 թ․ հունվարի 17). «Switzerland lists 6 people & 3 entities linked to the Wagner Group». EU Sanctions (բրիտանական անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  57. «The Dirty 33: meet the Russian cronies sanctioned by Australia». Australian Financial Review (անգլերեն). 2022 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.
  58. ««Фонтанка» насчитала у командира российских наемников Вагнера четыре ордена Мужества». Meduza (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 28-ին.
  59. «Дмитрий Уткин, которого называют командиром российских наемников в Сирии, и Владимир Путин» (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  60. «"Решение принимали в Кремле": СБУ сделала заявление о сбитом Ил-76». BBC News Україна (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 29-ին.

Արտաքին հղումներ խմբագրել