Բացել գլխավոր ցանկը

Գլխավոր հետախուզական վարչություն

Գլխավոր հետախուզական վարչություն ԳՀՎ, (ռուս.՝ Главное разведывательное управление, ГРУ), հետախուզական հատուկ ծառայություն, Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության նախարարության արտաքին հետախուզության մարմին, Ռուսաստանի Դաշնության Զինված Ուժերում ռազմական հետախուզության կառավարման կենտրոնական մարմին։ Համարվում է գործադիր մարմին և այլ ռազմական կազմակերպությունների ռազմական վերահսկողության մարմին, իր հերթին ունի գործադիր մարմիններ ռազմական վերահսկողության մարմինների, այլ մարմինների և դրանց ենթակա կազմակերպությունների կազմում, համարվում է պետական հաստատություն, որը ծառայություններ է տրամադրում պաշտպանության և հետախուզության ոլորտում։ Գլխավորվում է ԳՀՎ ղեկավարի կողմից։ Կազմակերպության պաշտոնական անվանումն է՝ Ռուսաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչություն։ ԳՀՎ կառուցվածքը, աշխատակիցների թիվը և ֆինանսավորումը պատկանում են այնպիսի տեղեկատվության շարքին, որոնք համարվում են պետական գաղտնիք[1]։

Գլխավոր հետախուզական վարչություն
ԳՀՎ

Emblem of the GRU.svg
Տեսակհատուկ ծառայություն
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՀապավումԳՀՎ
ԳՌՈՒ (ГРУ)
ՆախորդողՌուսաստանի կայսերական աշխատակազմի ղեկավարի 5-րդ բաժին
Հիմնադրված1918
Իրավ. կարգավիճակԳործող
Գլխադասային գրասենյակՌուսաստան Խորոշևսկոյե մայրուղի 76, Խոդինկա, Մոսկվա, ՌԴ
Գլխավոր քարտուղարՏնօրեն
Գեներալ-գնդապետ Իգոր ՍերգունPyotr Ivashutin?
Վերադաս կազմակերպությունՌԴ Պաշտպանության նախարարություն
ԱնձնակազմLua error in Մոդուլ:Wikidata/number at line 22: attempt to compare number with nil.
Կայք

ԳՀՎ կառուցվածքըԽմբագրել

 
Հոբելյանական նշան
 
Ռազմական հետախուզությունում (ԳՀՎ) ծառայելու համար

Իր գոյության պատմության ընթացքում ԳՀՎ կառուցվածքը վերապրել է մի քանի վերակազմավորումներ։ Ներկայումս, հրատարակություններում առկա տեղեկատվության համաձայն, ԳՀՎ կառուցվածքը իրենից ներկայացնում է 13 հիմնական վարչություն և 8 օժանդակ բաժին և վարչություն։

Հիմնական վարչություններ.

Օժանդան վարչություններ և բաժիններ.

  • Տիեզերական հետախուզության վարչություն
  • Կադրերի վարչություն
  • Օպերատիվ-տեխնիկական վարչություն
  • Վարչա-տեխնիկական վարչություն
  • Արտաքին հարաբերությունների վարչություն
  • Արխիվային բաժին
  • Տեղեկատվական ծառայություն

ԳՀՎ սպաների ռազմական պատրաստությունը իրականացվում է Նովոսիբիրսկի բարձրագույն ռազմական հրամանատարական ուսումնարանում հետևյալ մասնագիտություններով.

  • Ռազմական հետախուզության ստորաբաժանումների կիրառում
  • Հատուկ հետախուզության ստորաբաժանումների կիրառում

ԳՀՎ սպաների հատուկ պատրաստությունը իրականացվում է Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության Նախարարության Ռազմա-դիվանագիտական ակադեմիայում։ Պատրաստությունը իրականացվում է երեք հիմնական ֆակուլտետներում.

  • Ռազմավարական ագենտուրային հետախուզության ֆակուլտետ
  • Ագենտուրա-օպերատիվ հետախուզության ֆակուլտետ
  • Օպերատիվ-մարտավարական հետախուզության ֆակուլտետ
  • Ինստիտուտ (Ակադեմիայի մասնաճյուղ) (ք. Չերեպովեց)

Ակադեմիային կից գործում է ադյունկտուրա և Բարձրագույն ակադեմիական դասընթացներ։

ԳՀՎ կառուցվածքի մեջ են մտնում նաև երկու գիտա-հետազոտական ինստիտուտներ, որոնք գտնվում են Մոսկվայում և հայտնի են որպես 6-րդ և 18-րդ Կենտրոնական գիտա-հետազոտական ինստիտուտներ[2]:

ՊատկերասրահԽմբագրել

Տես նաևԽմբագրել

ԳրականությունԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել