Դմիտրի Շևարդնաձե (դեկտեմբերի 1, 1885(1885-12-01), Bakhvi, Օզուրգեթի գավառ, Քութայիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937[1], Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի նկարիչ, հասարակական գործիչ։

Դիմիտրի Շևարդնաձե
վրաց.՝ დიმიტრი შევარდნაძე
Ի ծնեდიმიტრი შევარდნაძე
Ծնվել էդեկտեմբերի 1, 1885(1885-12-01)
ԾննդավայրԳուրիա, Վրաստան
Վախճանվել է1937[1]
Մահվան վայրԽՍՀՄ
Ազգությունվրացի
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՄյունխենի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություննկարիչ, լուսանկարիչ, բեմանկարիչ և հագուստ ձևագծող
Թեմաներգեղանկարչություն
Ներշնչվել էԱնրի դը Տուլուզ-Լոտրեկ, Պոլ Սեզան
ԱզգականներԷդուարդ Շևարդնաձե
 Dimitri Shevardnadze Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1885 թվականի դեկտեմբերի 1-ին Վրաստանի Գուրիայի գավառի Բախվ գյուղում։ Ավարտել է ուսումնարանը, այնուհետև 1907-1912 թվականներին սովորել Սանկտ Պետերբուրգի և Մյունխենի գեղարվեստի ակադեմիայում։

ԽՍՀՄ տարիներին խմբագրել

1937 թվականին դեմ է արտահայտվել Լավրենտի Բերիայի ծրագրին, որը նախատեսում էր Մետեխիում եկեղեցու քանդում, հետագայում Բերիան առաջարկում է նրան դառնալ թանգարանի ղեկավար և փոխարենը լռել և թողնել քանդել եկեղեցին, սակայն Դմիտրի Շևարդնաձեն չի համաձայնվում և ձերբակալվում է ու գնդակահարվում, կոնկրեր գնդակահարության օրը հայտնի չէ։ Հետագայում այդ եկեղեցին չքանդվեց։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Դմիտրի Շևարդնաձեն Էդուարդ Շևարդնաձեի պապի եղբոր որդին է։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրի Շևարդնաձե» հոդվածին։