Դինա Յոֆֆե (լատիշերեն՝ Dina Joffe, դեկտեմբերի 18, 1952(1952-12-18), Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ), լատվիացի դաշնակահարուհի, միջազգային բազմաթիվ մրցույթների հաղթող, մանկավարժ

Դինա Յոֆե
Ծնվել էդեկտեմբերի 18, 1952(1952-12-18) (71 տարեկան)
Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Իսրայել
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահարուհի
Գործիքներդաշնամուր
Կայքdinayoffe.com
 Dina Joffe Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Դաշնամուր սկսել է նվագել հինգ տարեկանից։ Սովորել է Ռիգայի տաղանդավոր պատանի երաժիշտների Էմիլ Դարզինի անվան հատուկ դպրոցում, ապա ուսումը շարունակել Մոսկվայի կենտրոնական երաժշտական դպրոցում և Պյոտր Չայկովսկու անվան կոնսերվատորիայում։

Վերադառնալով Ռիգա՝ 1978 թվականից սկսել է աշխատել երիտասարդ դաշնակահարների հետ։ 1989–1996 թվականներին պրոֆեսորի կոչումով դասախոսել է Երուսաղեմի երաժշտական ակադեմիայում, 1995–2000 թվականներին՝ ճապոնական Նագակուտե քաղաքի արվեստի համալսարանում, այնուհետև՝ Բրեշիայի երաժշտական ակադեմիայում։ Վարպետության դասեր է տվել Եվրոպայի և Ամերիկայի մի շարք երկրներում՝ Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ուկրաինայում, ԱՄՆ-ում[1]... Լեհաստանում հյուրընկալվել է և՛ որպես Կրակովի երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, և՛ որպես դաշնակահարների միջազգային ֆորումի մասնակից, որն անց է կացվել Սանոկում[2]։

Դաշնակահարուհին խմբագրել

Մի շարք միջազգային մրցույթներում ներկայացրել է ԽՍՀՄ-ը և արժանացել մրցանակների։

Մասնակցել է նաև տարբեր երկրներում անցկացված միջազգային երաժշտական փառատոների, այդ թվում՝ «Շոպենը և նրա Եվրոպան» փառատոնին Լեհաստանում[5][6]։

Ընդգրկվել է դաշնակահարների միջազգային մի շարք մրցույթների ժյուրիի կազմում, այդ թվում՝ Քլիվլենդի, Տակամացուի, Բարսելոնի, Վայմարի, իսկ 2015-ին եղել է Շոպենի անվան միջազգային XVII մրցույթի ժյուրիի նախագահը[7]։

Գրականություն խմբագրել

  • Dybowski Stanisław - Laureaci Konkursów Chopinowskich w Warszawie, Selene, Warszawa, 2005, isbn = 83-910515-1-X
  • Wysocki Stefan - Wokół Konkursów Chopinowskich| wydawca, Wydawnictwa Radia i Telewizji, Warszawa, 1987, isbn = 83-212-0443-0

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  2. «Արխիվացված պատճենը» (լեհերեն). Platforma Kultury. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  3. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). schumannzwickau.de. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)].
  4. «Dina Yoffe: discography» (անգլերեն). allmusic.com. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
  5. «Արխիվացված պատճենը» (լեհերեն). chopin.nifc.pl. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  6. «Արխիվացված պատճենը» (անգլերեն). vancouversymphony.ca. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  7. «Rozpoczął się XVII Międzynarodowy Konkurs Pianistyczny im. Fryderyka Chopina». rmf24.pl. 1 października 2015. Վերցված է 2016 թ․ մայիսի 21-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դինա Յոֆե» հոդվածին։