Դիմիտրիս Դրուցաս
Դիմիտրիս Դրուցաս (հուն․՝ Δημήτρης Δρούτσας, օգոստոսի 5, 1968[1], Նիկոսիա, Կիպրոս), հույն քաղաքական գործիչ, Հունաստանի նախկին արտգործնախարար։
Դիմիտրիս Դրուցաս | |
Կուսակցություն՝ | Համահունական սոցիալիստական շարժում |
---|---|
Կրթություն՝ | Վիեննայի համալսարան, German School of Athens? և Թերեզիանում |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և դիվանագետ |
Դավանանք | Հունական ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | օգոստոսի 5, 1968[1] (55 տարեկան) |
Ծննդավայր | Նիկոսիա, Կիպրոս |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կենսագրություն խմբագրել
Դիմիտրիս Դրուցասը ծնվել է 1968 թվականին Կիպրոսի Նիկոսիա քաղաքում։ 1994 թվականին ավարտել է Վիեննայի համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Բարձրագույն կրթություն ստանալուց հետո աշխատել է որպես Եվրոպական իրավունքի պրոֆեսորի օգնական՝ Վիեննայի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանին կից Եվրոպական հարցերի հետազոտական կենտրոնում։ Միևնույն ժամանակ Դրուցասը Ավստրիայի արտաքին գործերի նախարար Վոլֆգանգ Շյուսելի իրավաբանական խորհրդականն էր 1998 թվականից մինչև 1999 թվականը[2]։
Դրուցասի գիտական նվաճումների թվում են եվրոպական օրենսդրության, միջազգային և եվրոպական առևտրային իրավունքի, արտաքին և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ աշխատությունները։ Դրանք հրատարակվել են Հունաստանում և արտերկրում։ Դիմիտրիսը ազատ տիրապետում է գերմաներեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն լեզուներին։
Ամուսնացած է հույն լրագրող Ֆեյ Քարավիտիի հետ։
Քաղաքական կարիերա խմբագրել
1999 թվականին Դիմիտրիս Դրուցասը վերադարձել է Հունաստան որպես Հունաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ խորհրդական։ Կարևոր հարցերի շարքում, որոնց կողմնակիցն էր նա․ Թուրքիայի հետ քաղաքական մերձեցումը, Կիպրոսի միացումը ԵՄ-ին և Կիպրոսի խնդրի լուծումը։
2004 թվականի մարտին նա նշանակվել Է Համերկրային սոցիալիստական շարժման (ՊԱՍՈԿ) նախագահ Յորգոս Պապանդրեուի դիվանագիտական կաբինետի տնօրեն։ 2008 թվականի մարտից նա ծառայել է որպես ՊԱՍՈԿ-ի ներկայացուցիչ և 2008 թվականի մայիսին նշանակվել է արտաքին քաղաքականության և միջազգային հարաբերությունների հարցերով քարտուղար։
2010 թվականի սեպտեմբերի 7-ին Դիմիտրիս Դրուցասը նշանակվեց Հունաստանի արտաքին գործերի նախարար[3][4]։ Այդ պաշտոնում Դրուցասի առաջին քայլերից են եղել պաշտոնական այցերը Մերձավոր Արևելք, մասնավորապես Հորդանան, Իսրայել, Պաղեստին, Եգիպտոս և Լիբանան[5][6]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ «Ministry of Foreign Affairs of Greece. Biography. Dimitris P. Droutsas». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «В правительстве Греции произошли масштабные перестановки». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 20-ին.
- ↑ Георгиос Папандреу изменил состав своего правительства — ana-mpa Արխիվացված է Մարտ 11, 2012 Wayback Machine-ի միջոցով:
- ↑ «Ministry of Foreign Affairs of Greece. Foreign Minister Droutsas to tour Middle East (17–20 October 2010)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ «Droutsas visits Ramala». 2010 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 19-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Биография на сайте ana-mpa(հուն.)
- Υπουργείο Εξωτερικών's photostream Արխիվացված 2010-11-11 Wayback Machine на Flickr, лицензированные под {{cc-by-sa-2.0}}
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դիմիտրիս Դրուցաս» հոդվածին։ |