Դիմանկարներով կարմիր խաչ

Ֆաբերժեի ձու

«Դիմանկարներով կարմիր խաչ» (ռուս.՝ Красный крест c портретами), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում[1] Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1915 թվականին[2] Նիկոլայ II կայսեր պատվերով[3]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[4]։

Դիմանկարներով կարմիր խաչ
Ստեղծման թնական1915
ՊատվիրատուՆիկոլայ II
Ներկա սեփականատեր
ՍեփականատերՄարիա Ֆյոդորովնա, Վիրջինիայի կերպարվեստի թանգարան և Լիլիան Թոմաս Պրաթ
ՀավաքածուՎիրջինիայի կերպարվեստի թանգարան
Դիզայն և նյութեր
Նյութերարծաթ, ոսկի, արծնապակի, Սադափ, Փղոսկր և ջրաներկ
Բարձրություն7,6 սանտիմետր
Ֆաբերժեի ձվեր

Այսօր «Դիմանկարներով կարմիր խաչ» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանում[5] (Ռիչմոնդ, Վիրջինիա, ԱՄՆ

Դիզայն խմբագրել

«Դիմանկարներով կարմիր խաչ» ոսկերչական ձուն պատրաստված է արծաթից, ոսկուց[6]։ Զարդարված է շողշողուն սպիտակ և թափանցիկ կարմիր էմալով։ Շողշողուն սպիտակ էմալով[7] երեսապատված է արծաթյա ձուն։ Երկու կարմիր խաչերի անկյուններում թվականներ են նշված՝ «1914» և «1915»[8]: Ձվի գագաթին տեղադրված է արծաթով գրված է Մարիա Ֆեոդորովնայի միացագիրը և թագը, իսկ հակադիր գագաթին՝ վեցաթերթ վարդաքանդակ[8]։

Անակնկալ խմբագրել

Ձվի անակնկալը բացվող շիրմա է՝ բաղկացած հինգ մանրանկարից[4]։ Դրանք ստեղծված են ջրաներկով և սադափով՝ փղոսկրի վրա։ Հեղինակը Վասիլի Զուևն է[9]։ Դիմանկարներում պատկերված են Նիկոլայ II կայսեր ընտանիքի անդամները[10]՝ բուժքրոջ հանդերձանքով՝

Պատմություն խմբագրել

Նիկոլայ II կայսրը «Դիմանկարներով կարմիր խաչ» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1915 թվականին՝ Զատկի տոնին։

1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ 1930 թվականին այն վաճառում են Արմանդ Համմերին[3], որը ձուն տեղափոխում է Նյու Յորք։ 1933 թվականին «Դիմանկարներով կարմիր խաչ» կայսերական ոսկերչական ձուն գնում է Լիլիան Թոմաս Պրատ Ֆրեդերիկսբուրգը՝ General Motors ընկերության սեփականատիրոջ կինը։ 1947 թվականին[4], ըստ վերջինիս կտակի, ձուն փոխանցվում է Վիրջինիայի կերպարվեստի թանգարանին[5], ուր ցայսօր էլ մշտական ցուցադրության է ներկայացված հանրության համար[9]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Карл Фаберже|Пасхальные шедевры (5). Обсуждение на LiveInternet - Российский Сервис Онлайн-Дневников». www.liveinternet.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  2. «Пасхальные яйца ФАБЕРЖЕ | Волшебная сила искусства». maxpark.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  3. 3,0 3,1 «Matt & Andrej Koymasky - Fabergé Red Cross portraits Egg». andrejkoymasky.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  4. 4,0 4,1 4,2 «Mieks Fabergé Eggs». www.wintraecken.nl. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  5. 5,0 5,1 «Imperial Red Cross Easter Egg with Portraits (Primary Title) - (47.20.36)». Virginia Museum of Fine Arts | (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  6. «Դիմանկարներով կարմիր խաչ».
  7. 7,0 7,1 «Красный крест c портретами - яйцо Фаберже». eggs.zhukovich.ru. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  8. 8,0 8,1 «Яйцо Красный крест с портретами Фаберже 1915». faberge-eggs.info. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  9. 9,0 9,1 «Fabergé Research Site | Eggs - Fabergé Imperial Egg Chronology». Fabergé Research Site (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.
  10. «Fabulous Fabergé at the Montreal Museum of Fine Arts». The Montrealer (ամերիկյան անգլերեն). 2014 թ․ հուլիսի 22. Վերցված է 2019 թ․ փետրվարի 25-ին.

Արտաքին հղումներ խմբագրել