Դիլհամ Ասկերով և Շահբազ Գուլիև

Merge-arrow 2.svg    Այս հոդվածը առաջարկվել է անվանափոխել
Վիքիպեդիայի մեկ կամ մի քանի մասնակիցներ առաջարկել են այս հոդվածը անվանափոխել։ Ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջադրվող պատճառներին, ինչպես նաև ձեր տեսակետը հայտնելու համար, այցելեք Անվանափոխման առաջադրված հոդվածներ։
Ուշադրություն նախքան վերոհիշյալ քննարկման էջում համաձայնության գալը, պետք չէ հեռացնել այս կաղապարը։


Հիշեցում. եթե դուք եք տեղադրել այս կաղապարը, ապա մի մոռացեք անվանափոխման առաջադրված հոդվածանվանումն ավելացնել Անվանափոխման առաջադրված հոդվածներ քննարկման էջում, մեկ կամ երկու տողով նշելով անվանափոխման առաջադրելու ձեր պատճառաբանությունը։

Դիլhամ Ասկերով և Շահբազ Գուլիև (ադրբ.՝ Dilqəm Əsgərov, Şahbaz Quliyev), ազգությամբ ադրբեջանցիներ, որոնք 2014-ի հունիսի 29-ին զինված վիճակում ապօրինի հատել են Արցախի Հանրապետության պետական սահմանը, այնուհետև առևանգել և սպանել են 17-ամյա կարվաճառցի Սմբատ Ցականյանին։ Ասկերովին ու Գուլիևին ուղեկցրել է երրորդ անձ՝ Հասան Հասանովը, որը Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի վրա սպանել է ՀՀ բանակի մայոր Սարգիս Աբրահամյանին և լրջորեն վիրավորել է նրա ուղեկից Կարինե Դավթյանին։ Ասկերովն ու Գուլիևը ձերբակալվել են Արցախի ոստիկանության և զինված ուժերի համատեղ գործողությունների արդյունքում, իսկ Հասանովը սպանվել է Պաշտպանության բանակի դիրքապահների հետ փոխհրաձգության հետևանքով։

Հայաստանի և Արցախի իշխանությունները ադրբեջանցիներին որակել էին որպես հանցավոր խմբի անդամներ, որն օգտագործվում էր դիվերսիոն նպատակներով ադրբեջանական իշխանությունների կողմից[1]։ Ադրբեջանի իշխանությունները հերքում էին այդ մեղադրանքները և Ասերովին և Գուլիևին համարում էին պատանդներ[2]։ Ասկերովն ու Գուլիևը դատվել են Արցախի Հանրապետությունում։ Ասկերովը դատապարտվել էր ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման[3]։

Դեկտեմբերի 14-ին, 2020 թ. Արցախյան պատերազմն ավարտող եռակողմ հայտարարության պայմաններով, հայկական կողմն արտահանձնել է Ասկերովին և Գուլիևին` գերիների փոխանակման ընթացքում[4]։

ՆախապատմությունԽմբագրել

Դիլհամ Ասկերովը ծնվել է 1960 թ. Հայաստանի ԽՍՀ Վարդենիսի շրջանի Ազիզլու (այժմ՝ Նորաբակ) գյուղում։ Նա Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ծառայել է Քելբաջարում որպես հետախույզ։ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։ 2014-ի հուլիսյան դեպքերից առաջ Ասկերովը բնակվում էր Ռուսաստանում[5]։

Ադրբեջանի քաղաքացի Շահբազ Գուլիևը ծնվել է 1968 թվականին Ադրբեջանի ԽՍՀ Թարթառի շրջանի Գապանլի գյուղում[5]։

Դիլհամ Ասկերովի մոր գերեզմանը գտնվում է Շահումյանի (Կելբաջարի) շրջանի Շապլար գյուղում։ Ասկերովն առաջին անգամ հատել է Արցախյան շփման գիծը 1999-ին՝ իր մոր գերեզմանը այցելելու համար։ Առաջին անգամ շփման գիծը հատելուց մի քանի տարի անց նա պատմել է ադրբեջանական լրատվամիջոցներին այդ մասին և մի քանի անգամ ևս գնացել է Կելբաջար։ Ասկերովը բազմատիվ տեսանյութեր ու լուսանկարներ է նկարել դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող Քելբաջարում։ Առնվազն մեկ անգամ 2007 թվականին Ասկերովին ուղեկցել է Շահբազ Գուլիևը։ Ինչպես և 2014-ին, նույնպես էլ 2007 թվականին Ասկերովն ու Գուլիևը Արցախի պետական սահմանը հատել են զինված վիճակում՝ կրելով ԱԿ ինքնաձիգներ խլարարներով[5]։

Հասան Հասանովը ծնվել է 1978 թվականին նախկին Ջեբրայիլի շրջանի Մեհդիլի գյուղում, որը նախկինում գտնվում էր շփման գծի վրա։ Ըստ Հասանի եղբայր Նայիլ Հասանովի, նա աշխատել է որպես խանութպան և տաքսու վարորդ Բաքվում[6]։ Ըստ Հասանովի սոցցանցերում հաշիվների, նա ավարտել է Ջամշիդ Նախիջևանցու անվան ռազմական ճեմարանը և Ադրբեջանի բարձրագույն ռազմական ակադեմիան, ինչը ենթադրում է, որ նա Ադրբեջանի զինված ուժերի սպա էր[5]։

2014-ի հուլիսի դեպքերըԽմբագրել

2014-ի հունիսի 29-ին Դիլհամ Ասկերովը, Շահբազ Գուլիևը և Հասան Հասանովը հատել են ղարաբաղյան շփման գիծը։ Ասկերովի ուլիսի 2-ին նկարահանած տեսանյութում երևում է, որ երեք ադրբեջանցիները միասին ուտելիք են պատրաստում Կելբաջարի շրջանում։ Ասկեովը տեսանյութում նշում է, որ եկել են իրենց ընկերոջ Հասանովին ծանոթացնելու տարածքին։ Տեսանյութում Ասկերովը կոչ է անում ադրբեջանցի զինծառայողներին գալ Կելբաջար։ Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես են զինված դիվերսանտները անցնում հայատառ ցուցանակի մոտով[5]։

Հուլիսի 3-4-ի գիշերը 17-ամյա Սմբատ Մեխակի Ցականյանը անհետացել է Նոր Էրքեջ գյուղից, որը գտնվում էր Քարվաճառից 20-25 կիլոմետր հեռավորության վրա։ Նրա ընտանիքը սկսել էր որոնել նրան, բայց դեռ չէին կասկածում, թե առևանգվել է[5]։ Ասկերովի և Գուլիևի դատավարությանը ներկայացված տեսանյութում երևում է, թե ինչպես են Ցականյանը և 2 ադրբեջանցի քայլում Քելբաջարի անտառների մեջով։ Թեսանյութում Ասկերովը ասում է, որ իրենք 20-տարեկան «խոզուկ» են բռնել, ավելացնելով, որ չեն կարող ազատել նրան, քանի որ նա կդատապարտեր նրանց։ Դատավարության ընթացքում Ասկերովը մեկնաբանել էր տեսանյութը` պնդելով, թե Ցականյանին չէին բռնել, այլ խնդրել էին նրանից ցույց տալ ճանապարհը դեպի Քարվաճառ[7]։

Հուլիսի 8-ին Քարվաճառի կանանցից մեկը նկատել է երկու ադրբեջանցիների և զանգահարել է Ստեփանակերտի ոստիկանություն։ Նույն օրը Գուլիևը բերման է ենթարկվել, իսկ Ասկերովը դիմել է փախուստի։ Ինչ-որ պահի Հասան Հասանովը բաժանվել է մյուս դիվերսանտներից և հուլիսի 11-ին Վարդենիս-Մարտակերտ ճանապարհին հարձակվել է մեքենայում գտնվող մայոր Սարգիս Աբրահամյանի և Կարինե Դավթյանի վրա՝ սպանելով Աբրահամյանին և վիրավորելով Դավթյանին։ Հասանովը փորձել է նույն մեքենայով փախուստի դիմել։ Նա քշել է մոտ 7 կիլոմետր, կանգնեցվել է Արցախի Պաշտպանության բանակի զինծառայողների կողմից և զինված դիմադրություն է ցուցաբերել ձերբակալման ժամանակ, որի ընթացքում ծագած փոխհրաձգության հետևանքով սպանվել է։ Սմբատ Ցականյանի դին հայտնաբերվել է բազմաթիվ հրազենային վնասվածքներով հուլիսի 15-ին՝ Քարվաճառ և Նոր Մանաշիդ բնակավայրերի միջև գտնվող անտառապատ տարածքում.[5]

Դիվերսանտ Հասան Հասանովի դին Ադրբեջանին է հանձնվել 2014-ի հոկտեմբերին և հուղարկավորվել Բաքվում։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ երեք ադրբեջանցիները այդ տարածքում հետախուզական գործողություններ էին իրականացնում Ադրբեջանի հատուկ ծառայությունների պատվերով, որի ընթացքում առևանգել ու սպանել էին 17-ամյա Սմբատ Ցականյանին[8]։ Դեպքը կարող է լինել այդ տարվա հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին տեղի ունեցած հայ-ադրբեջանական բախումների մեկ պատճառ[5]։

Դատ և արտահանձնումԽմբագրել

Ասկերովին ու Գուլիևին դատվել են Ստեփանակերտում։ 2014-ի հոկտեմբերին դիվերսանտներին մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության պետական սահմանը ապօրինի հատելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք կրելու, լրտեսության, և Սմբատ Ցականյանի առևանգման ու սպանության մեջ[9]։ Ասկերովն ու Գուլիևը երկուսն էլ իրենց մեղավոր չեն ճանաչել սպանության մեղադրանքում և դատավարության ընթացքում միմյանց են մեղադրել։ Դատավարության ընթացքում Ասկերովը պնդել է, թե անհաջող փորձել է համոզել իր ուղեկիցներին՝ չսպանել Սմբատ Ցականյանին. Գուլիևը հերքում էր Ասկերովի պնդումները[7]։ Դատախազությունը պնդում էր, որ Ցականյանը սպանվել է Ասկերովից առգրավված ինքնաձիգով։ 2020 թվականին բանտարկությունից ազատվելուց հետո տրված հարցազրույցներում Ասկերովը հայտարարել է, որ ինքը մեղք չուներ Ցականյանի մահվան մեջ և որ 2014 թվականի հուլիսին տեղի ունեցած դեպքերի ժամանակ սպանված հայերը սպանվել են հայկական ուժերի կողմից[10][11]։

2014 թվականի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատապարտեց Ասկերովին ցմահ ազատազրկման, իսկ Գուլիևին՝ 22 տարվա ազատազրկման (Ցականյանի սպանության համար դատապարտվեց միայն Ասկերովը)։ Ասկերովը և Գուլիևը բողոքարկել են դատավճիռը 2015-ի հունվարին։ Նրանց բողոքարկումը մերժվել էր այդ տարվա մայիսին Արցախի Գերագույն Դատարանի կողմից։ Ադրբեջանի իշխանությունները դատապարտեցին դատավարությունը որպես անօրինական։

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմն ավարտող եռակողմ հայտարարությունից հետո միջազգային կազմակերպությունների և Ռուսաստանի խաղաղապահ զորքերի միջնորդությամբ բանակցությունների արդյունքում, Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեցին գերիների և պատանդների փոխանակման մասին։ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը Ադրբեջան են արտահանձնվել դեկտեմբերի 14-ին[12]։ Ըստ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, որոշումը կայացվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությամբ[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «ՊՆ. «Գործ ունենք հանցավոր խմբի հետ»»։ hetq.am (հայերեն)։ 14 Հուլիս 2014։ Վերցված է 5 Հունվար 2021 
  2. «Əsirlikdə olan Dilqəm Əsgərovdan məktub: "Ürəyimdə, başımda və sağ ayağımda şiddətli ağrılar var"»։ Kanal13 (ադրբեջաներեն)։ 3 Փետրվար 2017։ Արխիվացված է օրիգինալից 5 Հունվար 2021-ին։ Վերցված է 5 Հունվար 2021 
  3. «Դատարանը հրապարակեց ամբաստանյալներ Գուլիևի և Ասկերովի գործով դատավճիռը»։ artsakhpress.am (հայերեն) (Ստեփանակերտ)։ 29 December 2014։ Վերցված է 5 Հունվար 2021 
  4. 4,0 4,1 «Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի արտահանձնման որոշումն ընդունվել է Սմբատ Ցականյանի ծնողների համաձայնությունը ստանալուց հետո. Արայիկ Հարությունյան»։ aravot.am (հայերեն)։ 15 December 2020։ Վերցված է 6 Հունվար 2021 
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Սանամյան Էմիլ (13 Օգոստոս 2014)։ «Uncovering the Mystery of the Kelbajar Murders»։ civilnet.am։ Արխիվացված է օրիգինալից 2020-10-04-ին։ Վերցված է 5 Հունվար 2021 
  6. «Դիվերսանտի դիմագիծ. Հասան Հասանով-1»։ hetq.am (հայերեն)։ 16 December 2014։ Վերցված է 5 Հունվար 2021 
  7. 7,0 7,1 Շողիկյան Հովհաննես (20 Նոյեմբեր 2014)։ «Azeri Detainees Accuse Each Other In Karabakh Trial»։ Azatutyun։ Վերցված է 7 Հունվար 2021 
  8. https://a1plus.am/en/article/103255
  9. «Ադրբեջանցի դիվերսանտների գործն ուղարկվել է դատարան»։ aravot.am։ 8 Հոկտեմբեր 2014։ Վերցված է 7 Հունվար 2021 
  10. Kazimov Seymur (5 Հունվար 2021)։ «Azerbaijani prisoner released by Armenia alleges torture»։ Ալ-Ջազիրա (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 5 Հունվար 2021-ին։ Վերցված է 5 Հունվար 2021 
  11. «"Yerevan erməniləri tərəfindən mənə işgəncə verildi. Qarabağdan olanlar toxunmadı"»։ Virtual.az (ադրբեջաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 1 Հունվար 2020-ին 
  12. «Şahbaz Quliyev və Dilqəm Əsgərov Bakıdadırlar»։ BBC Azerbaijani Service (ադրբեջաներեն)։ 14 December 2020։ Վերցված է 14 December 2020