Նոր Մանաշիդ
Նոր Մանաշիդ, գյուղական համայնք Արցախի Հանրապետության Շահումյանի շրջանում։ Տեղաբաշխված է հանրապետության հյուսիսարևմտյան հատվածում։ Քարվաճառ շրջկետրոնից գտնվում է 11 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 129 կմ հեռավորության վրա։
Գյուղական համայնք | ||
---|---|---|
Նոր Մանաշիդ | ||
ադրբ.՝ Sınıqkilsə | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Շրջան | Շահումյան | |
Մակերես | 3879,2 կմ² | |
ԲԾՄ | 1794 մետր | |
Պաշտոնական լեզու | ադրբեջաներեն | |
Բնակչություն | 97 մարդ (2015) | |
Կրոնական կազմ | Հայ Առաքելական Եկեղեցի | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||

Աշխարհագրություն Խմբագրել
Համայնքը բարձր լեռնային է, ունի 3879,2 հա տարածք։ Նոր Մանաշիդ համայնքի սահմանային գոտով հոսում է Տրտու գետի վտակը դեպի Սարսանգի ջրամբար։ Համայնքի տարածքում կան բազմաթիվ բնական անանուն մշտական գործող աղբյուրներ՝ առվակների տեսքով։
Պատմություն Խմբագրել
2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի արդյունքում գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։
Բնակչություն Խմբագրել
2015 թվականին համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 97 մարդ, կա 22 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 81 | 77 | 79 |
Տնտեսություն Խմբագրել
Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմամշակութային հուշարձաններ Խմբագրել
Համայնքի պատմամշակութային վայրն է գերեզմանոցը (12-13-րդ դարեր)։
Հասարարակական կառույցներ Խմբագրել
2015 թվականի դրությամբ համայնքում գործում էր գյուղապետարան, մշակույթի տուն, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 30 աշակերտներ[4]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020
- ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների»։ Վերցված է 2021 Մայիսի 1
- ↑ Ղահրամանյան Հակոբ (2015)։ Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի։ Երևան։ էջ 287
Արտաքին հղումներ Խմբագրել
- Հակոբ Ղահրամանյան, ՏԵՂԵԿԱՏՈւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի, Երևան, Ճարտարագետ, 2015 թ.