Դեպի Եվրատեսիլ
«Դեպի Եվրատեսիլ», հայկական երաժշտական ժամանցային շոու, որը ստեղծվել է Հայաստանի հանրային հեռուստաընկերության կողմից[1]։ Այս հեռուստաշուի արդյունքում ընտրվել են 2017, 2018 և 2020 թվականների Եվրատեսիլ երգի մրցույթներում Հայաստանը ներկայացնող մասնակիցները։
Դեպի Եվրատեսիլ | |
---|---|
Տեսակ | Հեռուստաշոու |
Ժանր | Երաժշտական ժամանցային շոու |
Ստեղծող | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Ժյուրի | Եսայի Ալթունյան Անուշ Արշակյան Ինգա Արշակյան Հայկո Արամ MP3 Իվետա Մուկուչյան |
Արտադրող երկիր | Հայաստան |
Լեզու(ներ) | հայերեն |
Սեզոնների քանակ | 3 |
Էպիզոդների քանակ | 13 |
Արտադրող ընկերություն(ներ) | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Հեռարձակում | |
Ալիք | Հ1 |
Առաջին ցուցադրման երկիր | Հայաստան |
Սկզբնական եթեր | 2016 թվականի հոկտեմբերի 22 – 2020 թվականի փետրվարի 15 |
Տարեգրություն | |
Կապված ցուցադրումներ | Դեպի Մանկական Եվրատեսիլ |
Պաշտոնական կայք |
2016 թվականի դեկտեմբերի 24-ին ավարտվել է առաջին եթերաշրջանը, որի արդյունքում որպես Եվրատեսիլ մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ է ընտրվել Արծվիկը։ Երկրորդ եթերաշրջանը տեղի է ունեցել 2018 թվականին, և ժյուրին ընտրել է Սևակ Խանաղյանին՝ նրա «Քամի» երգով։ Սակայն 2019 թվականին շոուն չի հետաձգվել երրորդ եթերաշրջանով, և Եվրատեսիլի ներկայացուցիչն ընտրվել է ներքին կարգով։ 2019 թվականի նոյեմբերին հեռուստաընկերությունը հայտարարել է, որ «Դեպի Եվրատեսիլ» հեռուստաշոուն պաշտոնապես վերադառնալու է 2020 թվականին[2]։
Ամփոփում
խմբագրելԵթերաշրջան 1 (2016-17)
խմբագրել«Դեպի Եվրատեսիլ» շոուի առաջին եթերաշրջանի մասին հայտարարվել է 2016 թվականի հուլիսին[3]։ Ավելի ուշ հաստատվել է, որ Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթներում նախկինում ներկայացրած երաժիշտներ Եսայի Ալթունյանը, Ինգա և Անուշ Արշակյանները, Արամ MP3-ն և Իվետա Մուկուչյանը լինելու են շոուի ժյուրիները։ Նրանցից յուրաքանչյուրը պետք է տարբեր մասնակիցներից սեփական թիմ ստեղծի և նրանց հետ միասին հաղթի շոուն, ինչպես The Voice-ում[4]։ Տարբեր երաժիշտներ լսումների են մասնակցել 2016 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև նոյեմբերի 12-ը, որոնց ընթացքում հաջող ելույթներ ունեցած մասնակիցները համալրել են ժյուրիների թիմերը[5] և պայքարել են իրար դեմ նոյեմբերի 13-ից դեկտեմբերի 3-ը՝ կիսաեզրափակիչ փուլ անցնելու համար[6][7]։ Կիսաեզրափակիչ փուլն անցկացվել է դեկտեմբերի 10-ին և մեկ շաբաթ անց՝ 17-ին։ Եզրափակիչ փուլը կայացել է դեկտեմբերի 24-ին, որտեղ Արծվիկը հաղթող է ճանաչվել[8][9]։ Եզրափակիչների և կիսաեզրափակիչների հաղթողներն ընտրվել են ժյուրիի և հանդիսատեսների քվերկության արդյունքում[3][10]։ «Fly with Me» երգն ընտրվել է Հ1-ի կողմից ամիսներ հետո։
Ժյուրի | Արտիստ | Համար | Առաջին երգ | Համար | Հայկական հիթ | Հորիզոնական | Միավորներ |
---|---|---|---|---|---|---|---|
Անուշ | Մարտա | 1 | 3 | «Ծով» | 2 | 29% | |
Եսայի | Արծվիկ | 2 | «I Have Nothing» | 4 | «Ապրելու ապրիլ» | 1 | 71% |
Եթերաշրջան 2 (2018)
խմբագրել«Դեպի Եվրատեսիլ» հեռուստաշոուի երկրորդ եթերաշրջանի մասին հայտարարվել է 2017 թվականի հոկտեմբերին[11]։ Ի տարբերություն նախորդ եթերաշրջանի՝ արտիստներն այս անգամ հանդես են եկել իրենց սեփական երգերով։ Այն եթեր է հեռարձակվել 2018 թվականի փետրվարին[12]։ 2017 թվականի դեկտեմբերի 27-ին հայտարարվել են եզրափակիչ փուլ հասած 20 մասնակիցները[13]։
Համար | Արտիստ | Երգ | Հորիզոնական | Միավորներ |
---|---|---|---|---|
1 | Սևակ Խանաղյան | «Քամի» | 1 | 24 |
2 | Գևորգ Հարությունյան | «Stand Up» | 7 | 8 |
3 | Լուսինե Մարդանյան | «If You Don't Walk Me Home» | 8 | 8 |
4 | Կամիլ Շոու | «Puerto Rico» | 4 | 12 |
5 | Ամալիյա Մարգարյան | «Waiting for the Sun» | 3 | 15 |
6 | Նեմրա | «I'm a Liar» | 2 | 18 |
7 | Մարիամ Պետրոսյան | «Fade» | 5 | 9 |
8 | Մգեր Արմենիա | «Forever» | 9 | 7 |
9 | Ռոբերտ Կոլոյան | «Get Away With Us» | 10 | 6 |
10 | Հասմիկ Շիրոյան | «You and I» | 6 | 9 |
Եթերաշրջան 3 (2020)
խմբագրել2019 թվականի նոյեմբերին հաստատվել է, որ մրցույթը վերադառնալու է 2020 թվականին՝ 2019 թվականին չկայանալուց հետո։ Ինչպես և 2018 թվականին, մրցույթի արդյունքում ընտրվել է և՛ Հայաստանի ներկայացուցչը, և՛ երգը, որով նա ելույթ է ունենալու[2]։ Մրցույթը կազմված է եղել միայն մեկ շոուից, որը տեղի է ունեցել 2020 թվականի փետրվարի 12-ին[14][15]։
«Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի հաղթողը որոշվել է միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) և հեռուստադիտողների ՍՄՍ քվեարկության (ձայների 33.3%) արդյունքում։ Միջազգային ժյուրիի կազմում են եղել Եվրատեսիլ երգի մրցույթում Բելառուսի պատվիրակության ղեկավար և Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթի գլխավոր պրոդյուսեր Օլգա Սալամախան, Եվրատեսիլ 2019 երգի մրցույթի պրոդյուսեր Թալի Էշկոլին, Վրաստանի պատվիրակության ղեկավար Նաթիա Մշվենիերադձեն, ռեժիսոր և ստեղծագործական պրոդյուսեր Գորդոն Բոնելոն, Ռուսաստանի պատվիրակության ղեկավար և Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթի ղեկավար խորհրդի նախագահ Եկատերինա Օրլովան[16]։
2020 թվականի մարտի 18-ին Եվրոպական հեռարձակողների միությունը պաշտոնապես չեղարկել է Եվրատեսիլ 2020 երգի մրցույթը COVID-19 համավարակի պատճառով, ինչը դարձել է մրցույթի չեղարկման առաջին դեպքն իր ամբողջ պատմության ընթացքում[17]։
Համար | Արտիստ[15][18] | Երգ[19] | Հորիզոնական | Միավորներ |
---|---|---|---|---|
1 | Հակոբ | «Butterflies» | 10 | 75 |
2 | Կարինա Էվն | «Why?» | 8 | 84 |
3 | Hayk Music | «What Is To Be In Love» | 12 | 57 |
4 | Էրնա | «Life Faces» | 2 | 120 |
5 | Եվա Ռիդա | «No Love» | 8 | 84 |
6 | Աթենա Մանուկյան | «Chains on You» | 1 | 168 |
7 | Գաբրիել Ջիգ | «It's Your Turn» | 5 | 99 |
8 | Սերգեյ և Նիկոլայ Արուտյունովներ | «Ha, Take a Step» | 6 | 96 |
9 | Միրիամ Բաղդասարյան | «Run Away» | 4 | 108 |
10 | Վլադիմիր Արզումանյան | «What's Going On Mama» | 3 | 118 |
11 | Արթուր Ալեք | «Heaven» | 11 | 65 |
12 | Tokionine | «Save Me» | 6 | 96 |
Դեպի Մանկական Եվրատեսիլ
խմբագրելԴեպի Մանկական Եվրատեսիլ | |
---|---|
Տեսակ | Հեռուստաշոու |
Ժանր | Երաժշտական ժամանցային շոու |
Ստեղծող | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Արտադրող երկիր | Հայաստան |
Լեզու(ներ) | հայերեն |
Սեզոնների քանակ | 2 |
Էպիզոդների քանակ | 4 |
Արտադրող ընկերություն(ներ) | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Հեռարձակում | |
Ալիք | Հ1 |
Առաջին ցուցադրման երկիր | Հայաստան |
Սկզբնական եթեր | 2018 թվականի սեպտեմբերի 9 – այժմ |
Տարեգրություն | |
Կապված ցուցադրումներ | Դեպի Եվրատեսիլ |
Պաշտոնական կայք |
2018 թվականի փետրվարի 26-ին ՀՀՀ-ը հայտարարել է «Դեպի Մանկական Եվրատեսիլ» շոուի մասին[20]։ Դրա արդյունքում ընտրվել է Մանկական Եվրատեսիլ 2018 երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչը։ Շոուի հաղթող է ճանաչվել L.E.V.O.N-ը՝ նույնանուն երգով, որը 9-րդ հորիզոնականն է զբաղեցրել Մինսկում կայացած Մանկական Եվրատեսիլ մրցույթում։ Դա եղել է Հայաստանի ամենավատ արդյունքը մրցույթի պատմության մեջ[21]։
2019 թվականին ևս մեկ անգամ շոուի արդյունքով ընտրվել է Հայաստանի ներկայացուցիչը։ Այս անգամ հաղթել է Կարինա Իգնատյանը՝ «Colours of Your Dream» երգով։ Նա նույնպես զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը՝ հավաքելով 115 միավոր Մանկական Եվրատեսիլ 2019 երգի մրցույթում[22]։
Եթերաշրջան 1 (2018)
խմբագրելԱռաջին եթերաշրջանը կազմված է եղել երկու կիսաեզրափակիչներից, որոնք տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 9-ին և 16-ին, և եզրափակչից, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին։ Հանդես են եկել 23 արտիստներ, որոնցից տասն անցել են եզրափակիչ փուլ։
Համար | Արտիստ | Երգ | Հորիզոնական | Միավորներ |
---|---|---|---|---|
1 | Լիա | «Կամաց-կամաց» | 9 | 9 |
2 | Անահիտ Առաքելյան | «Շահաբադիբամ» | 8 | 11 |
3 | Հարութ Հարությունյան | «Ամառ է» | 10 | 6 |
4 | Լիլի | «Պայքար» | 5 | 15 |
5 | Վովա | «Leggo» | 3 | 23 |
6 | Սերժ Առաքելյան | «Good Mood» | 6 | 13 |
7 | Վարդան Մարգարյան | «Ճանապարհ» | 2 | 26 |
8 | Էլիզա | «Իմ երազանք» | 7 | 12 |
9 | L.E.V.O.N | «L.E.V.O.N» | 1 | 28 |
10 | Անի | «Angels» | 4 | 18 |
Եթերաշրջան 2 (2019)
խմբագրելԵրկրորդ եթերաշրջանը ներառել է միայն մեկ շոու, որը եթեր է հեռարձակվել սեպտեմբերի 15-ին[23]։ Եզրափակիչ փուլ անցած 10 մասնակիցներն ընտրվել են սեպտեմբերի 3-ին՝ իրենց երգերի հետ միասին[22][24]։ Միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում Կարինա Իգնատյանը 138 միավոր է վաստակել՝ դառնալով հեռուստաշոուի հաղթողը[25]։
Համար | Արտիստ | Երգ | Հորիզոնական | Միավորներ |
---|---|---|---|---|
1 | Կարինա Իգնատյան | «Colours of Your Dream» | 1 | 138 |
2 | Նարեկ Մարկոսյան | «Իմ երգը» | 10 | 42 |
3 | Անժելա Ալբերտյան | «Խաղանք խաղանք» | 5 | 75 |
4 | Ռոզա Էլոյան | «Իմ քաղաք» | 3 | 97 |
5 | Ռոբերտ Բագրատյան | «Captain Friendship» | 4 | 81 |
6 | Էմիլի Հովհաննիսյան | «Պարում ենք պարը» | 9 | 43 |
7 | Անիշոկ | «Selfie Yerevan» | 8 | 64 |
8 | Անի Աթայան | «Every Time» | 7 | 75 |
9 | Վարդան Մարգարյան | «Լա Լա Լա» | 2 | 135 |
10 | Անահիտ Առաքելյան | «Չեմ հանձնվի» | 6 | 75 |
Հաղթողներ
խմբագրելԴեպի Եվրատեսիլ
խմբագրելԵթերաշրջան | Երգ | Արտիստ | Եվրատեսիլ երգի մրցույթում | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Եզրափակիչ | Միավորներ | Կիսաեզրափակիչ | Միավորներ | ||||
1 | 2017 | «Fly with Me» | Արծվիկ | 18 | 79 | 7 | 152 |
2 | 2018 | «Քամի» | Սևակ Խանաղյան | չի անցել | չի անցել | 15 | 79 |
3 | 2020 | «Chains on You» | Աթենա Մանուկյան |
Դեպի Մանկական Եվրատեսիլ
խմբագրելԵթերաշրջան | Երգ | Արտիստ | Մանկական Եվրատեսիլ երգի մրցույթում | ||
---|---|---|---|---|---|
Եզրափակիչ | Միավորներ | ||||
1 | 2018 | «L.E.V.O.N» | L.E.V.O.N | 9 | 125 |
2 | 2019 | «Colours of Your Dream» | Կարինա Իգնատյան | 9 | 115 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Դեպի Եվրատեսիլ». www.1tv.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ 2,0 2,1 Farren, Neil (2019 թ․ նոյեմբերի 5). «Armenia: Depi Evratesil to Select Eurovision 2020 Entry». Eurovoix. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
- ↑ 3,0 3,1 Brey, Marco (2016 թ․ հուլիսի 1). «Armenia launches ambitious search for Eurovision 2017 act». eurovision.tv. European Broadcasting Union. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ «Armenia unveils 'Dream Team' for 2017». eurovision.tv. European Broadcasting Union. 2016 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ Granger, Anthony (2016 թ․ հոկտեմբերի 1). «Tonight: Depi Evratesil Begins in Armenia». Eurovoix.
- ↑ Granger, Anthony (2016 թ․ հոկտեմբերի 23). «Armenia: Three Singers Leave Depi Evratesil». Eurovoix.
- ↑ Granger, Anthony (2016 թ․ նոյեմբերի 19). «Tonight: Depi Evratesil Moves into Third Round». Eurovoix.
- ↑ Granger, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 17). «Armenia: Marta & Artsvik Make it to Depi Evratesil Final». Eurovoix.
- ↑ Weaver, Jessica. «Armenia: Artsvik to fly the flag in Kyiv for Eurovision 2017!date=դեկտեմբերի 24, 2016». ESCToday.
- ↑ Granger, Anthony (2016 թ․ դեկտեմբերի 9). «Armenia: Public Vote Begins With The First Semi Final of Depi Evratesil». Eurovoix.
- ↑ Jiandani, Sergio (2017 թ․ հոկտեմբերի 30). «Armenia: Depi Evratesil to run throughout February». ESCToday.
- ↑ Herbert, Emily (2017 թ․ հոկտեմբերի 27). «Armenia: Depi Evratesil To Select Eurovision 2018 Participant». Eurovoix.
- ↑ Granger, Anthony. «Armenia: Depi Evratesil 2018 Participants Revealed». Eurovoix.
- ↑ Granger, Anthony (2020 թ․ հունվարի 22). «Armenia: Depi Evratesil Final on February 15». eurovoix.com.
- ↑ 15,0 15,1 «Participants of Depi Evratesil 2020 announced - Eurovision». eurovision.am. APMTV. 2020 թ․ հունվարի 23. Վերցված է 2020 թ․ հունվարի 29-ին.
- ↑ LLC, Helix Consulting. ««Դեպի Եվրատեսիլ 2020»-ի քվեարկության արդյունքները». www.eurovision.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ European Broadcasting Union (2020 թ․ մարտի 18). «Eurovision 2020 in Rotterdam is cancelled». Eurovision Song Contest.
- ↑ «Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ 2020» նախագծի մասնակիցները». armenpress.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Petersen, Christian (2020 թ․ փետրվարի 5). «Armenia: Listen to the songs for Depi Evratesil 2020». eurovisionworld.com.
- ↑ Herbert, Emily (2018 թ․ փետրվարի 26). «Armenia: Depi Mankakan Evratesil to Select Next Junior Eurovision Entry». Eurovoix.
- ↑ «Armenia». junioreurovision.tv (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 22,0 22,1 Farren, Neil (2019 թ․ սեպտեմբերի 15). «Armenia: Karina Ignatyan to Junior Eurovision 2019». Eurovoix.
- ↑ Granger, Anthony (2019 թ․ սեպտեմբերի 2). «Armenia: Junior Eurovision 2019 Participant To Be Chosen On September 15». eurovoix.com. Eurovoix. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ García, Belén (2019 թ․ սեպտեմբերի 3). «Junior Eurovision: Listen to the Armenian finalist songs». ESCplus. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 3-ին.
- ↑ LLC, Helix Consulting. «Կարինա Իգնատյանը կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին»». www.eurovision.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 18-ին.