Գևորգ Հարությունյան (երգիչ)

հայ երգիչ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գևորգ Հարությունյան (այլ կիրառումներ)

Գևորգ Գագիկի Հարությունյան (1990, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), երգիչ-երգահան, ներկայացրել է Հայաստանը «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում։

Գևորգ Հարությունյան
Հիմնական տվյալներ
Ծնվել էնոյեմբերի 8, 1990
Երևան, Հայաստան, ապրում է Կապանում
Երկիր Հայաստան
Մասնագիտություներգիչ, երգահան, պարող
Գործիքներվոկալ

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1990 թվականի նոյեմբերի 8-ին, Երևանում։ Ապրել և մեծացել է Կապան քաղաքում։ Ավարտել է Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը։ Ջիվանու անվան աշուղական դպրոցում աշխատել է Արամայիս Մարտիրոսյանի մոտ։ Մոտ երկու տարի պարել է «Վալենս» պարային անսամբլում։ 2013 թվականին մասնակցել է «X Factor» նախագծին և հասել մինչև եզրափակիչ։ 2014 թվականին մասնակցել է «Պարահանդես 4» նախագծին և Շուշաննա Դաբաղյանի հետ զբաղեցրել առաջին հորիզոնականը[1]։ 2017 և 2018 թվականներին մասնակցել է Դեպի Եվրատեսիլ մրցույթին։ 2018 թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի ունեցած «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթում ներկայացրել է Հայաստանը և զբաղեցրել 2-րդ տեղը։ 2018 թվականին նշանակվել է Կապանի մշակութային կենտրոնի տնօրենի պաշտոնում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել