Միրիամ Բաղդասարյան
Մանե-Միրիամ Բաղդասարյան (ֆր.՝ Miriam Baghdassarian, մայիսի 5, 1999, Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1]), կանադահայ երգչուհի-երգահան։ Հայտնի է դարձել 2018 թվականին՝ «Կանադայի ձայնը» (ֆր.՝ La Voix) հեռուստատեսային նախագծին մասնակցելուց հետո։
Միրիամ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1999 (25 տարեկան) |
Ծննդավայր | Մոնրեալ, Քվեբեկ, Կանադա[1] |
Քաղաքացիություն | Կանադա |
Մասնագիտություն | երգչուհի |
Կայք | miriamofficiel.com |
Կենսագրություն
խմբագրելՄիրիամ Բաղդասարյանը ծնվել է Մոնրեալում։ Մայրը հայուհի է[2][3]։
Մեծացել է դաշնակահարուհի մոր դաստիարակությամբ, որը նրան ծանոթացրել է հայ դասական կոմպոզիտորների ստեղծագործություններին։ 8-16 տարեկան հասակում սովորել է Հայաստանի արվեստի դպրոցում և ամեն ամառ այցելել Քվեբեկ։
16 տարեկան հասակում երգել է Երևանում՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ժամանակ[2]։ 2016 թվականին՝ 17 տարեկան հասակում, մասնակցել է նաև «X Factor» շոուի հայկական տարբերակի 4-րդ եթերաշրջանին և հասել մինչև «Քառյակների փուլ»[3]։
2017 թվականին վերադարձել է Մոնրեալ։ Հաջորդ տարի մասնակցել է «Կանադայի ձայնին» և ստացել հանրության քվեների 76 %-ը[4]։ Ընդգրկվելով Լարա Ֆաբիանի թիմում[5]՝ նա նախագծում երկրորդ տեղն է զբաղեցրել[6]։
«Ձայնի» ավարտից հետո մասնակցել է «American Story 2» շոուին[7], որը նվիրված է 60-70-ական թվականների երաժշտական հիթերին (այդ թվում՝ Ռիչի Հեյվենս, Ջենիս Ջոպլին, Crosby Stills և այլք), որտեղ նա երգել է Ջեֆերսոն Էիրփլեյն խմբի «Somebody to Love» երգը[8]։
«Ձայնից» հետո նա շրջագայություններ է կատարել Քվեբեկում։
2018 թվականին Մոնրեալում սկսել է աշխատել ստուդիական առաջին ալբոմի վրա[9]։
2020 թվականի հունվարին հայկական ԶԼՄ-ները հայտարարել են, որ Միրիամ Բաղդասարյանը մասնակցելու է «Դեպի Եվրատեսիլ 2020» հեռուստատեսային մրցույթին, որպեսզի հավակնի ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին։ Սակայն զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 108 միավոր[10]։
Սկավառակագրություն
խմբագրել- Dans la peau, une reprise de l’œuvre de Marie Carmen, sous l’étiquette Musicor[5][11]
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 https://lesanneeswoodstock.com/artiste/miriam-baghdassarian/
- ↑ 2,0 2,1 «Miriam Baghdassarian». lesanneeswoodstock.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 20 février 2020-ին..
- ↑ 3,0 3,1 «Revoyez Miriam de «La Voix» dans un concours de chant en Arménie». Le Sac de chips (ֆրանսերեն). 2018 թ․ փետրվարի 18. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Alex Viens (29 avril 2018). «La Voix: Miriam Baghdassarian, prochaine star du Québec ?». hollywoodpq.com (ֆրանսերեն)..
- ↑ 5,0 5,1 «Miriam Baghdassarian revisite un succès de Marie Carmen». tvanouvelles.ca (ֆրանսերեն). 11 mars 2019. Վերցված է 20 février 2020-ին..
- ↑ «ARMENIE 2020 : DEPI EVRATESIL - Les 12 finalistes !». eurovision-12points.fr (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-02-20-ին. Վերցված է 20 février 2020-ին..
- ↑ Jonathan Cossette (3 août 2019). «American Story Show 2: Le phénomène Miriam Baghdassarian». lhebdojournal.com (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 20 février 2020-ին..
- ↑ «Miriam Baghdassarian reprend «Somebody to Love»». tvanouvelles.ca (ֆրանսերեն). 14 août 2019. Վերցված է 20 février 2020-ին..
- ↑ «Miriam Baghdassarian travaille sur son premier album solo». HollywoodPQ.com (Français). 10 aout 2018.
{{cite web}}
: Unknown parameter|auteur1=
ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «All Songs In Armenia's Depi Evratesil 2020». wiwibloggs (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ փետրվարի 5. Վերցված է 2020 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Andrew McNally (30 juillet 2019). «Dans la garde-robe de Miriam Baghdassarian». journaldemontreal.com (ֆրանսերեն). Վերցված է 20 février 2020-ին..
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք(ֆր.)